Տեղեկագիրք 2025թ․


        Գործադիր տնօրեն՝ Էլեն Հարությունյան

Էլեն Հարությունյանը սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների մասնագիտությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետը։ Իր մասնագիտական ճանապարհը սկսել է որպես սոցիալական աշխատող՝ Հայ Օգնության Ֆոնդի երեխաների աջակցման հիմնադրամում աշխատելով երեխաների աղքատության կանխարգելման ծրագրում։

Տարիների ընթացքում նա ներգրավված է եղել մի շարք ծրագրերում՝ որպես մեթոդական ձեռնարկների ու ուղեցույցների մշակման փորձագետ, ինչպես նաև որպես թրեյներ և սուպերվայզոր։ Այս գործունեության շնորհիվ Էլենը նշանակալի ներդրում է ունեցել խնամատար ծնողների, համայնքային սոցիալական աշխատողների, դեպքերի կառավարիչների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և երեխաների պաշտպանության ոլորտում գործող այլ մասնագետների կարողությունների զարգացման գործում։

Էլենը Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի (AASW) լիիրավ անդամ է և ակտիվորեն մասնակցում է դրա ծրագրերին ու նախաձեռնություններին։

2012 թվականից նա ներգրավված է Երեխաների պաշտպանության ցանցի աշխատանքներում՝ սկզբում որպես օգնական, այնուհետև՝ հաղորդակցության պատասխանատու, համակարգող և պաշտպանական մասնագետ։ 2021 թվականի սեպտեմբերից Էլենը զբաղեցնում է Ցանցի գործադիր տնօրենի պաշտոնը։

Էլենը խորապես համոզված է, որ երեխաների պաշտպանության ոլորտում գործող կառույցների համագործակցությամբ և համատեղ ջանքերով հնարավոր է ապահովել իրական, տեսանելի և համապարփակ փոփոխություններ։