Տեղեկագիրք 2025թ․
Նվիրաբերիր հիմա

Երեխաների ճանապարհային անվտանգությունը՝ համատեղ աշխատանքի օրակարգում

Կլոր սեղան-քննարկում երեխաների ճանապարհային անվտանգության մասին

Կայացավ «Երեխաների ճանապարհային անվտանգություն․ մարտահրավերներ և համատեղ լուծումներ» կլոր սեղան-քննարկումը։

Քննարկմանը մասնակցեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչներ, Ուիգմոր կանանց և մանկական հիվանդանոցի մասնագետներ և Երեխաների պաշտպանության ցանցի անդամ կազմակերպություններ։

Թեման գտնվում է սոցիալական, կրթական, առողջապահական և ոստիկանության ոլորտների խաչմերուկում, ուստի կարևոր է համատեղ աշխատանքը, միասնական մոտեցումներն ու հստակ ուղերձները։

Քննարկեցինք՝ որ խնդիրներն են առաջնահերթ, ինչ կարող ենք փոխել և ինչ համատեղ քայլեր կարող ենք նախաձեռնել։

Քննարկման արդյունքներով Երեխաների պաշտպանության ցանցը կձևավորի այն հիմնական ուղերձներն ու գործողությունների ուղղությունները, որոնք կորդեգրի և առաջ կտանի իր անդամների ու գործընկերների հետ համատեղ։

ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները քննարկմանըՆԳՆ ներկայացուցիչ Հարություն ԻսահակյանըՔննարկման մասնակիցներըՔննարկման մասնակիցներըՔննարկման մասնակիցներըԿլոր սեղան-քննարկման ընթացքը