Տեղեկագիրք 2025թ․


IMG_7465 (1)
Ռոման Հարությունյան

ԵՊՑ խորհրդի անդամ

«Վորլդ վիժն Հայաստան» միջազգային ԲՀԿ ծրագրի ղեկավար

Ռոման Հարությունյանը մանկավարժության և սոցիալական աշխատանքի ոլորտում ունի շուրջ երկու տասնամյակի փորձ։ Նա 2003 թվականին ավարտել է Երևանի Պետական Համալսարանի ընդհանուր հոգեբանության ֆակուլտետը, 2005 թվականին՝ ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռաուսուցման բաժինը՝ սոցիալական աշխատանքի մասնագիտությամբ, իսկ 2010 թվականին՝ ԵՊՀ Ֆիլիսոֆիայի և հոգեբանության ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով հոգեբանության մագիստրոսի աստիճան։

Մասնագիտական գործունեությունը սկսել է 2001 թվականին՝ «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպությունում որպես սոցիալական աշխատող։ 2004 թվականից մինչ օրս աշխատում է «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպությունում՝ զբաղեցնելով մի շարք պատասխանատու պաշտոններ։ Իր գործունեության ընթացքում նա ղեկավարել է երեխաների պաշտպանության, կրթության և համայնքային զարգացման մի շարք տեղական և միջազգային նախաձեռնություններ։ Ներկայումս ղեկավարում է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Երիտասարդները գործելիս. երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը և համակարգում է ՎՎՀ հինգ մարզերում (Լոռի, Տավուշ, Գեղարքունիք, Սյունիք և Արագածոտն) գործող Երեխաների ցերեկային խնամքի ծառայությունների աշխատանքը։

2005-2014 թվականներին Ռոման Հարությունյանը եղել է Երեխաների Պաշտպանության Ցանցի (ԵՊՑ) լիիրավ անդամ։ Նա հանդիսանում է ԵՊՑ Խորհրդի անդամ և շարունակում է իր ներդրումն ունենալ ոլորտում՝ ակտիվորեն մասնակցելով աշխատանքային խմբերին, հանրային իրազեկման միջոցառումներին և շահապաշտպանության նախաձեռնություններին։