Տեղեկագիրք 2025թ․


Ընտանիքների հզորացում, աղքատության կանխարգելում․ Եվրոպայում երեխաների պաշտպանության ինտեգրված համակարգերի զարգացում

Աշխատարանի ընթացքում քննարկվեցին երեխաների պաշտպանության համակարգերի ամրապնդման, ընտանիքների աջակցության և մանկական աղքատության՝ երեխաների կյանքի, զարգացման և բարեկեցության վրա ունեցած ազդեցության հարցերը։

Քննարկումների ընթացքում առանձնակի շեշտադրվեց, որ երեխաների պաշտպանության արդյունավետ համակարգերը պետք է հիմնվեն ոչ միայն արձագանքման, այլև կանխարգելման և ընտանիքներին ժամանակին աջակցություն տրամադրելու սկզբունքի վրա։

Աշխատարանի հիմնական ուղերձներն էին․

 Երեխաները չպետք է բաժանվեն իրենց ընտանիքներից միայն աղքատության պատճառով։

 Կանխարգելման և վաղ միջամտության ծառայությունները ոչ միայն ավելի արդյունավետ են, այլև ավելի մարդակենտրոն, քան ճգնաժամից հետո իրականացվող միջամտությունները։

 Ընտանիքների հզորացումն ու աջակցությունը երեխաների պաշտպանության համակարգի հիմնարար բաղադրիչներից են։

 Մանկական աղքատության հաղթահարումը հնարավոր է միայն բազմաոլորտ և միջգերատեսչական համագործակցության պայմաններում՝ սոցիալական պաշտպանության, կրթության, առողջապահության և այլ ոլորտների համատեղ ջանքերով։

Քննարկումների ընթացքում ևս մեկ անգամ ընդգծվեց, որ յուրաքանչյուր երեխա իրավունք ունի մեծանալու ապահով, հոգատար և աջակցող ընտանեկան միջավայրում և ստանալու այն ծառայություններն ու հնարավորությունները, որոնք անհրաժեշտ են իր լիարժեք զարգացման և բարեկեցության համար։

Երեխաների պաշտպանության արդյունավետ համակարգերի հիմքում պետք է լինի ոչ թե միայն ռիսկերի կառավարումը, այլ ընտանիքների և համայնքների կարողությունների զարգացումը՝ երեխաների լավագույն շահն ապահովելու նպատակով։

722285970_1413329397493035_2670301630671406364_n