Երեխաների ճանապարհային անվտանգությունը՝ համատեղ աշխատանքի օրակարգում
Կայացավ «Երեխաների ճանապարհային անվտանգություն․ մարտահրավերներ և համատեղ լուծումներ» կլոր սեղան-քննարկումը։
Քննարկմանը մասնակցեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչներ, Ուիգմոր կանանց և մանկական հիվանդանոցի մասնագետներ և Երեխաների պաշտպանության ցանցի անդամ կազմակերպություններ։
Թեման գտնվում է սոցիալական, կրթական, առողջապահական և ոստիկանության ոլորտների խաչմերուկում, ուստի կարևոր է համատեղ աշխատանքը, միասնական մոտեցումներն ու հստակ ուղերձները։
Քննարկեցինք՝ որ խնդիրներն են առաջնահերթ, ինչ կարող ենք փոխել և ինչ համատեղ քայլեր կարող ենք նախաձեռնել։
Քննարկման արդյունքներով Երեխաների պաշտպանության ցանցը կձևավորի այն հիմնական ուղերձներն ու գործողությունների ուղղությունները, որոնք կորդեգրի և առաջ կտանի իր անդամների ու գործընկերների հետ համատեղ։





