Տեղեկագիրք 2025թ․


Քննարկում ոլորտի մասնագետների հետ՝ բռնության ենթարկված երեխաների պաշտպանության համակարգի բարելավման շուրջ

Երեխաների պաշտպանության ցանցը մասնակցեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՅՈւՆԻՍԵՖ-ի կողմից կազմակերպված մասնագիտական քննարկմանը՝ նվիրված բռնության ենթարկված երեխաների պաշտպանության համակարգի կարևորագույն կարգավորումներից մեկին։
Քննարկման առանցքում էր ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը սահմանում է.
▪ բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմները,
▪ համապատասխան մարմիններին ուղղորդման գործընթացը,
▪ տրամադրվող աջակցության ձևերն ու կարգը։
Մասնակիցները ներկայացրեցին կարգի վերաբերյալ իրենց դիտարկումները՝ առանձնացնելով առկա բացերն ու գործնական կիրառման խնդիրները, ինչպես նաև առաջարկեցին բարելավման ուղիներ։ Քննարկման գործնական հատվածում իրականացվեցին սիմուլյացիոն վարժություններ՝ գնահատելու, թե ինչպես կարող է կարգը գործել իրական իրավիճակներում։
Երեխաների նկատմամբ բռնության կանխարգելումն ու հաղթահարումը մնացին մեր ռազմավարական առաջնահերթություններից։ Նման մասնագիտական հարթակները կարևոր էին՝ ապահովելու մշակվող քաղաքականությունների արդյունավետությունը։

679195431_1357540243065945_7998825236024089777_n