Տեղեկագիրք 2025թ․


«Ալվան ծաղիկ սոցիալ–կրթական կենտրոն »ՀԿ
Ինչպես գիտեք, Երեխաների պաշտպանության ցանցը շարունակաբար համալրվում է նոր անդամ կազմակերպություններով: Alvan Tsaghik social-educational centre"-ը վերջերս ԵՊՑ-ին միացած կազմակերպություններից է, որի մասին սիրով ուզում ենք ձեզ պատմել: Այսպես.
Սկսած 2015 թվականից, կազմակերպությունը Շիրակի մարզում իրականացնում է կրթական, նորարարական և զարգացման ծրագրեր երեխաների, երիտասարդների ու կանանց համար, հիմնվելով հայ-հոլանդական սերտ համագործակցության վրա:
Կենտրոնում երիտասարդներն ու երեխաները կարող են կրթվել, զարգանալ, ստեղծագործել և միասին ուրախ ժամանակ անցկացնել՝ մեծապես հմուտ մանկավարժների և կամավորների թիմի աջակցությամբ:
Կենտրոնը հագեցած է հետևյալ ծրագրերով և նախաձեռնություններով․
📚 Նախադպրոցական ու արտադպրոցական կրթական ծրագրեր
🎶 Երաժշտության, 🎨 նկարչության, 💃 պարի խմբակներ
🤝 Մարդու իրավունքների, գենդերային հավասարության, ինչպես նաև կանանց և աշխատող մայրերի իրավունքների իրազեկման ծրագրեր
🏕 Ամառային բակային ճամբարներ
🏡 «Տատի տուն» ապահով բիզնես տարածք՝ հոլանդական վաֆլիներ, թխվածքներ, հացատեսակներ և միջոցառումներ
🇳🇱 Համագործակցություն Նիդերլանդների կրթական հաստատությունների հետ
👩‍🏫 Ուսուցիչների համար դասընթացներ՝ հոլանդացի փորձագետների մասնակցությամբ
🔧 Տեխնազիում ծրագիր՝ նախագծահեն ուսումնառություն հոլանդական մեթոդաբանությամբ:
💛 Միանալով ԵՊՑ-ին՝ մենք միավորում ենք ձայները, փորձը և ջանքերը՝ հանուն երեխաների լավագույն շահի պաշտպանության:
Հեռ։ 077 10-12-75, 098 10-12-49
Email: alvan.tsaghik@gmail.com
553419994_1182981543855150_534615573243001485_n