Կլոր սեղան՝ երեխաների պաշտպանության օրենսդրության բացերի վերլուծության զեկույցի շուրջ
Նոյեմբերի 10-ին Երևանում Երեխաների պաշտպանության ցանցը մասնակցեց Եվրոպայի խորհրդի կլոր սեղանին՝ նվիրված երեխաների պաշտպանության օրենսդրության բացերի վերլուծության զեկույցի քննարկմանը։
Զեկույցը վերաբերում է երեխաների պաշտպանության ոլորտում ՀՀ օրենսդրության բացերին, ներառյալ՝ սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանությունը։ Այն ներկայացրեց ԵԽ ազգային փորձագետ Սերգեյ Ղազինյանը։


