Տեղեկագիրք 2025թ․


«Փոքր» ծախսերը վերջում դառնում են մեծ գլխացավանք․․․

Դե ո՜չ, Երեխաների պաշտպանության ցանցն ամենևին չի փոխել իր գործունեության ուղղվածությունը։ Պարզապես Ցանցի անդամ կազմակերպություններն ամփոփեցին ևս մեկ դասընթաց՝ «Ծախսարդյունավետություն» թեմայով։

Դասընթացը կազմակերպվեց Վորլդ Վիժն Հայաստանի առաջնորդությամբ իրականացվող «Հզոր քաղաքացիական հասարակություն` հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագրի շրջանակում։

Այս անգամ ֆոկուսը ոչ թե պարզապես պլանավորելն էր, այլ հասկանալը՝ ինչպես նույն ռեսուրսով ստանալ ավելի մեծ արդյունք։
Մասնակիցներն աշխատեցին իրական օրինակների վրա, փորձեցին հաշվարկել, համեմատել ու վերաիմաստավորել իրենց ծրագրերի ծախսերն ու արդյունքները։ Քննարկումները շատ ուղիղ էին, և հենց դա էլ օգնեց տեսնելու՝ որտեղ ենք «գերածախսում», որտեղ՝ թերագնահատում մեր ազդեցությունը։

Արդյունքում՝ ավելի հստակ պատկերացում, ավելի հիմնավորված որոշումներ ու մի կարևոր զգացում․ արդյունավետությունը թվերի մասին չէ, այլ ճիշտ պահին ճիշտ ընտրություն կատարելու։

Շնորհակալ ենք Ցանցի անդամ կազմակերպություններին՝ իրենց ոգևորությունը կիսելու, նման ներգրավվածության և փոխգործակցության համար։

Ծրագիրն իրականացվում է Վորլդ Վիժն Գերմանիայի և Վորլդ Վիժն Հայաստանի առաջնորդությամբ «Երեխաների պաշտպանության ցանց» ՀԿ-ի, «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ-ի, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և «Տահույս» սոցիալ-կրթական ՀԿ-ի հետ համագործակցությամբ և ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության/BMZ և Վորլդ Վիժն Գերմանիայի կողմից։

659394356_1332445775575392_5188568139563995615_n