Տեղեկագիրք 2025թ․


Կանխարգելում, աջակցություն և անկախ կյանք․ Concordia-ի փորձը երեխաների պաշտպանության ոլորտում

Մասնակցեցինք Concordia International-ի աշխատարանին, որի ընթացքում ներկայացվեց երեխաների պաշտպանության, ընտանիքների աջակցության և երիտասարդների անկախ կյանքի պատրաստման Concordia մոդելը։

Աշխատարանի ամենահուզիչ հատվածը Concordia-ի նախկին շահառու Բոգոմիլայի պատմությունն էր։

13 տարեկանում, ծնողների ազատազրկումից հետո, նա և քույրը տեղափոխվել էին ճգնաժամային կենտրոն։ Մինչ այդ նա երբեք կանոնավոր դպրոց չէր հաճախել, չուներ արտաքին աշխարհի հետ շփման փորձ և չէր պատկերացնում, թե ինչ է սպասվում իրեն։

Բոգոմիլան պատմեց, որ ոչ ոք իրեն չէր բացատրել իր իրավունքները, չէր ներկայացրել, թե ինչ որոշումներ են կայացվում իր կյանքի վերաբերյալ և ինչու։ Այդ անորոշությունը դարձել էր իր ամենամեծ վախերից մեկը։

Չնայած բազմաթիվ դժվարություններին՝ նա կարողացել է լրացնել կրթական բացերը, հանձնել տասնյակ քննություններ, շարունակել ուսումը և այսօր սովորում է համակարգչային գիտություններ։

Քննարկման ընթացքում բազմիցս ընդգծվեց, որ երեխաների պաշտպանության համակարգը պետք է հիմնված լինի ոչ միայն միջամտության, այլև կանխարգելման, երկարաժամկետ աջակցության և երեխաների մասնակցության վրա։

Հատուկ շեշտադրվեց, որ․

🔹 երեխաներին պետք է բացատրել իրենց իրավունքները և իրենց կյանքի վերաբերյալ կայացվող որոշումները,

🔹 երեխաների հետ պետք է խոսել առանձին և լսել նրանց կարծիքը,

🔹 հոգեբանական աջակցությունը պետք է լինի հասանելի և երկարաժամկետ,

🔹 երեխաների պաշտպանության ծառայությունները պետք է աշխատեն բազմամասնագիտական թիմերի միջոցով,

🔹 հաջողված ծառայությունները պետք է ունենան կայուն և երկարաժամկետ ֆինանսավորում։

Աշխատարանի ավարտին Բոգոմիլան կիսվեց մի պարզ, բայց շատ կարևոր ուղերձով․

💬 «Փորձեք տեսնել լավը յուրաքանչյուր երեխայի մեջ»։

Այս միտքը դարձավ ամբողջ աշխատարանի գլխավոր եզրակացությունը՝ հիշեցնելով, որ յուրաքանչյուր երեխա ունի ներուժ, որը կարող է բացահայտվել, եթե գտնվեն մարդիկ, որոնք կհավատան նրան և կաջակցեն նրա ճանապարհին։

photo_2026-06-17_11-31-08