ԵՊՑ խորհրդի անդամ
«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամ
Անահիտ Մելքումյանը 2009 թվականից աշխատել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում՝ Ընտանիքի և կանանց հիմնահարցերի վարչության Երեխաների հիմնահարցերի բաժնում։ Մասնակցել է մի շարք իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներին, մանկատների, նախկին գիշերօթիկ խնամքի հաստատությունների համակարգման աշխատանքներին, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների՝ կենտրոնացված հաշվառման գործընթացին, երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին և այլն։ Ակտիվ ներգրավվածություն է ունեցել երեխայի պաշտպանության համակարգող ընթացող ռեֆորմի իրականացման մեջ, մասնավորապես՝ խնամատարության գործընթացում։
2018-ին աշխատանքի է ընդունվել ՍՕՍ-Մանկական գյուղերում՝ որպես շահերի պաշտպանության խորհրդատու։ Որպես ԵՊՑ Խորհրդի անդամ պատրաստ է մասնակցել երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումների գործընթացի համար նախատեսվող շահապաշտպան գործունեությանը։