ԵՊՑ–ի այցերը Վայոց Ձոր
Ամփոփեցինք նաև ԵՊՑ թիմի այցերը Վայոց ձորի մարզի մեր անդամ և գործընկեր կազմակերպություններ։
Այցելեցինք «Ձեզ համար» ՀԿ For you NGO, «Սոցիալ-հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոն» ՀԿ, «Դու մենակ չես» կանանց աջակցման ՀԿ և Մանկական զարգացման հիմնադրամի Մանկական զարգացման հիմնադրամ / Child Development Foundation Ջերմուկի մասնաճյուղ։
Դե՜, այո՛, մենք հիմա, իհարկե, կարող ենք գրել, որ հանդիպումները հնարավորություն տվեցին ավելի լավ ճանաչելու կազմակերպությունների գործունեությունը, կիսվելու փորձով և քննարկելու առաջիկա համագործակցության ուղղությունները։ Բայց․․․ Այս ձևակերպումը չի կարող փոխանցել մեր բոլոր տպավորություններն ու այն ջերմությունը, որ ստացանք այս այցերի ժամանակ։
Այն պատրաստակամությունը, որով մեր գործընկերներն ընդունում են մեզ, այն ոգևորությունը, որով ներկայացնում են իրենց գործունեությունը, համագործակցության մղումը ևս մեկ անգամ փաստում են, որ մեր երկրում և ոլորտում բազմաթիվ մարդիկ իրենց տեղում են և նվիրումով կատարում են իրենց աշխատանքը՝ ամեն օր նպաստելով մեր համատեղ առաքելության իրականացմանը՝ ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ պաշտպանված է երեխայի լավագույն շահը։
Հենց այսօրինակ համագործակցության շնորհիվ է նաև, որ կարողանում ենք առաջ տանել երեխաների պաշտպանության օրակարգը՝ այն դարձնելով ավելի տեսանելի և իրական։
Վայոց ձորի մեր այցերից վերադարձանք ոչ միայն նոր ծրագրերի ու գաղափարների պաշարով, այլև վստահությամբ, որ միասին անելու ենք շատ ավելին։
————————————————————————
Այցերը կազմակերպվում են «Հզոր քաղաքացիական հասարակություն` հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Վորլդ Վիժն Գերմանիայի և Վորլդ Վիժն Հայաստանի առաջնորդությամբ «Երեխաների պաշտպանության ցանց» ՀԿ-ի, «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ-ի, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և «Տահույս» սոցիալ-կրթական ՀԿ-ի հետ համագործակցությամբ և ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության/BMZ և Վորլդ Վիժն Գերմանիայի կողմից։