Արփինե Գրիգորյանը պատմաբան և մանկավարժ է մասնագիտությամբ՝ ութ տարվա աշխատանքային փորձով ուսուցման ոլորտում։ Չորս տարի աշխատել է որպես պատմության ուսուցիչ՝ Հայաստանի բարձր լեռնային գյուղերից մեկում գործող դպրոցում։ Հետագայում միացել է Dasaran.am կրթական հարթակին՝ ղեկավարելով Դպրոցների համակարգման բաժինը և ապահովելով Հայաստանի և Արցախի 1,493 դպրոցների հետ համագործակցությունը։
Dasaran-ում Արփինեն նաև զբաղեցրել է Կրթական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի ղեկավարի պաշտոնը՝ պատասխանատու լինելով նոր աշխատակիցների մասնագիտական ներուժի բացահայտման, նրանց աշխատանքային մոտեցումների ձևավորման և թիմային գործընթացներին արդյունավետ ինտեգրման համար։
Մայրության արձակուրդի ընթացքում Արփինեն հիմնել է փոքր ձեռքով պատրաստված արտադրանքի բիզնես, իսկ 2024 թվականին մասնակցել է AGBU-ի «Women Entrepreneurs» ծրագրին, որտեղ արժանացել է առաջին մրցանակին և ստացել դրամաշնորհ իր նախաձեռնությունը զարգացնելու համար։
Տարիների ընթացքում, իր հիմնական պարտականություններին զուգահեռ, նա աշխատել է նաև որպես խմբագիր և կոռեկտոր՝ շարունակելով այդ գործունեությունը մինչ օրս։
2022 թվականից Արփինեն ներգրավված է Երեխաների պաշտպանության ցանցի աշխատանքներում՝ որպես կամավոր, իսկ 2024 թվականի դեկտեմբերից աշխատում է որպես Ծրագրերի ասիստենտ՝ աջակցելով անդամների համակարգմանը և ծրագրերի իրականացմանը։