Տեղեկագիրք 2025թ․
Նվիրաբերիր հիմա

Փախստական և միգրանտ երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված նոր դասընթաց

HELP դասընթացի մեկնարկային միջոցառում, ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն

Երեխաների պաշտպանության ցանցի թիմը Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում էր՝ մասնակցելու Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի կազմակերպած «Փախստական և միգրանտ երեխաները» HELP դասընթացի մեկնարկային միջոցառմանը։ Դասընթացին ԵՊՑ-ից մասնակցում է տասը ներկայացուցիչ՝ զարգացնելու իրենց գիտելիքներն ու հմտությունները փախստական և միգրանտ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում։

Այցը նաև հնարավորություն էր կենտրոնին ներկայացնելու Երեխաների պաշտպանության ցանցի գործունեությունը, ծրագրերն ու փորձը, ինչպես նաև քննարկելու հետազոտությունների ու նյութերի փոխանակման և երեխաների պաշտպանության ոլորտում հետագա համագործակցության հնարավորությունները։

ԵՊՑ թիմը ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնումԵՊՑ ներկայացուցիչները դասընթացի մեկնարկին