Տեղեկագիրք 2025թ․


Նորություններ ԵՊՑ–ից

Միֆեր մանկական նստատեղերի և ճանապարհային անվտանգության մասին

Մաս II

Պատմում են Երեխաների պաշտպանության ցանցի և Ուիգմորի ներկայացուցիչները:

Մանկական նստատեղն անհրաժեշտություն է: Եղե´ք անվտանգ, պաշտպանե՜ք ձեր երեխաներին:















Մայիսի 15-ը ընտանիքի միջազգային օրն է։ Այս առիթով և ՄԱԿ-ի կողմից հայտարարված ճանապարհային անվտանգության համաշխարհային շաբաթվա շրջանակում «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական անհետաձգելի բուժօգնության պատասխանատու, մանկաբույժ Անի Պետրոսյանը և Երեխաների պաշտպանության ցանցի գործադիր տնօրեն Էլեն Հարությունյանը հյուրընկալվել էին Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» ծրագրին։

Հաղորդման ընթացքում նրանք խոսել էին մանկական նստատեղերի և երթևեկելիս անվտանգության այլ միջոցների կիրառման կարևորության մասին։

Սիրելի՛ ընտանիքներ, ձեր երեխաների համար ընտրեք մանկական նստատեղեր։ Երեխաների անվտանգության ապահովումը սիրո ամենօրյա դրսևորումներից մեկն է։

Միֆեր քարսիթի մասին
Ճանապարհային անվտանգության համաշխարհային շաբաթվա շրջանակում Երեխաների պաշտպանության ցանցի և Ուիգմորի ներկայացուցիչներն այս անգամ պատմում են տարածված, սակայն սխալ պատկերացումների մասին: Մանկական նստատեղն անհրաժեշտություն է և կարող է փրկել երեխայի կյանքը:






















Երեխան ավտոմեքենայում պետք է լինի իր տարիքին համապատասխան մեքենայի նստատեղում (car seat) և պարտադիր ամրակապված։ Մենք կարող ենք շատ լավ վարել, բայց մենք չենք կարող վստահություն ունենալ դիմացի վարորդի գործողությունների վերաբերյալ։
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի դիմածնոտային վիրաբույժ, դիմածնոտային վիրաբուժության ծառայության պատասխանատու Անահիտ Շահինյանը և «Երեխաների պաշտպանության ցանց» ՀԿ գործադիր տնօրեն Էլեն Հարությունյանը համատեղ հարցազրույց են ունեցել Sputnik Armenia-ի «Ուրիշ նորություններ» հաղորդաշարի եթերում։
🚦Անվտանգ երթևեկության շաբաթվա շրջանակներում նրանք խոսել են երթևեկության ընթացքում երեխաների անվտանգության մասին:






Երեխաների պաշտպանության ցանցը և «Ուիգմոր» առողջապահական կրթական հիմնադրամը ՄԱԿ-ի կողմից հայտարարված Ճանապարհային անվտանգության համաշխարհային շաբաթվա շրջանակում մեկնարկում են համագործակցություն՝ միավորելով իրենց ջանքերը երեխաների ճանապարհային անվտանգության իրազեկման նպատակով։ 🚗
Մենք հավատում ենք, որ իրազեկվածությունն ու անվտանգության կանոնների պահպանումը ճանապարհային միջավայրը դարձնում են առավել անվտանգ յուրաքանչյուր երեխայի համար։
Առաջիկա օրերին միասին կխոսենք.
🔸 մանկական նստստեղերի՝ քարսիթերի, բուսթերների կարևորության,
🔸 դրանց ճիշտ կիրառման,
🔸 երեխաների ճանապարհային անվտանգության միֆերի մասին։
Երեխաների անվտանգությունը մեծերիս պատասխանատվությունն է:

















Երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերից հետո հաճախ սկսում ենք խոսել այն մասին, թե ինչպես պաշտպանել երեխաներին արդեն տեղի ունեցած վնասից։ Բայց երեխաների պաշտպանությունը սկսվում է շատ ավելի վաղ՝ այն պահին, երբ ծնողը, ուսուցիչը, բժիշկը, մարզիչը, հարևանը կամ ցանկացած մեծահասակ նկատում է վտանգի ազդակն ու չի անտեսում այն։
Ոչ մի երկրի երեխայի պաշտպանության համակարգ չի կարող արդյունավետ աշխատել, եթե հասարակության մյուս դերակատարները լուռ են, անտարբեր կամ վստահ են, որ «դա իրենց գործը չէ»։ Շատ հաճախ բռնությունը տեղի է ունենում ոչ թե անծանոթների, այլ երեխայի համար վստահելի մարդկանց կողմից, և երեխաները միշտ չէ, որ կարողանում են ուղիղ պատմել տեղի ունեցածի մասին։ Այդ պատճառով կարևոր է ոչ միայն սիրել երեխաներին, այլ նաև կարողանալ ժամանակին նկատել, կանխարգելել և արձագանքել։
Ահա 10 կարևոր քայլ, որոնք կարող են օգնել պաշտպանել երեխաներին սեռական բռնությունից․
1. Սովորեցրեք երեխային, որ իր մարմինը իրենն է, և ոչ ոք իրավունք չունի դիպչել իրեն այնպես, որ նա անհարմար զգա, նույնիսկ եթե դա ծանոթ կամ վստահելի մարդ է։
2. Մի ստիպեք երեխային գրկել, համբուրել կամ շփվել մեծահասակների հետ միայն քաղաքավարության համար: Երեխան պետք է զգա, որ իր սահմանները կարևոր են։
3. Բաց և անվտանգ միջավայր ստեղծեք, որտեղ երեխան կարող է առանց վախի խոսել ցանկացած թեմայի մասին՝ իմանալով, որ իրեն կհավատան։
4. Լուրջ վերաբերվեք երեխայի վարքագծի փոփոխություններին՝ մեկուսացում, վախեր, մղձավանջներ, հանկարծակի լռություն կամ ագրեսիվություն։
5. Ուշադրություն դարձրեք այն մեծահասակներին, որոնք փորձում են երեխայի հետ «հատուկ հարաբերություն» կառուցել՝ նվերներով, գաղտնիքներով կամ երեխային մյուսներից առանձնացնելով։
6. Մի սովորեցրեք երեխային միշտ ենթարկվել մեծերին: Երեխան պետք է իմանա, որ կարող է ասել «ոչ»:
7. Հարցրեք ոչ միայն «ինչպե՞ս անցավ օրը», այլ նաև՝ «ո՞ւմ հետ էիր», «ի՞նչն էր քեզ ուրախացրել կամ տխրեցրել»։
8. Եթե երեխան ինչ-որ բան է պատմում, առաջին արձագանքը պետք է լինի հանգիստ լսելը և հավատալը, ոչ թե մեղադրելը կամ կասկածելը։
9. Նույնիսկ ամենափոքր կասկածի դեպքում օգնություն խնդրելը և հաղորդում տալը ճիշտ քայլ է։ Միշտ հիշեք, որ նորմալ է նույնիսկ ամենաչնչին կասկածի դեպքում մասնագետներին տեղեկացնելը, քան լռության պառճառով շարունակվող հնարավոր բռնությունը։
10. Հիշեք՝ երեխաների անվտանգությունը միայն ընտանիքի խնդիրը չէ։ Դա ամբողջ հասարակության պատասխանատվությունն է՝ ծնողների, դպրոցների, մարզիչների, բժիշկների, հարևանների և յուրաքանչյուր մեծահասակի։
Եկեք հենց այսօրվանից ավելի ուշադիր լինենք մեր շրջապատում գտնվող երեխաների նկատմամբ և հիշենք, որ երեխաների պաշտպանությունը բոլորիս պատասխանատվությունն է։
Տարածեք այս գրառումը, որպեսզի ավելի շատ մարդիկ իմանան, նկատեն և ժամանակին արձագանքեն։

Վերջին օրերին երեխաների նկատմամբ բռնության դեպքի շուրջ հանրային ուշադրությանը զուգահեռ մտահոգիչ կերպով աճում են նաև այն հրապարակումները, որոնք կարող են բացահայտել տուժած երեխաների ինքնությունը կամ վնասել նրանց վերականգնման գործընթացը։
Երեխաների պաշտպանության ցանցը խոր մտահոգություն է հայտնում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի լուսաբանման ընթացքում արձանագրվող ոչ մասնագիտական և վտանգավոր մոտեցումների վերաբերյալ։
Տարբեր հարթակներում տարածվում են հրապարակումներ և տեսանյութեր, որոնցում փորձ է արվում խոսեցնել երեխաների հարազատներին, այցելել ընտանիքի բնակավայր, հարցեր ուղղել հարևաններին կամ հրապարակել այնպիսի տվյալներ, որոնք կարող են անուղղակիորեն բացահայտել երեխաների ինքնությունը։ Որոշ հրապարակումներում նշվում են նաև ծնողների աշխատանքի վայրերը, համայնքային տվյալներ կամ այլ մանրամասներ, որոնք կարող են նպաստել երեխաների ճանաչելիությանը։
Սա ոչ միայն մասնագիտական էթիկայի խախտում է, այլ նաև կարող է խաթարել երեխայի վերականգնման և պաշտպանության գործընթացը։
Հատկապես վտանգավոր է, երբ հանրային հետաքրքրությունը կամ դիտումներ հավաքելու ցանկությունը դառնում են երեխայի անվտանգության և արժանապատվության հաշվին իրականացվող գործողությունների պատճառ։
Սա անթույլատրելի է։
Երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերի լուսաբանումը պահանջում է առավելագույն զգայունություն, մասնագիտական պատասխանատվություն և երեխայի լավագույն շահի առաջնահերթ ապահովում։ Լանզարոտեի կոնվենցիան, որը վավերացվել է Հայաստանի Հանրապետության կողմից, պարտավորեցնում է պետությանը և մասնագետներին ապահովելու բռնության ենթարկված երեխաների անձնական կյանքի, ինքնության և արժանապատվության պաշտպանությունը։ Նման դեպքերում ցանկացած տեղեկատվություն, որն ուղղակի կամ անուղղակի կերպով բացահայտում է երեխային, կարող է հանգեցնել կրկնակի վնասի, պիտակավորման, ահաբեկման և հետագա հոգեբանական տրավմայի։
Մենք կոչ ենք անում լրագրողներին, բլոգերներին, լրատվամիջոցներին և սոցիալական հարթակներում ակտիվ բոլոր անձանց առաջնորդվել «մի վնասիր» սկզբունքով։ Երեխայի պատմությունը երբեք չպետք է վերածվի հանրային սպառման նյութի։

Եթե իսկապես մտահոգված եք երեխաների պաշտպանությամբ, ապա մի՛ վերածեք նրանց պատմությունը սենսացիոն բովանդակության։ Պաշտպանել երեխային նշանակում է պաշտպանել նաև նրա գաղտնիությունը, արժանապատվությունը և անվտանգությունը՝ չհրապարակելով այնպիսի մանրամասներ, որոնք կարող են բացահայտել նրա ինքնությունը կամ խորացնել արդեն հասցված վնասը։


Երեխաների պաշտպանության ցանցը խոր մտահոգությամբ հետևում է Վեդիում տեղի ունեցած դեպքին, որի հետևանքով երկու անչափահաս քույրեր ենթարկվել են սեռական և հոգեբանական բռնության։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ բռնությունն իրականացրել է երեխաների համար վստահելի դարձած մեծահասակ, որը ոչ միայն օգտվել է ընտանիքի վստահությունից, այլ նաև սպառնալիքների միջոցով փորձել է լռեցնել երեխաներին։ Սա հերթական ցավոտ հիշեցումն է, որ երեխաների նկատմամբ սեռական բռնությունը շատ հաճախ տեղի է ունենում երեխայի ամենամոտ և «անվտանգ» թվացող միջավայրում։
Հայաստանի Հանրապետությունը, վավերացնելով Լանզարոտեի կոնվենցիան, ստանձնել է հստակ պարտավորություն՝ կանխարգելելու երեխաների նկատմամբ սեռական բռնությունը, ապահովելու դրա վաղ հայտնաբերումը և երեխայի անհապաղ պաշտպանությունը։ Կոնվենցիան նաև հստակ շեշտում է, որ երեխաների հետ աշխատող մասնագետների համար գաղտնիության կանոնները չեն կարող պատճառ դառնալ լռելու, եթե առկա է երեխայի նկատմամբ բռնության հիմնավոր կասկած։ Սա նշանակում է, որ բռնության նույնիսկ ամենափոքր կասկածի դեպքում հաղորդում տալը ճիշտ և անհրաժեշտ քայլ է։
Միջազգային ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աշխարհում յուրաքանչյուր հինգ աղջիկներից առնվազն մեկը մանկության ընթացքում ենթարկվում է սեռական բռնության։ Դեպքերի մեծ մասը երկար ժամանակ մնում է չբացահայտված՝ վախի, ամոթի, կախվածության և սպառնալիքների պատճառով։ Հետևաբար սխալ և վտանգավոր է կարծել, թե նման դեպքերը բացառություն են կամ «մեզ մոտ չեն լինում»։ Նույնիսկ մեր երեխայասեր հասարակությունում երեխաները լիովին պաշտպանված չեն նման վտանգներից, և այդ իրականության ընդունումը կարևոր նախապայման է կանխարգելման համար։
Կարևոր ենք համարում նշել, որ Երեխաների պաշտպանության ցանցի անդամ առնվազն երկու կազմակերպություն, որոնք աշխատում են Արարատի մարզում, արդեն ներգրավված են դեպքի հետ կապված աշխատանքներում և աջակցում են երեխաների պաշտպանության գործընթացներին։ Միաժամանակ համոզված ենք, որ այս դեպքը պետք է դառնա ոչ միայն քրեական քննության առարկա, այլ նաև լուրջ ազդակ՝ վերանայելու երեխաների պաշտպանության գործող մեխանիզմները, մասնագետների պատրաստվածությունը և համայնքներում վաղ արձագանքի համակարգերը։
Այս պատկերը կփոխվի, եթե մեզնից յուրաքանչյուրը չմնա լուռ և անտարբեր։
Յուրաքանչյուր արձագանք, յուրաքանչյուր հաղորդում, յուրաքանչյուր լուրջ վերաբերմունք երեխայի խոսքի և վարքագծի փոփոխության նկատմամբ կարող է դառնալ այն քայլը, որը կկանխի շարունակվող բռնությունը և կփրկի երեխային։
Երեխաների պաշտպանության ցանցը շարունակելու է հետևել գործի ընթացքին, համագործակցել ներգրավված մասնագիտական կառույցների հետ և իր լիազորությունների շրջանակում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ երեխաների լավագույն շահի, պաշտպանության և արդարության ապահովման համար։

Երեխաների պաշտպանության ցանցը մասնակցել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՅՈւՆԻՍԵՖ-ի կողմից կազմակերպված մասնագիտական քննարկմանը՝ նվիրված երեխաների այլընտրանքային խնամքի կազմակերպման ձևերի քննարկմանը։

Մասնակիցները վերլուծել էին նախագծերից բխող գործնական դեպքերը՝ անդրադառնալով իրականում հանդիպող մարտահրավերներին, հնարավոր ռիսկերին և համակարգի արդյունավետության բարձրացման ուղիներին։

Քննարկումը նպատակ ուներ ձևավորելու ավելի ճկուն և երեխայի լավագույն շահից բխող մոտեցումներ՝ ապահովելով յուրաքանչյուր երեխայի անվտանգ և կայուն միջավայրում ապրելու իրավունքը։










Երեխաների պաշտպանության ցանցը և «Ուիգմոր» առողջապահական կրթական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր` միավորելով իրենց ջանքերը և կարողությունները երեխաների ճանապարհային անվտանգության ոլորտում։
Այս նախաձեռնությունը մեկնարկում է ՄԱԿ-ի կողմից հայտարարված Ճանապարհային անվտանգության համաշխարհային շաբաթվա (մայիսի 8–14) շրջանակում՝ արձագանքելով դրա առաջնահերթություններին։
Կողմերը համատեղ նպատակ ունեն՝
🔹բարձրացնելու հանրային իրազեկվածությունը երեխաների ճանապարհային անվտանգության վերաբերյալ,
🔹խթանելու երեխաների համար նախատեսված պաշտպանիչ միջոցների (քարսիթեր, բուսթերներ, ամրագոտիներ) կիրառումը,
🔹նպաստելու երեխաների առողջության և անվտանգության պահպանմանը ճանապարհային միջավայրում։
Այս փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ Երեխաների պաշտպանության ցանցը և «Ուիգմոր» առողջապահական կրթական հիմնադրամը վերահաստատում են իրենց համոզմունքը, որ համադրված ջանքերը կարող են իրական փոփոխություն բերել՝ փրկելով կյանքեր և էականորեն բարձրացնելով երեխաների ճանապարհային անվտանգության մակարդակը:

Երեխաների պաշտպանության ցանցը մասնակցել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՅՈւՆԻՍԵՖ-ի կողմից կազմակերպված մասնագիտական քննարկմանը՝ նվիրված բռնության ենթարկված երեխաների պաշտպանության համակարգի կարևորագույն կարգավորումներից մեկին։

Քննարկման առանցքում եղել էր ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը սահմանում էր․
▪ բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմները,
▪ համապատասխան մարմիններին ուղղորդման գործընթացը,
▪ տրամադրվող աջակցության ձևերն ու կարգը։

Մասնակիցները ներկայացրել էին կարգի վերաբերյալ իրենց դիտարկումները՝ առանձնացնելով առկա բացերն ու գործնական կիրառման խնդիրները, ինչպես նաև առաջարկել էին բարելավման ուղիներ։ Քննարկման գործնական հատվածում իրականացվել էին սիմուլյացիոն վարժություններ՝ գնահատելու, թե ինչպես կարող է կարգը գործել իրական իրավիճակներում։

Երեխաների նկատմամբ բռնության կանխարգելումն ու հաղթահարումը շարունակում էին մնալ մեր ռազմավարական առաջնահերթություններից։ Նման մասնագիտական հարթակները կարևոր էին՝ ապահովելու մշակվող քաղաքականությունների արդյունավետությունը։

Արդեն 20 տարի է՝ Երեխաների պաշտպանության ցանցն իրականացնում է ադվոկացիա, և մենք շարունակում ենք ուժեղանալ։
Երեխաների պաշտպանության ցանցի անդամների կարողությունների հզորացման համատեքստում կազմակերպվեց «Արդյունքահեն ադվոկցիա» երկօրյա դասընթաց։
Դասընթացը կազմակերպվեց Վորլդ Վիժն Հայաստանի կողմից՝ «Հզոր քաղաքացիական հասարակություն` հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագրի շրջանակում։
Այս օրերին շատ խոսեցինք, քննարկեցինք, մտածեցինք, կասկածեցինք ու վերակառուցեցինք մեր պատկերացումները՝ հասկանալու` ինչ է նշանակում ունենալ իրական ազդեցություն: Ոչ թե պարզապես խոսել խնդիրների մասին, այլ հասնել տեսանելի և չափելի փոփոխության:
Մի քիչ տեսություն և մարդիկ, փորձ, իրական պատմություններ ու շատ անկեղծ քննարկումներ:
Հանդիպումը մեզ համար հնարավորություն էր՝ կանգ առնելու, վերանայելու մեր անցած ճանապարհը և ավելի հստակեցնելու, թե ինչպես մեր աշխատանքը դարձնել առավել թիրախային ու չափելի։
Շնորհակալություն բոլոր մասնակիցներին՝ այս էներգիայի, վստահության ու համագործակցության համար։
Ծրագիրն իրականացվում է Վորլդ Վիժն Գերմանիայի և Վորլդ Վիժն Հայաստանի առաջնորդությամբ «Երեխաների պաշտպանության ցանց» ՀԿ-ի, «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ-ի, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և «Տահույս» սոցիալ-կրթական ՀԿ-ի հետ համագործակցությամբ և ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության/BMZ և Վորլդ Վիժն Գերմանիայի կողմից:

«Փոքր» ծախսերը վերջում դառնում են մեծ գլխացավանք․․․
Դե ո՜չ, Երեխաների պաշտպանության ցանցն ամենևին չի փոխել իր գործունեության ուղղվածությունը։ Պարզապես Ցանցի անդամ կազմակերպություններն ամփոփեցին ևս մեկ դասընթաց՝ «Ծախսարդյունավետություն» թեմայով։
Դասընթացը կազմակերպվեց Վորլդ Վիժն Հայաստանի առաջնորդությամբ իրականացվող «Հզոր քաղաքացիական հասարակություն` հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագրի շրջանակում։
Այս անգամ ֆոկուսը ոչ թե պարզապես պլանավորելն էր, այլ հասկանալը՝ ինչպես նույն ռեսուրսով ստանալ ավելի մեծ արդյունք։
Մասնակիցներն աշխատեցին իրական օրինակների վրա, փորձեցին հաշվարկել, համեմատել ու վերաիմաստավորել իրենց ծրագրերի ծախսերն ու արդյունքները։ Քննարկումները շատ ուղիղ էին, և հենց դա էլ օգնեց տեսնելու՝ որտեղ ենք «գերածախսում», որտեղ՝ թերագնահատում մեր ազդեցությունը։
Արդյունքում՝ ավելի հստակ պատկերացում, ավելի հիմնավորված որոշումներ ու մի կարևոր զգացում․ արդյունավետությունը թվերի մասին չէ, այլ ճիշտ պահին ճիշտ ընտրություն կատարելու։
Շնորհակալ ենք Ցանցի անդամ կազմակերպություններին՝ իրենց ոգևորությունը կիսելու, նման ներգրավվածության և փոխգործակցության համար։
Ծրագիրն իրականացվում է Վորլդ Վիժն Գերմանիայի և Վորլդ Վիժն Հայաստանի առաջնորդությամբ «Երեխաների պաշտպանության ցանց» ՀԿ-ի, «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ-ի, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և «Տահույս» սոցիալ-կրթական ՀԿ-ի հետ համագործակցությամբ և ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության/BMZ և Վորլդ Վիժն Գերմանիայի կողմից:

Երեխայի լավագույն շահը սոսկ կարգախոս չէ․ այն տարբեր միջազգային կոնվենցիաներով և ՀՀ օրենքներով ամրագրված հիմնարար ուղենշային սկզբունք է: Կարևոր է, որ այս սկզբունքն առաջնահերթություն ունենա երեխային վերաբերող ցանկացած գործողության կամ որոշման ժամանակ։
Երեխաները միայն պաշտպանության օբյեկտ չեն։ Նրանք իրավունքների լիիրավ սուբյեկտներ են: Նրանք աշխարհը տեսնում են իրենց ձևով, մտածում և զգում են յուրահատուկ ձևով։ Շատ հաճախ աշխարհի մասին կարծիքը ձևավորում են իրենց համար նշանակալի մեծահասակների միջոցով:
Այս համատեքստում մեծահասակաները պետք է զգուշավոր լինեն, որպեսզի երեխաների ներկայությամբ կոնֆլիկտ ու լարված խոսակցություն չհրահրեն:
Վերջինս կարող է վախ և անհանգստություն առաջացնել երեխայի մոտ, որի ազդեցությունը երբեմն կարող է երկար պահպանվել՝ խաթարելով վստահությունը աշխարհի և մեծահասակների նկատմամբ։
Յուրաքանչյուրս պատասխանատվություն ունենք այն միջավայրի համար, որտեղ երեխան մեծանում է։

Մարտի 11-ին տեղի ունեցավ աշխատանքային քննարկում Երեխաների պաշտպանության ցանցի անդամ կազմակերպությունների միջև՝ հետագա համատեղ ադվոկացիոն աշխատանքի շրջանակում քաղաքականության առաջարկությունների և դիրքորոշումների մշակման նպատակով։
🛡️ Քննարկման առանցքում էին երեխաների պաշտպանության նվազագույն չափանիշները, ծառայությունների որակը և ոլորտին առնչվող այլ կարևոր հարցեր։
🤝 Իր գործունեության շուրջ 20 տարվա ընթացքում Ցանցն իրականացրել է ադվոկացիոն գործունեություն տարբեր ուղղություններով։
📊 Ցանցի՝ 2025–2029 թթ․ ռազմավարության մեջ նախանշված է 18 ռազմավարական ուղղություն։ Աշխատանքային քննարկման ընթացքում դրանցից առանձնացրեցինք 7-ը, որոնց շուրջ Երեխաների պաշտպանության ցանցը կաշխատի առաջիկա 2 տարում։
📌 Հետագա գրառումներում պարբերաբար կներկայացնենք առանձնացված ռազմավարական ուղղությունները և դրանց իրականացման ուղղությամբ նախատեսվող աշխատանքները։
🔎 Հետևեք մեզ, իմանալու համար՝ որոնք են այդ ուղղությունները և ինչ քայլեր են իրականացվում դրանցից յուրաքանչյուրի շրջանակում։
🚀 Քննարկումը հնարավոր եղավ կազմակերպել Վորլդ Վիժն Հայաստանի առաջնորդությամբ իրականացվող «Հզոր քաղաքացիական հասարակություն` հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագրի շրջանակում։
📣 Ծրագիրն իրականացվում է Վորլդ Վիժն Գերմանիայի և Վորլդ Վիժն Հայաստանի առաջնորդությամբ՝
Երեխաների պաշտպանության ցանց ՀԿ-ի,
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա ՀԿ-ի,
Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ-ի և
Տահույս սոցիալ-կրթական ՀԿ-ի հետ համագործակցությամբ։
💼 Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության (BMZ) և Վորլդ Վիժն Գերմանիայի կողմից։

Երեխաների պաշտպանության ցանցի հերթական` նոր գաղափարներով ու քննարկումներով, գիտելիքով հագեցած երկօրյակը
Երեխաների պաշտպանության ցանցի անդամ կազմակերպությունները մասնակցեցին «Ռազմավարական պլանավորում» երկօրյա դասընթացին, որը դարձավ ոչ միայն ուսուցման, այլև ակտիվ համագործակցության և փորձի փոխանակման հարթակ։
Դասընթացը կազմակերպվեց Վորլդ Վիժն Հայաստանի առաջնորդությամբ իրականացվող «Հզոր քաղաքացիական հասարակություն` հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագրի շրջանակում։
Դասընթացի շրջանակում մասնակիցները ծանոթացան ռազմավարական պլանավորման կարևոր գործիքներին, քննարկեցին իրենց կազմակերպությունների մարտահրավերներն ու հնարավորությունները։ Հատկապես ոգևորիչ էին գործնական և խմբային առաջադրանքները, որոնք օգնեցին գաղափարները վերածելու կոնկրետ քայլերի։
Այս դասընթացը ևս մեկ կարևոր քայլ էր ԵՊՑ անդամ կազմակերպությունների կարողությունների զարգացման և ԵՊ ցանցում համագործակցության և ավելի ամուր կապերի ձևավորման ուղղությամբ:
Ծրագիրն իրականացվում է Վորլդ Վիժն Գերմանիայի և Վորլդ Վիժն Հայաստանի առաջնորդությամբ «Երեխաների պաշտպանության ցանց» ՀԿ-ի, «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ-ի, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և «Տահույս» սոցիալ-կրթական ՀԿ-ի հետ համագործակցությամբ և ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության/BMZ և Վորլդ Վիժն Գերմանիայի կողմից:

Սեպտեմբերի 30-ին Վորլդ Վիժն Հայաստանի «Հզոր քաղաքացիական հասարակություն՝ հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագրի շրջանակում իրականացվեց միջոցառում , որի նպատակն էր ներկայացնել «Երեխաների ներգրավվածությունը արգելված աշխատանքում Հայաստանում» ուսումնասիրության արդյունքները։
---------------------
ℹ️«Հզոր քաղաքացիական հասարակություն՝ հանուն երեխաների ավելի ուժեղ պաշտպանության» ծրագրիրը իրականացվում է Վորլդ Վիժն Գերմանիայի և Վորլդ Վիժն Հայաստանի առաջնորդությամբ «Երեխաների պաշտպանության ցանց» ՀԿ-ի, «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ-ի, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և «Տահույս» սոցիալ-կրթական ՀԿ-ի հետ համագործակցությամբ և ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության (BMZ) և Վորլդ Վիժն Գերմանիայի կողմից:

«Գորիսի նոր սերունդ» բարեգործական հասարակական կազմակերպությունը միացավ Երեխաների պաշտպանության ցանցին (ԵՊՑ)։
Այս համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում Գորիսում և տարածաշրջանում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում։
ԵՊՑ-ի կողմից իրականացված այցի ընթացքում ներկայացուցիչները ծանոթացան «Գորիսի նոր սերունդ» ԲՀԿ-ի ծրագրերին ու գործունեությանը, ինչպես նաև քննարկեցին համատեղ գործողությունների և նախաձեռնությունների հեռանկարները։
«Գորիսի նոր սերունդ» ԲՀԿ-ի և ԵՊՑ-ի համագործակցությունը նպատակ ունի նպաստել երեխաների իրավունքների պաշտպանությանն ու բարեկեցությանը՝ ապահովելով նրանց համար անվտանգ, ներառական և աջակցող միջավայր։

ԵՊՑ անդամ կազմակերպությունների կարողությունների ուժեղացման նպատակով վերջերս տեղի ունեցավ Project Management 40-ժամյա դասընթաց։
Դասընթացը կազմակերպվեց Վորլդ Վիժն Հայաստանի առաջնորդությամբ իրականացվող «Հզոր քաղաքացիական հասարակություն` հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագրի շրջանակում։
Դասընթացը վարում էր Խաչիկ Աբաջյանը՝ PMP® սերտիֆիկացված նախագծերի ղեկավար, որը որպես թրեյներ մասնագիտացած է նախագծերի կառավարման, առաջնորդության զարգացման և կրթության կառավարման ոլորտներում։
Այս 40 ժամվա ընթացքում մասնակիցները ոչ միայն ձեռք բերեցին նոր գիտելիք, այլև վերանայեցին իրենց մոտեցումները նախագծերի պլանավորման, թիմերի կառավարման և ռազմավարական մտածողության հարցում։
Շատերի համար սա ոչ միայն ուսուցողական գործընթաց էր, այլ նաև մոտիվացիոն վերալիցքավորում՝ շարունակելու աշխատել ավելի համակարգված, վստահ և ռազմավարական մտածողությամբ։
Շնորհակալություն Խաչիկ Աբաջյանին մասնագիտական մոտեցման, գործնական օրինակների և ներշնչող միջավայրի համար, ինչպես նաև բոլոր մասնակիցներին՝ ակտիվ ներգրավվածության և բաց քննարկումների համար։
Շարունակում ենք ուժեղացնել կարողությունները, զարգացնել կազմակերպությունները և միասին կառուցել ավելի կայուն ու արդյունավետ նախաձեռնություններ։ 💪📊
Ծրագիրն իրականացվում է Վորլդ Վիժն Գերմանիայի և Վորլդ Վիժն Հայաստանի առաջնորդությամբ «Երեխաների պաշտպանության ցանց» ՀԿ-ի, «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ-ի, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և «Տահույս» սոցիալ-կրթական ՀԿ-ի հետ համագործակցությամբ և ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության/BMZ և Վորլդ Վիժն Գերմանիայի կողմից:

Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ հանդիպում Երեխաների պաշտպանության ցանցի անդամ կազմակերպությունների հետ, որոնց թվում էին նաև պետությունից պատվիրակված երեխաների ցերեկային ծառայություն իրականացնող կազմակերպությունները։
Օրակարգում էր․
– Պետությունից պատվիրակված երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների բացերի ու խնդիրների ուղղությամբ կատարված ուսումնասիրության ամփոփումը։
– Երեխաների խնամքի տրամադրման կարգերից և պայմաններից բխող ընթացակարգերը և օրինակելի ձևաթղթերը հաստատելու մասին ՀՀ ԱՍՀ նախարարի հրամանի հիման վրա համատեղ առաջարկությունների մշակումը։
Ցանցականների կողմից ձևավորված առաջարկությունները կներկայացվեն ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ նպատակ ունենալով նպաստել ծառայությունների որակի բարձրացմանը։
Շնորհակալություն ենք հայտնում ԵՊՑ լիիրավ անդամ «Լուսէ» հիմնադրամին՝ հանդիպման մասնակիցներին հյուրընկալելու համար։
Երեխաների պաշտպանության ցանցը կարևորում է անդամ կազմակերպությունների համատեղ ջանքերը և շարունակում է ստեղծել հարթակ, որտեղ պետական և քաղաքացիական հատվածի գործընկերները կարող են միավորել իրենց փորձն ու ռեսուրսները՝ երեխաների իրավունքների պաշտպանության և բարեկեցության ապահովման համար։
-------------------------------------------
Հանդիպումը կազմակերպվեց «Հզոր քաղաքացիական հասարակություն` հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Վորլդ Վիժն Գերմանիայի և Վորլդ Վիժն Հայաստանի առաջնորդությամբ «Երեխաների պաշտպանության ցանց» ՀԿ-ի, «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ-ի, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և «Տահույս» սոցիալ-կրթական ՀԿ-ի հետ համագործակցությամբ և ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության/BMZ և Վորլդ Վիժն Գերմանիայի կողմից։

Ահա՛ և ամփոփեցինք մեր մարզային այցելությունները։
Կայացան հերթական ու այս տարի, թերևս, վերջին այցերը դեպի Տավուշի մարզի մեր անդամ կազմակերպությունների գրասենյակներ ու կենտրոններ։
Հյուրընկալվեցինք @UWC Dilijan
Դիլիջանի միջազգային դպրոցում, SOS Children's Villages Armenia
«ՍՕՍ մանկական գյուղերի» Իջևանի մասնաճյուղում, ՏաՀույս ՀԿ / TaHuys NGO
«ՏաՀույս» ՀԿ-ի Նոյեմբերյանի և Իջևանի կենտրոններում, «Նոյ աստղ» ՀԿ-ում՝ Կողբում։
Նոր մեկնարկած ծառայություններ, կազմակերպությունների ներքին հզորացմանն ուղղված աշխատանքներ, բացառիկ ծառայություններ և ծրագրեր, նաև դժվարություններ, բայց ամուր կամք՝ անելու ավելին, աշխատելու և ներդնելու իրենց փորձն ու հմտությունները․ ահա այն ամենը, ինչ տեսանք այցերի շրջանակում։
Համոզված ենք, որ տպավորիչ լուսանկարների շարասյունը ձեզ մոտ սիրուն էմոցիաներ կառաջացնի՝ պատմելով այն, ինչը գուցե չկարողանանք փոխանցել տեքստով։
Կարևոր ծանոթությունների և համագործակցությունների մի ամբողջ փաթեթ հավաքած՝ վերադարձանք գրասենյակ՝ ջերմանալով մարդկանց անկեղծ ու իրական ժպիտներով, գործի նկատմամբ նրանց վերաբերմունքով և, իհարկե, կեսգիշերային խարույկով․․․ Բայց այս մասին՝ մեկ այլ առիթով։
Հիմա մենք շարունակում ենք միավորել մեր բոլոր ջանքերն ու պայմանավորվածությունները՝ հանուն Հայաստանի երեխաների պաշտպանության ու բարեկեցության։
————————————————————————
Այցերը կազմակերպվում են «Հզոր քաղաքացիական հասարակություն` հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Վորլդ Վիժն Գերմանիայի և Վորլդ Վիժն Հայաստանի առաջնորդությամբ «Երեխաների պաշտպանության ցանց» ՀԿ-ի, «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ-ի, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և «Տահույս» սոցիալ-կրթական ՀԿ-ի հետ համագործակցությամբ և ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության/BMZ և Վորլդ Վիժն Գերմանիայի կողմից։

Շաբաթներ առաջ ԱՄՆ–ում Ադամ անունով 16 տարեկան մի պատանի ChatGPT-ի հետ զրույցում վերբեռնում է պարանի մի նկար, որի օգնությամբ ցանկանում է ինքնասպանություն գործել և հարցնում.
– Փորձարկում եմ հիմա, լա՞վ է։
Ի պատասխան, ChatGPT-ն ասում է, որ վատ չէ և տալիս է մի քանի տեխնիկական խորհուրդ, թե ինչպես պետք է ճիշտ հանգույցներ անի և ապա կախվի։
Ցավոք, տղան մահանում է։
Ադամի ծնողները դատական հայց են ներկայացրել OpenAI ընկերության դեմ՝ պնդելով, որ մոդելը ոչ միայն չկանգնեցրեց վտանգավոր զրույցը, այլև նպաստեց մտքերի խորացմանը։ Նրանք ընդգծում են, որ GPT-ն տրամադրել է տեխնիկական խորհուրդներ ինքնասպանության մեթոդների վերաբերյալ։
Հայցում նշվում է նաև, որ ընկերությունը շտապել է թողարկել GPT-4o մոդելը շուկայական մրցակցության պատճառով՝ չնայած ներքին անվտանգության մասնագետների զգուշացումներին։ Ծնողները պահանջում են խստացնել տարիքային ստուգումները, ներդնել ծնողական վերահսկողություն և բացառել նմանատիպ վտանգավոր արձագանքները։
OpenAI-ի ներկայացուցիչները ընդունել են, որ անվտանգության համակարգերը կարող են թերություններ ունենալ, հատկապես` երկար ու բարդ զրույցների դեպքում և խոստացել են ուժեղացնել վերահսկողությունը, ավելացնել ծնողական գործիքներ և ստեղծել համագործակցության մեխանիզմներ օգնող մասնագետների հետ։
#Մինչ ինքնասպանությունը.
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Ադամը ChatGPT-ն օգտագործում էր դպրոցական առաջադրանքների համար, սակայն ժամանակի ընթացքում այս գործիքը դարձավ նաև նրա հուզական հարցերի «վստահելի զրուցակիցը»։ Պատանին ապրում էր վախերով ու ապագայի նկատմամբ անտարբերությամբ, փորձում էր հասկանալ իր ներսում կատարվողը և նույնիսկ կասկածում էր, թե կարող է հոգեկան հիվանդություն ունենալ։
Ծնողներն ընդհանրապես ոչինչ չեն նկատել իրենց երեխայի վարքագծում, նույնիսկ՝ ինքնասպանությունից հետո, երբ ոչ մի գրություն չէր եղել, երկար ժամանակ մտածել են, թե ինչու պետք է իրենց որդին այդպիսի բան աներ․․․մինչև մի օր ծնողներից մեկը որոշում է ստուգել երեխայի հեռախոսը, գտնում ChatGPT-ն, կարդում խոսակցությունները և բացահայտում, որ իրենց որդին երկար ժամանակ իր հոգեկան ապրումներով կիսվել է ChatGPT-ի հետ և ապա քննարկել նաև ինքնասպանության միտքը։
Ծնողները բացահայտել են նաև, որ ինքնասպանությունից առաջ Ադամը գրել է. «Ես ուզում եմ պարանն իմ սենյակում թողնել, որ մեկը գտնի ու փորձի կանգնեցնել ինձ», սակայն ChatGPT-ն պատասխանել է. «Խնդրում եմ, մի´ թող, որ պարանը տեսանելի մնա։ Թող որ այս տարածքը դարձնենք առաջին վայրը, որտեղ մեկը իսկապես ձեզ տեսնում է»։
Դժբախտաբար 2025 թվականի ապրիլի 11-ին Ադամը կյանքից հեռանում է։ Նրա ծնողները համոզված են, որ առանց ChatGPT-ի հետ այս երկարատև զրույցների որդին դեռ կենդանի կլիներ, թեկուզ ծանր հոգեվիճակում։
#Երեխաների պաշտպանության համատեքստը ու միջազգային արձագանքը.
Այս ողբերգական դեպքը ազդանշան դարձավ, որ թվային դարաշրջանում երեխաների պաշտպանությունը պետք է դիտարկել ոչ միայն իրական, այլև վիրտուալ միջավայրում։ Երբ արհեստական բանականությունը դառնում է պատանիների «առաջին վստահելի ընկերն»՝ առանց մասնագիտական պատրաստվածության, վտանգները բազմապատկվում են։
ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեն (UNCRC) արդեն հրապարակել է հայտարարություն արհեստական բանականության և երեխաների իրավունքների վերաբերյալ՝ ընդգծելով երեխաների անվտանգության առաջնահերթությունը և քննադատելով այն դեպքերը, երբ արհեստական բանականությունը կարող է ինքնավնասումը խթանող բովանդակություն փոխանցել անչափահասներին։ Բացի այդ, ՄԱԿ-ը ձևավորել է 40 փորձագետներից բաղկացած անկախ միջազգային հանձնաժողով, որը տարեկան կներկայացնի ապացույցների վրա հիմնված գնահատականներ արհեստական բանականության ռիսկերի, հնարավորությունների և ազդեցությունների վերաբերյալ՝ հատուկ ուշադրություն դարձնելով էթիկային, անվտանգությանը և մարդու իրավունքներին։
#Կոչ ծնողներին.
Ադամի պատմությունը հիշեցում է, որ նույնիսկ ամենաառաջատար տեխնոլոգիաները չեն կարող փոխարինել ծնողական ուշադրությունը և հոգատարությունը։
Թող այս պատմությունը դառնա ոչ թե վախի, այլ արթնացման ազդակ․ երեխաների հոգեկան առողջությունն ու անվտանգությունը սկսվում է նաև ծնողների սրտացավ ներկայությունից և ոչ քննադատական զրույցից։

Ամփոփեցինք նաև ԵՊՑ թիմի այցերը Վայոց ձորի մարզի մեր անդամ և գործընկեր կազմակերպություններ։

Այցելեցինք «Ձեզ համար» ՀԿ For you NGO, «Սոցիալ-հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոն» ՀԿ, «Դու մենակ չես» կանանց աջակցման ՀԿ և Մանկական զարգացման հիմնադրամի Մանկական զարգացման հիմնադրամ / Child Development Foundation Ջերմուկի մասնաճյուղ։
Դե՜, այո՛, մենք հիմա, իհարկե, կարող ենք գրել, որ հանդիպումները հնարավորություն տվեցին ավելի լավ ճանաչելու կազմակերպությունների գործունեությունը, կիսվելու փորձով և քննարկելու առաջիկա համագործակցության ուղղությունները։ Բայց․․․ Այս ձևակերպումը չի կարող փոխանցել մեր բոլոր տպավորություններն ու այն ջերմությունը, որ ստացանք այս այցերի ժամանակ։
Այն պատրաստակամությունը, որով մեր գործընկերներն ընդունում են մեզ, այն ոգևորությունը, որով ներկայացնում են իրենց գործունեությունը, համագործակցության մղումը ևս մեկ անգամ փաստում են, որ մեր երկրում և ոլորտում բազմաթիվ մարդիկ իրենց տեղում են և նվիրումով կատարում են իրենց աշխատանքը՝ ամեն օր նպաստելով մեր համատեղ առաքելության իրականացմանը՝ ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ պաշտպանված է երեխայի լավագույն շահը։
Հենց այսօրինակ համագործակցության շնորհիվ է նաև, որ կարողանում ենք առաջ տանել երեխաների պաշտպանության օրակարգը՝ այն դարձնելով ավելի տեսանելի և իրական։
Վայոց ձորի մեր այցերից վերադարձանք ոչ միայն նոր ծրագրերի ու գաղափարների պաշարով, այլև վստահությամբ, որ միասին անելու ենք շատ ավելին։
————————————————————————
Այցերը կազմակերպվում են «Հզոր քաղաքացիական հասարակություն` հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Վորլդ Վիժն Գերմանիայի և Վորլդ Վիժն Հայաստանի առաջնորդությամբ «Երեխաների պաշտպանության ցանց» ՀԿ-ի, «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ-ի, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և «Տահույս» սոցիալ-կրթական ՀԿ-ի հետ համագործակցությամբ և ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության/BMZ և Վորլդ Վիժն Գերմանիայի կողմից։

Ինչպես գիտեք, Երեխաների պաշտպանության ցանցը շարունակաբար համալրվում է նոր անդամ կազմակերպություններով: «Ալվան ծաղիկ սոցիալ–կրթական կենտրոն » ՀԿ–ն վերջերս ԵՊՑ-ին միացած կազմակերպություններից է, որի մասին սիրով ուզում ենք ձեզ պատմել: Այսպես.
Սկսած 2015 թվականից, կազմակերպությունը Շիրակի մարզում իրականացնում է կրթական, նորարարական և զարգացման ծրագրեր երեխաների, երիտասարդների ու կանանց համար, հիմնվելով հայ-հոլանդական սերտ համագործակցության վրա:
Կենտրոնում երիտասարդներն ու երեխաները կարող են կրթվել, զարգանալ, ստեղծագործել և միասին ուրախ ժամանակ անցկացնել՝ մեծապես հմուտ մանկավարժների և կամավորների թիմի աջակցությամբ:
Կենտրոնը հագեցած է հետևյալ ծրագրերով և նախաձեռնություններով․
📚 Նախադպրոցական ու արտադպրոցական կրթական ծրագրեր
🎶 Երաժշտության, 🎨 նկարչության, 💃 պարի խմբակներ
🤝 Մարդու իրավունքների, գենդերային հավասարության, ինչպես նաև կանանց և աշխատող մայրերի իրավունքների իրազեկման ծրագրեր
🏕 Ամառային բակային ճամբարներ
🏡 «Տատի տուն» ապահով բիզնես տարածք՝ հոլանդական վաֆլիներ, թխվածքներ, հացատեսակներ և միջոցառումներ
🇳🇱 Համագործակցություն Նիդերլանդների կրթական հաստատությունների հետ
👩‍🏫 Ուսուցիչների համար դասընթացներ՝ հոլանդացի փորձագետների մասնակցությամբ
🔧 Տեխնազիում ծրագիր՝ նախագծահեն ուսումնառություն հոլանդական մեթոդաբանությամբ:
💛 Միանալով ԵՊՑ-ին՝ մենք միավորում ենք ձայները, փորձը և ջանքերը՝ հանուն երեխաների լավագույն շահի պաշտպանության:
Հեռ։ 077 10-12-75, 098 10-12-49
Email: alvan.tsaghik@gmail.com

Խորհրդարանական լսումներ՝ երեխայի իրավունքների պաշտպանության օրենսդրության շուրջ։

Սեպտեմբերի 22-ին ԱԺ նիստերի դահլիճում անցկացվեցին խորհրդարանական լսումներ «Երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում շրջանառվող օրենսդրական նախագծերի էությունը։ Երեխաների իրավունքների պաշտպանության պետական վերաբերելի քաղաքականությունը» թեմայով։

Լսումների ընթացքում քննարկվեց Կառավարության կողմից մշակված օրենսդրական մեծ փաթեթը և այն փոփոխությունները, որոնք վերաբերում են երեխայի իրավունքներին առնչվող բազմաթիվ հարցերին։

Քննարկմանը մասնակցում էին պետական մարմինների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպություններ և այլ շահագրգիռ կողմեր։ Հանրային կարծիքի լսումն ու մասնագիտական դիտարկումների ներկայացումը կարևոր քայլ են դեպի երեխաների իրավունքներին առնչվող պետական քաղաքականության շարունակական կատարելագործում։

Ո՛չ, ո՛չ, սա «Հայաստանի ճամփեքով» հաղորդաշարի հերթական նյութը չէ։ Երեխաների պաշտպանության ցանցը նորից ճանապարհին է, և այս անգամ մեկնել ենք Գորիս։
Գորիսում Ցանցն ունի ինչպես բազմամյա, այնպես էլ նոր անդամակցած գործընկերներ։ Սեպտեմբերի 16-17-ին հնարավորություն ունեցանք այցելելու «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ ԳՈՒՄ ՀԿ / P&T NGO, «Դարման» և «Գորիսի նոր սերունդ» ՀԿ-ներ։
Հանդիպումների ընթացքում ծանոթացանք կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերին, ծառայություններին և համայնքում նրանց դերակատարությանը։ Կազմակերությունների՝ տարբեր ոլորտներ ընդգրկող աշխատանքի դիտարկումը՝ սկսած երեխաների ու երիտասարդների զարգացման ծրագրերից մինչև առողջապահական և հոգեբանական աջակցության նախաձեռնություններ, ևս մեկ անգամ հաստատեց, որ երեխաների պաշտպանությունը պահանջում է բազմակողմանի մոտեցում և միասնական ջանքեր։
Քննարկումների ընթացքում անդրադարձանք նաև այն խնդիրներին, որոնք առավել հրատապ են Սյունիքում՝ սոցիալական ու հոգեբանական ծառայությունների հասանելիությունից մինչև երեխաների և ընտանիքների անվտանգության ու բարեկեցության ապահովումը։
Այս այցերը մեզ հնարավորություն տվեցին ոչ միայն ավելի լավ ճանաչելու Գորիսի մեր գործընկերներին, այլև համադրելու ուժերը՝ միասին առաջ տանելու երեխաների պաշտպանության օրակարգը։ Ցանցի աշխատանքային այցերը շարունակում են հաստատել, որ ամեն համայնքում կան արժանապատիվ ու նվիրված մարդիկ, որոնք իրենց տեղում անում են առավելագույնը երեխաների համար։
-------------------------------------------
Այցերը կազմակերպվում են «Հզոր քաղաքացիական հասարակություն` հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Վորլդ Վիժն Գերմանիայի և Վորլդ Վիժն Հայաստանի առաջնորդությամբ «Երեխաների պաշտպանության ցանց» ՀԿ-ի, «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ-ի, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և «Տահույս» սոցիալ-կրթական ՀԿ-ի հետ համագործակցությամբ և ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության/BMZ և Վորլդ Վիժն Գերմանիայի կողմից։

Երեխաների պաշտպանության ցանցը՝ որպես երեխաների պաշտպանության ոլորտում գործող ադվոկացիոն կոալիցիա, մշտապես պատրաստ է աջակցելու և խթանելու անդամ կազմակերպությունների ադվոկացիոն արշավներն ու ծրագրերը։
Ուրախ ենք տեղեկացնել, որ ս․թ․ սեպտեմբերի 15-ին Երեխաների պաշտպանության ցանցը և ԵՊՑ լիիրավ անդամ «Կետ 33» ՀԿ-ն ստորագրեցին համագործակցության հուշագիր, որի նպատակն է միավորել երկու կազմակերպությունների ջանքերը՝ Հայաստանում ընտանիքամետ միջավայրի ընդլայնման և ամրապնդման համար։
🤝Հուշագիրը ոչ միայն ընդգծում է աշխատավայրերում, առողջապահական և կրթական հաստատություններում, ժամանցային և հանրային այլ վայրերում ընտանիքամետ մոտեցումների ներդրման կարևորությունը, այլ նաև հաստատում, որ մեր համատեղ ջատագովական աշխատանքն ուղղված կլինի համակարգային փոփոխությունների հասնելուն։
✨ Մենք հավատում ենք, որ ընտանիքամետ միջավայրը ոչ միայն երեխաների և ծնողների բարեկեցության նախապայման է, այլ նաև երաշխիք՝ հասարակության կայուն զարգացման համար։

ԵՊՑ ամառ-աշուն գործուղումների համատեքստում Երեխաների պաշտպանության ցանցն ամփոփեց աշխատանքային այցերը Լոռու մարզ։ Լոռու մարզի Վանաձոր, Ալավերդի և Ստեփանավան քաղաքներում ԵՊՑ թիմն այցելեց AMAA-ի Վանաձորի «Շող» երեխաների համայնքահեն ցերեկային կենտրոն, «Առավոտ» ՀԿ, «Լիարժեք կյանք» ՀԿ, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ, «Լուսաստղ» ՀԿ, «Արփի» ՀԿ և Հայկական Կարիտասի Վանաձորի Փոքր տուն։
Տեղում ծանոթացանք մեր անդամ կազմակերպությունների ծրագրերին, նրանց կողմից մատուցվող ծառայություններին, կազմակերպությունների թիմերի հետ։
Մեր անդամ կազմակերպությունների գործունեության ուղղությունները տարբեր են, հետևապես տարբեր են նաև Ցանցի և կազմակերպությունների համագործակցության եզրերն ու հնարավորությունները։ Գործընկերության հիմքում ունենալով երեխաների և նրանց իրավունքների պաշտպանությունը՝ հանդիպումների ժամանակ քննարկվեցին այն խնդիրներն ու մարտահրավերները, որոնց արձագանքումը պահանջում է համատեղ ջանքեր և համակարգված մոտեցում։ Անդրադարձ եղավ նաև երեխաների պաշտպանության ոլորտում քաղաքական և հանրային օրակարգի ձևավորմանը, տարածաշրջանային խնդիրների բարձրաձայնմանն ու լուծումների որոնմանը։
Կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների և տեղական փորձի հիման վրա վեր են հանվում նաև Ցանցի ապագա ադվոկացիոն նախաձեռնությունները՝ համայնքներում երեխաների և նրանց ընտանիքների պաշտպանությունն առավել տեսանելի ու ազդեցիկ դարձնելու համար։
Ցանցի և անդամ կազմակերպությունների միջև նման հանդիպումները կարևոր հարթակ են՝ ձևավորելու ընդհանուր դիրքորոշումներ, ուժեղացնելու գործընկերությունը և ապահովելու, որ երեխաների պաշտպանությունը լինի հասարակական ու պետական քաղաքականության առաջնային ուղղություն։
—————————————
Այցերը կազմակերպվում են «Հզոր քաղաքացիական հասարակություն` հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Վորլդ Վիժն Գերմանիայի և Վորլդ Վիժն Հայաստանի առաջնորդությամբ «Երեխաների պաշտպանության ցանց» ՀԿ-ի, «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ-ի, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և «Տահույս» սոցիալ-կրթական ՀԿ-ի հետ համագործակցությամբ և ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության/BMZ և Վորլդ Վիժն Գերմանիայի կողմից։

Հանդիպում ԵՊՑ անդամ կազմակերպությունների հետ՝ 2024-2029 թթ․ համալիր ծրագրի շուրջ

Սեպտեմբերի 12-ին տեղի ունեցավ Երեխաների պաշտպանության ցանցի անդամ կազմակերպությունների հանդիպումը, որի ընթացքում քննարկվեց Երեխաների իրավունքների պաշտպանության 2024-2029 թթ․ համալիր ծրագրի նախագիծը։

Մասնակիցները ծանոթացան ծրագրի հիմնական դրույթներին, գործողություններին և դրանց իրականացման հնարավոր մարտահրավերներին։ Խմբային աշխատանքի ձևաչափով անդամ կազմակերպությունները կիսվեցին իրենց դիտարկումներով և առաջարկներով։ Ցանցականների բազմաբնույթ փորձառությունը, մոտեցումները և գաղափարները հնարավորություն տվեցին ձևավորել արժեքավոր առաջարկներ, որոնք կօգնեն ԵՊՑ-ին շարունակել իր ամենօրյա ադվոկացիան և արդյունավետ ներգործել քաղաքականությունների վրա։

Հանդիպումը նաև հրաշալի առիթ էր մեկ հարթակում համախմբելու ինչպես ցանցի երկարամյա, այնպես էլ նոր անդամներին՝ ապահովելով համագործակցային և ներառական մթնոլորտ։ Հանդիպումը վարեց երեխաների իրավունքների պաշտպանության փորձագետ Անահիտ Հովհաննիսյանը, որը մասնակցել է ծրագրի մշակման աշխատանքներին։

📌 Հանդիպումը կազմակերպվել է «Հզոր քաղաքացիական հասարակություն՝ հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագրի շրջանակում, որը իրականացվում է Վորլդ Վիժն Գերմանիայի և Վորլդ Վիժն Հայաստանի առաջնորդությամբ՝ համագործակցությամբ «Երեխաների պաշտպանության ցանց» ՀԿ-ի, «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ-ի, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և «Տահույս» սոցիալ-կրթական ՀԿ-ի հետ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության (BMZ) և Վորլդ Վիժն Գերմանիայի կողմից։

Գյումրի այցերի ամփոփում

Երեխաների պաշտպանության ցանցի ամենօրյա աշխատանքի կարևոր մասն է ակտիվ և համագործակցային շփումը մեր ցանցականների՝ անդամ կազմակերպությունների հետ։ Մեծապես կարևորելով մեր անդամներին ավելի լավ ճանաչելու և նրանց գործունեությունը տեղում տեսնելու անհրաժեշտությունը՝ Ցանցի թիմը պարբերաբար իրականացնում է այցեր նրանց գրասենյակներ։ Այս կենդանի շփումները մեզ տալիս են անփոխարինելի փորձառություն, հնարավորություն են տալիս տեսնել ՀԿ-ների աշխատանքը բոլոր կողմերից, ծանոթանալ ծրագրերին, քննարկել ընթացիկ և առաջիկա նախաձեռնությունները և գտնել նոր համագործակցության եզրեր։

Այս տարի ամփոփեցինք մեր այցերը Գյումրիում գործող անդամ կազմակերպություններ, և դրանք իսկապես ներշնչող էին։ Ցանցի թիմը հյուրընկալվեց Կանանի ՀԿ, Խաչմերուկ կրթական խորհրդատվական կենտրոն հիմնադրամ, Arevamanuk Psycho-Social Support Foundation, Armenian Caritas, Society for Orphaned Armenian Relief, Արմինե կրթամշակութային ՀԿ, և Alvan Tsaghik Social-Educational Centre կազմակերպություններում։ Այցերի ընթացքում ձեռք բերվեցին կարևոր պայմանավորվածություններ, կայացան կառուցողական քննարկումներ, իսկ մեր անդամներին հանձնվեցին անդամակցության հավաստագրեր։

Շնորհակալ ենք մեր գործընկերներին ջերմ ընդունելության, էնտուզիազմի և բաց քննարկումների համար։ Այցերը շարունակական են, և մենք պարբերաբար կլուսաբանենք դրանք մեր կայքում և սոցիալական ալիքներում։

Ե՞րբ սկսեցին երեխաներին դիտարկել որպես հատուկ պաշտպանության խումբ։ Մինչև 17-րդ դարը երեխաներին հաճախ տեսնում էին որպես «փոքրահասակ մեծահասակների»․ նրանցից ակնկալում էին արագ միանալ մեծահասակների աշխատանքին և պարտականություններին։ Ֆրանսիացի պատմաբան Ֆիլիպ Արյեսը 1960-ին իր «Մանկության դարերը․ ընտանիքի սոցիալական պատմությունը» գրքում պնդում էր, որ միայն 17-րդ դարից սկսած են եվրոպական հասարակությունները սկսել ընկալել երեխաներին որպես ինքնուրույն էակների՝ հատուկ կարիքներով, կրթության և խնամքի կարիք ունեցող։

Արդյունաբերական հեղափոխության ժամանակներում (18-19-րդ դարեր) մանկությունը հաճախ եղել է ամենախոցելի փուլերից մեկը։ Հազարավոր երեխաներ ստիպված էին աշխատել օրական մինչև 16 ժամ վտանգավոր գործարաններում ու հանքերում։ Գործատուները նախընտրում էին երեխաներին, քանի որ նրանք ավելի էժան և հեշտ վերահսկվող աշխատուժ էին։

Սակայն ժամանակի ընթացքում իրավիճակը փոխվեց։ 19-րդ դարի կեսերից պետությունները սկսեցին սահմանափակել երեխաների աշխատանքը և խթանել դպրոց հաճախելը։ 1870-ականներից երկրորդ արդյունաբերական հեղափոխությունը պահանջում էր ավելի կրթված աշխատուժ, և կրթությունը դարձավ երեխաներին շահագործումից պաշտպանելու ամենաարդյունավետ միջոցը։

1924 թվականին ընդունվեց Երեխայի իրավունքների Ժնևյան հռչակագիրը, որը միջազգային մակարդակով առաջին անգամ հաստատեց, որ երեխաները ունեն հատուկ իրավունքներ՝ կրթության, պաշտպանության և խնամքի։ Իսկ 1989 թվականին ընդունվեց ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոնվենցիան, որը հստակեցրեց․ երեխաները պարզապես ապագա քաղաքացիներ կամ աշխատողներ չեն, նրանք լիարժեք մարդիկ են՝ իրենց իրավունքներով։

Չնայած այս ձեռքբերումներին՝ մարտահրավերները մնում են մեծ։ Միլիոնավոր երեխաներ դեռ աշխատում են, զրկված են կրթությունից կամ ենթարկվում են բռնության։ Մեր նպատակն է հիշեցնել, որ երեխաներին պաշտպանելու և արժևորելու ճանապարհը ձեռք է բերվել պայքարներով ու ջանքերով, և այդ աշխատանքը պետք է շարունակվի նաև այսօր։

«Երեխաների պաշտպանությունը՝ անցյալում և հիմա» Երեխաների պաշտպանության ցանցը մեկնարկում է նոր շարք՝ պատմելու երեխաների պաշտպանության խնդիրների մասին անցյալում և այսօր, տեղական և միջազգային մակարդակում։ Մենք պարբերաբար կկիսվենք պատմություններով, փաստերով և դիտարկումներով, որոնք կնպաստեն հանրային քննարկումների և կկապեն Հայաստանի փորձը միջազգային զարգացումների հետ։

Առաջին պատմությունը պատմում է, թե ինչպես լուսանկարիչ Լյուիս Հայնը իր լուսանկարներով կարողացավ փոխել երեխաների ճակատագրերը։
20-րդ դարի սկզբին ԱՄՆ-ում երեխաների աշխատանքը շատ տարածված էր․ հազարավոր երեխաներ ժամերով աշխատում էին ածխահանքերում, գործարաններում ու դաշտերում՝ վտանգավոր պայմաններում, զրկվելով կրթությունից և մանկությունից։

1908-ին ԱՄՆ-ի «Երեխաների արգելված աշխատանքի ազգային կոմիտեն» դիմեց Լյուիս Հայնին՝ խնդրելով փաստագրել երեխաների ծանր աշխատանքային պայմանները։ Հայնը 16 տարի շրջեց ԱՄՆ տարբեր նահանգներում և լուսանկարեց աշխատող երեխաներին՝ երբեմն ընդամենը 4-5 տարեկան։ Նրա լուսանկարները տպագրվեցին թերթերում, ցուցադրվեցին ցուցահանդեսներում և դարձան հանրային քարոզչության հզոր գործիքներ, որոնք հիմք դրեցին երեխաների աշխատանքի սահմանափակման և կարգավորման իրավական բարեփոխումներին։

Այսօր ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում պահպանվում է ավելի քան 5100 լուսանկար, որոնք հիշեցնում են, որ փաստավավերագրական աշխատանքը կարող է փոխել հասարակության ընկալումները և պաշտպանել երեխաներին։

Հայաստանում ևս այս խնդիրը շարունակում է մնալ կարևոր։ Երեխաների պաշտպանության ցանցի ռազմավարական ուղղություններից մեկն է երեխաների արգելված աշխատանքի կանխարգելումն ու վերացումը։ Մենք շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ՝ ամրապնդելով քաղաքականությունները, բարձրացնելով հանրային իրազեկվածությունը և ստեղծելով արդյունավետ համակարգեր, որոնք կպաշտպանեն երեխաներին շահագործումից։

«Նախագծի կառավարում» եռօրյա դասընթաց

Հուլիսի 23-25-ը Երեխաների պաշտպանության ցանցի անդամ կազմակերպությունները մասնակցեցին «Հզոր քաղաքացիական հասարակություն՝ հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագրի շրջանակում կազմակերպված «Նախագծի կառավարում» եռօրյա դասընթացին։ Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան նախագծի կառավարման հիմունքներին, դերերին և կարողություններին, ուսումնասիրեցին նախագծի կյանքի փուլերը՝ նախաձեռնություն, պլանավորում, իրականացում և ամփոփում, ինչպես նաև Agile, Scrum, Lean և այլ ժամանակակից մեթոդների կիրառման առանձնահատկությունները։ Քննարկվեցին հաղորդակցման արդյունավետ գործիքները, ծրագրերի ձախողման պատճառները և դրանց կանխարգելման մեխանիզմները։

Դասընթացում ներառված էր նաև հատուկ սեսիա՝ Project Management Methodology թեմայով, որը համապատասխանում է նախագծերի կառավարման միջազգային սերտիֆիկացման պահանջներին։ Մասնակիցները ոչ միայն ստացան տեսական գիտելիքներ, այլև աշխատեցին իրական իրավիճակների և սցենարների շուրջ՝ խումբ առ խումբ վերլուծելով խնդիրները և փորձելով համատեղ լուծումներ գտնել։

Այս դասընթացը կարևոր քայլ էր մասնակիցների հմտությունների զարգացման և ծրագրերի արդյունավետ կառավարման կարողությունների ամրապնդման ուղղությամբ։ Ճշգրիտ կառավարվող յուրաքանչյուր ծրագիր ևս մեկ քայլ է երեխաների համար ավելի պաշտպանված և ամուր միջավայր ստեղծելու գործում։

Ծրագիրն իրականացվում է Վորլդ Վիժն Գերմանիայի և Վորլդ Վիժն Հայաստանի առաջնորդությամբ՝ համագործակցությամբ «Երեխաների պաշտպանության ցանց» ՀԿ-ի, «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ-ի, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և «Տահույս» սոցիալ-կրթական ՀԿ-ի հետ։ Ֆինանսավորողներն են Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության նախարարությունը (BMZ) և Վորլդ Վիժն Գերմանիա։

Հուլիսի 28-ին Երեխաների պաշտպանության ցանցը հյուրընկալեց ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի անդամ, Ժնևի համալսարանի պրոֆեսոր և լիցենզավորված հոգեթերապևտ պարոն Ֆիլիպ Ջաֆֆեին։ Հանդիպմանը մասնակցեցին Ցանցի խորհրդի անդամները։ Քննարկվեցին այն հիմնական մտահոգությունները, որոնք ամփոփված են Ցանցի այլընտրանքային զեկույցում՝ ուղղված Կոմիտեին, ինչպես նաև Կոմիտեի դիտարկումներն ու հանձնարարականները մեր երկրի համար։

Պարոն Ջաֆֆեն ներկայացրեց երեխաների պաշտպանության ոլորտի գլոբալ մարտահրավերները՝ ընդգծելով, որ երեխաների ձայնը հաճախ մնում է չլսված։ Քննարկումը շարունակվեց Հայաստանի իրողությունների, օրենսդրական կարգավորումների և համակարգային արձագանքների թեմաներով։

Այս հանդիպումը կարևոր հարթակ էր միջազգային փորձի և տեղական իրականության միավորման, ինչպես նաև երեխաների պաշտպանության խնդիրների շուրջ անկեղծ երկխոսության համար։

Ս․թ․ հուլիսի 7-8-ին ԵՊՑ անդամ կազմակերպությունների ներկայացուցիչները մասնակցեցին «Կամավորների մենեջմենթ» երկօրյա դասընթացին, որը կայացավ Վորլդ Վիժն Հայաստանի առաջնորդությամբ իրականացվող «Հզոր քաղաքացիական հասարակություն` հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագրի շրջանակում։
👥 Դասընթացին մասնակցեց ԵՊՑ 8 անդամ կազմակերպություն՝ ըստ նախապես վերհանված կարիքի։
ԵՊՑ անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներն ուսումնասիրեցին կամավորների մենեջմենթի հիմնական սկզբունքները, փոխանակեցին փորձ ու մտքեր՝ վերադառնալով իրենց կազմակերպություններ ավելի հստակ գործիքներով և մոտեցումներով։
Դասընթացի շրջանակում քննարկվեց՝ ինչպես․
· ներգրավել կամավորներին,
· ապահովել նրանց շարունակական մասնակցությունը,
· ստեղծել արդյունավետ համագործակցության միջավայր։
📜Համապարփակ ներկայացվեց նաև կամավորության մասին օրենքը։
💡Դասընթացի երկրորդ օրը մասնակիցներն աշխատեցին Կամավորների կառավարման քաղաքականության վրա, որը կամբողջացնեն իրենց կազմակերպություններում։
🤝Ցանցականներն ունեցան նաև արդյունավետ աշխատարան Խաղաղության կորպուսի համայնքային ծրագրերի ղեկավար, կամավոր աշխատանքի կառավարման ուղեցույցի համահեղինակ Ստեփան Սհոյանի հետ։
Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին իրենց ակտիվ ներգրավվածության, գաղափարների և կառուցողական քննարկումների համար։ Վստահ ենք, որ ստացված գիտելիքները կնպաստեն կազմակերպությունների կամավորների կառավարման գործընթացի ամրապնդմանը և ավելի արդյունավետ թիմային աշխատանքին։
Ծրագիրն իրականացվում է Վորլդ Վիժն Գերմանիայի և Վորլդ Վիժն Հայաստանի առաջնորդությամբ «Երեխաների պաշտպանության ցանց» ՀԿ-ի, «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ-ի, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և «Տահույս» սոցիալ-կրթական ՀԿ-ի հետ համագործակցությամբ և ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության/BMZ և Վորլդ Վիժն Գերմանիայի կողմից

Հայրերի դերի հետ կապված Հայաստանում շատ լուրջ կարծրատիպեր կան, որոնց արդյունքում հայրը դիտարկվում է որպես.
1. 💳 «դրամապանակ» - հայր, որը գլխավորապես ներգրավված է աշխատանքի և կարիերայի մեջ և ընտանիքի «դրսի անդամն է»,
2. 🌋 «քար» - կոշտ և խիստ հայր, որը հաճախ զգայական առումով հեռու է իր երեխաներից և հիմնականում սաստողի դերում է:
Որքան էլ բոլորս հասկանում ենք, որ հոր ներգրավումը երեխայի կյանքում կարևոր և անհրաժեշտ է, սակայն ժամանակակից հայրը երեխայի համար ինչ-որ առասպելական, անհասկանալի և անհասանելի երևույթ է: 😵
Նա վաղ առավոտյան դուրս է գալիս տնից, ամբողջ օրը զբաղված է կարևոր գործերով, իսկ երեկոյան հոգնած տուն է գալիս, կարողանում է միայն հեռուստացույց դիտել կամ հեռախոսով տեսանյութեր թերթելով հանգստանալ: Ըստ էության, հոր աշխատանքը, հետաքրքրությունները, կյանքը կարծես անցնում են երեխայի կողքով: Հայրը ոչ թե ընկեր է կամ գործընկեր, այլ ինչ-որ պատժող ատյան. հաճախ մայրը երեխային սաստելու համար ասում է. «Այ հորդ կասեմ, ինքը քեզ ցույց կտա, թե ինչ է նշանակում մեզ չլսելը»:
💢 ՄԻՆՉԴԵՌ, հետազոտությունները ցույց են տալիս, որ հոր ակտիվ մասնակցությունը երեխայի խնամքի և դաստիարակության մեջ վճռորոշ ազդեցություն է ունենում։
📌 Այն երեխաները, ում հայրերը հոգ են տարել նրանց մասին առաջին օրերից,
– ունեն բարձր մտավոր ու ֆիզիկական զարգացում,
– ավելի բաց են հուզական առումով,
– ավելի հեշտ են ստեղծում սոցիալական կապեր։
📌 Այդ ընտանիքներում ամուսիններն ավելի քիչ են կոնֆլիկտում և միասնական մոտեցում են ունենում երեխաների խնամքին և դաստիարակության վերաբերյալ:
📌 Եվ վերջում, մի հետաքրքիր բան էլ. երեխաների հետ խաղի ոճերը հայրերի և մայրերի հետ տարբեր են: Հայրերը հակված են ավելի ակտիվ խաղի. նրանք երեխաներին օդ են բարձրացնում, դնում ուսերին, օրորում են ծնկների վրա և այլն: Նույնիսկ երեխայի համար հոգ տանելով` հայրերը նախընտրում են դա անել խաղի ձևով: Գիտափորձերից մեկի ժամանակ երեխաներին հնարավորություն են տվել ընտրել իրենց խաղընկերոջը, և նրանք ընտրել են հայրերին: Ենթադրվում է, որ դա կարելի է բացատրել նրանով, որ հայրերը նրանց հետ ակտիվ շարժողական խաղեր են խաղում: Իսկ այս ամենը՝ ուղղակի խաղով, երեխայի մեջ զարգացնում է վստահության, ապահովության և անվտանգության զգացումներ, որն էլ իր հերթին՝ կապվածություն։
Կուզե՞ք կիսվել, թե ինչ հիշողություն ունեք Դուք Ձեր հայրիկի հետ կապված՝ որպես երեխա։ Իսկ ի՞նչ կուզեիք, որ Ձեր երեխան հիշի իր հոր հետ կապված։

Ի՞նչ անել, երբ դպրոցում առաջանում է լարվածություն,որում ներգրավված են երեխաները։ Վերջին օրերի միջադեպը Մերձավանի դպրոցում բազմաթիվ հարցադրումներ է առաջացրել ինչպես մասնագիտական, այնպես էլ հասարակական հարթակներում։ Կարևոր ենք համարում հիշեցնել մի քանի սկզբունք, որոնք կարող են օգնել նման լարված միջավայրերում.

📝ԴՊՐՈՑՆԵՐԻՆ

1․ Երեխաները չեն կարող օգտագործվել կոնֆլիկտների լուծման նպատակով

Դպրոցում առաջացած ներքին խնդիրների լուծումը չպետք է տեղափոխվի աշակերտների դաշտ, հատկապես՝ հանրային բողոքի կամ մեդիա հարթակներում։ Երեխաները դեռևս զարգացող անհատներ են և հաճախ չունեն բավարար կարողություններ՝ ինքնուրույն որոշումներ ընդունելու և դրանց հետևանքները ճիշտ գնահատելու համար։ Ոչ մի դեպքում չի կարելի երեխաներին գործիք դարձնել նմանատիպ կոնֆլիկտների լուծման նպատակով: Այսպիսի իրավիճակներում արձագանքը կարող է լինել այսպիսին․

• Կառուցողական, որտեղ երեխաների ձայնը կարող է լսելի դառնալ՝ փակ, անվտանգ և մասնագիտական միջավայրում, այլ ոչ թե՝ էմոցիոնալ արձագանքների հրապարակային շահագործման ձևով։

• Մասնագիտական, ուղղորդված աջակցությամբ՝ ներառելով թե՛ հոգեբաններ, թե՛ կրթական պատասխանատուներ։

⚠️ Այսպիսի միջադեպները պետք է դառնան առիթ՝ վերանայելու համակարգն ու միջավայրը, այլ ոչ թե սրելու կոնֆլիկտը և երեխաներին դնելու դրա առաջնագծում։

📝

«Բռնության մշակույթը. ի՞նչ կփոխվի հանրային աղմուկից հետո» թեմայով[1]։

 Մամուլի ասուլիսը կազմակերպվել էր բռնության մշակույթի թեմայով, մասնավորապես՝ անդրադառնալով մամուլում տարածված տեսանյութին, որում ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը հյուրանոցային համալիրներից մեկում վիճաբանել և ձեռքի ափերով բազմաթիվ հարվածներ է հասցրել անչափահաս աշխատակցի գլխի և մարմնի տարբեր մասերին` անչափահասին պատճառելով ուժեղ ֆիզիկական ցավ։ Բանախոսներն էին Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ Քնարիկ Գարանֆիլյանը, իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը,  իրավապաշտպան Հասմիկ Պետրոսյանը։

Բանախոսներն անդրադարձան անպատժելիության մթնոլորտին, բռնության նկատմամբ համակարգի զգայուն լինելու կարևորությանը և առաջարկեցին գործուն քայլեր և մեխանիզմներ, որոնք կօգնեն պայքարել բռնության դեմ։ 




Ս․թ․ մայիսին տեղի ունեցան ԵՊՑ անդամ կազմակերպությունների կարողությունների գնահատման հանդիպումներ։

🤝 Հանդիպումները կազմակերպվել էին Վորլդ Վիժն Հայաստանի կողմից «Հզոր քաղաքացիական հասարակություն` հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագրի շրջանակում։

🛠️ Այս գործընթացի շրջանակում OCB գործիքի կիրառմամբ իրականացվեց կազմակերպությունների տարատեսակ կարողությունների գնահատում։

👥 Կարողությունների գնահատման հանդիպումներին մասնակցեց ԵՊՑ 36 անդամ կազմակերպություն։

❓ Ինչո՞ւ է կարևոր կազմակերպության կարողությունների գնահատումը։

Գնահատման գործընթաց անցած և ներքին քաղաքականություններ ու գործող համակարգեր ունեցող կազմակերպությունը դառնում է ավելի վստահելի գործընկեր։

Քայլեր, որոնք պարտադիր են այդ նպատակին հասնելու համար․

✅ Պարզել կազմակերպության ուժեղ և թույլ կողմերը՝ բացահայտելու նոր հնարավորությունները։

✅ Խուսափելով կրկնվող ու անարդյունավետ աշխատանքից՝ առավել նպատակային կազմակերպել ռեսուրսների բաշխումը։

✅ Ստեղծել թիմի իրական կարիքներին համապատասխանող, առավել թիրախային վերապատրաստման ծրագրեր։

✅ Խթանել կրթվելու մշակույթը՝ թիմում զարգացնելով փոփոխություններին արագ արձագանքելու կարողությունը։

*️⃣ Ծրագիրն իրականացվում է Վորլդ Վիժն Գերմանիայի և Վորլդ Վիժն Հայաստանի առաջնորդությամբ «Երեխաների պաշտպանության ցանց» ՀԿ-ի, «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ-ի, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և «Տահույս» սոցիալ-կրթական ՀԿ-ի հետ համագործակցությամբ և ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության/BMZ և Վորլդ Վիժն Գերմանիայի կողմից:

Մամուլի ասուլիս

«Երեխաների միջազգային օրվան ընդառաջ. երեխաների պաշտպանությանն ուղղված ծրագրերն ու ոլորտի խնդիրները» թեմայով մամուլի ասուլիս                     2023 թվականի մայիսի 30-ին` երեխաների պաշտպանության օրվան ընդառաջ, Արմենպրեսում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի շրջանակում քննարկվեցին երեխաների պաշտպանությանն ուղղված ծրագրերն ու ոլորտի խնդիրները։ Բանախոսներն էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ Քրիստինա Հովհաննիսյանը, ԵՊՑ խորհրդի անդամ, ՀՕՖ-ի Երեխաների պաշտպանության կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը, ԵՊՑ խորհդրի նախագահ, «Ընտանիք և համայնք» կազմակերպության նախագահ Քնարիկ Գարանֆիլյանը, «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչ Աննա Սաֆարյանը, ԵՊՑ լիիրավ անդամ «Հայկական Կարիտաս» կազմակերպության «Սաբինե» աջակցություն երեխաներին և երիտասարդներին ծրագրերի ղեկավար Թամարա Սիմոնյանը։ Բանախոսները քննարկեցին ընտանիքում երեխայի ապրելու կարևորության, հաստատություններից երեխաների դուրսբերման, այլընտրանքային խնամքի տարբերակների համաչափ զարգացման և այս ամենի ուղղությամբ ընթացող ռեֆորմի առաձնահատկությունների մասին։




«Բռնության մշակույթը. ի՞նչ կփոխվի հանրային աղմուկից հետո» թեմայով[1]։

 Մամուլի ասուլիսը կազմակերպվել էր բռնության մշակույթի թեմայով, մասնավորապես՝ անդրադառնալով մամուլում տարածված տեսանյութին, որում ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը հյուրանոցային համալիրներից մեկում վիճաբանել և ձեռքի ափերով բազմաթիվ հարվածներ է հասցրել անչափահաս աշխատակցի գլխի և մարմնի տարբեր մասերին` անչափահասին պատճառելով ուժեղ ֆիզիկական ցավ։ Բանախոսներն էին Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ Քնարիկ Գարանֆիլյանը, իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը,  իրավապաշտպան Հասմիկ Պետրոսյանը։

Բանախոսներն անդրադարձան անպատժելիության մթնոլորտին, բռնության նկատմամբ համակարգի զգայուն լինելու կարևորությանը և առաջարկեցին գործուն քայլեր և մեխանիզմներ, որոնք կօգնեն պայքարել բռնության դեմ։ 





2020 թվականին Հայաստանին պատուհասած
երկու աղետները` համավարակն ու պատերազմը, իրենց ազդեցությունն ունեցան նաև երեխաների
իրավունքների իրացման վրա և առաջ բերեցին նոր մարտահրավերներ:Խնդիրներ արձանագրվեցին երեխաների
առաջնային կարիքներից մինչև անվտանգության հարցերը, կրթական և առողջապահական, ինչպես
նաև խնամքի հարցերը հոգալու վերաբերյալ: Խնդիրները կապված էին նաև պետական և տեղական
մակարդակով ճգնաժամային կառավարման ռազմավարության և մեխանիզմների բացակայության հետ,
որոնց ստեղծման ուղղությամբ անհրաժեշտ էին հրատապ ու գործուն ջանքեր:Հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության
միջազգային օրը, «Հոդված 3» ակումբում «Երեխաների իրավունքների պաշտպանության նոր մարտահրավերները
պատերազմից ու համավարակից հետո» թեմայով ասուլիսի ժամանակ խոսեցին «Երեխաների պաշտպանության
ցանց» ՀԿ-ի ներկայացուցիչները:

Բանախոսները ԵՊՑ անդամ կազմակերպություների
ներկայացուցիչներն էին՝ Քնարիկ Գարանֆիլյանը, Աիդա Մուրադյանը և Արմենուհի Բուրմանյանը։







«Երեխաների ներկայությամբ հոր նկատմամբ բռնության դեպքը՝ երեխաների իրավունքների կոպիտ խախտում» թեմայով մամուլի ասուլիս  

Հաշվի առնելով դեպքի շուրջ հասարակության կողմից բուռն արձագանքը՝ ԵՊՑ-ն նախաձեռնեց այս թեմայով ասուլիս՝ մեկ անգամ ևս շեշտադրելով բռնությունների ազդեցությունը, ինչպես նաև մեդիայի կողմից լուսաբանման էթիկական առաձնահատկությունները հաշվի չառնելու ազդեցությունը երեխայի կյանքի վրա։ Բանախոսները ԵՊՑ անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներն էին՝ Միրա Անտոնյանը, Նաիրա Քերոբյանը, Էլեն Հարությունյանը։