Տեղեկագիրք 2025թ․


                                            ԵՊՑ խորհրդի անդամ                                                              Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն


Լուսինե Սիմոնյանը հասարակական կազմակերպության փորձառու ղեկավար է և երեխաների պաշտպանության բնագավառի մասնագետ՝ տեղական ու միջազգային կազմակերպություններում աշխատանքի և Հայաստանում սոցիալական ու երեխաների պաշտպանության համակարգերի բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացման ավելի քան 20 տարվա փորձառությամբ։
2010 թվականի հոկտեմբերից մինչ օրս Լուսինեն զբաղեցնում է Մանկական զարգացման հիմնադրամի (ՄԶՀ) և ԶարՄան սոցիալական ձեռնարակտիրության տնօրենի պաշտոնը։ Այս դերում նա ապահովում է կազմակերպության  ռազմավարական առաջնորդությունը՝ ղեկավարելով ռազմավարության մշակման և զարգացման գործընթացները՝ ի  նպաստ հիմնադրամի առաքելության և նպատակների իրագործման։, ուղղված Հայաստանում երեխաների համալիր  համապարփակ զարգացմանը, երեխաների և ընտանիքների սոցիալական պաշտպանության խթանմանը։
Շնորհիվ կայուն զարգացման և շարունակական ջանքերի՝ իմնադրամնընդլայնվում էՀՀ համայնքներում հասանելի դարձնելով որակյալ մասնագիտական ծառայությոնները երեխաների և նրանց ընտանքիների համար ունենալով կենտրոններ տարբեր մարզերում։ Այսօր հիմնադրամը մատուցում է մասնագիտական ծառայություններ Հայաստանի 5 մարզերում և Երևանում՝ համայնքների հետ համատեղ ստեղծվված յոթ մանկական զարգացման կենտրոնների գործունեության միջոցով։ Լուսինեի պարտականությունների շրջանակում են երեխաների պաշտպանության, բարեկեցության, սոցիլական պաշտպանության, համայնքային զարգացման և Հայաստանում մարդկային ներուժի զարգացման ոլորտներում ծրագրերի մշակումն ու արդյուանվետ իրականացումը։ Նա կարևոր դերակատարում ունի սոցիալական համագործակցության բարելավման և ամրապնդման գործընթացներում ազգային, մարզային և համայնքային մակարդակներում՝ ներառված լինելով ազգային և տեղական հանձնաժողովներում և փորձագիտական խմբերում։ 2023-2024-ին Լուսինեն ԱՄՆ ՄԶԳ Համֆրիի ծրագրով ուսանել է ԱՄՆ–ում, որտեղ ուսումնասիրել է հանրային կառավարման քաղաքականությունների մշակման ոլորտը սոցիալական պաշտպանության և երեխաների զարգացման  համատեքստում: Որպես ԵՊՑ Խորհրդի անդամ, իր փորձով և նվիրումով, նա պատրաստ է շարունաելու իր  աշխատանքը ի նպաստ Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության և  բարեկեցության համակարգերի զարգացմանն ու ամրապնդմանը։