Տեղեկագիրք 2025թ․


                 Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ «Լուսէ վերականգնողական կենտրոն» հիմնադրամի ղեկավար

 

Գոհար Գալստյանը «Լուսէ վերականգնողական կենտրոն» հիմնադրամի հիմնադիրներից է և ներկայումս կազմակերպության ղեկավարը։ Նա կանգնած է կենտրոնի գաղափարի ծննդի ու կայացման հիմքում դեռևս 2016 թվականից։ Գոհարը բանասեր-մանկավարժ և տնտեսագետ է, ունի ավելի քան 15 տարվա մասնագիտական փորձառություն միջազգային կազմակերպություններում՝ համակարգելով ծրագրեր, որոնք ուղղված են եղել կրթության, հանդուրժողականության և խաղաղության խթանմանը, երեխաների մասնակցության ամրապնդմանը, փախստականների և հաշմանդամություն ունեցող անձանց աջակցությանը, սոցիալական ձեռնարկությունների զարգացմանը։ Նրա գործունեության առանցքում միշտ եղել են կայունությունը, շարունակականությունը և համակարգված մոտեցումը՝ հատկապես մանկական հաշմանդամության ոլորտում ու ընտանիքների հետ տարվող աշխատանքում։ «Լուսէ» հիմնադրամը հանդիսանում է այս արժեքների կենսագործման լավագույն օրինակը։ 2024 թվականի դեկտեմբերից Գոհար Գալստյանը ընտրվել է Երեխաների պաշտպանության ցանցի (ԵՊՑ) նախագահ։ Իր տարիների փորձով և ոլորտի խորքային գիտելիքներով նա էական դերակատարություն ունի ներառականության և հաշմանդամություն ունեցող երեխաների լիարժեք մասնակցության խթանման գործընթացում։