Տեղեկագիրք 2025թ․


                                 Ընթացիկ ծրագրեր

map

«Հզոր քաղաքացիական հասարակություն՝ հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագիր․

2024 թ․ դեկտեմբերի 1-ից Երեխաների պաշտպանության ցանցն իրականացնում է «Հզոր քաղաքացիական հասարակություն՝ հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագիրը։ Ծրագիրն իրականացվում է Վորլդ Վիժն Գերմանիայի և Վորլդ Վիժն Հայաստանի առաջնորդությամբ «Երեխաների պաշտպանության ցանց» ՀԿ-ի, «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ-ի, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և «Տահույս» սոցիալ-կրթական ՀԿ-ի հետ համագործակցությամբ և ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության/BMZ և Վորլդ Վիժն Գերմանիայի կողմից:

Հայաստանի ներկայիս սոցիալական, տնտեսական և քաղաքական զարգացումների պայմաններում հրամայական է սոցիալական պաշտպանության հասանելիության ապահովումը։ Բոլոր իրավասու անձանց համար որակյալ սոցիալական ծառայությունների առկայությունն ու հասանելիությունը առանցքային խնդիր է համակարգի բարելավման տեսանկյունից, որն առավելապես կարևոր է Հայաստանի խոցելի երեխաների համար։ Ծրագիրը նպատակ ունի աջակցելու համակարգի կատարելագործմանը՝ օգտագործելով «Վորլդ Վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամի մասնագիտական փորձառությունը, Երեխաների պաշտպանության ցանցի կարողությունները քարոզչության ոլորտում՝ երեխաների պաշտպանության գործընթացում ակտիվ տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների անդամության միջոցով, ինչպես նաև համայնքներում անմիջականորեն ծառայությունների մատուցման գործընթացում ներգրավված գործընկեր կազմակերպությունների հմտությունները։

Ծրագրի գլխավոր նպատակն է ապահովել Հայաստանում երեխաների, հատկապես՝ խոցելի խմբերի համար անվտանգ, ապահով և լիարժեք կյանք՝ շնորհիվ արդյունավետ գործող և ցնցումներին արձագանքող երեխաների պաշտպանության համակարգի: 

Ծրագրի խնդիրն է ապահովել Տավուշի, Գեղարքունիքի և Արմավիրի մարզերի առնվազն 1․000 խոցելի երեխաների և նրանց ընտանիքների համար կարիքահեն, որակյալ և արձագանքող սոցիալական ծառայությունների հասանելիությունը, խոցելի երեխաների համար ստեղծվել սոցիալական ծառայությունների համապատասխան պայմաններ ազգային մակարդակում։ 


556842599_1189053939914577_4113363900265183299_n

Պետությունից պատվիրակված երեխաների խնամքի ծառայությունների բացերի և խնդիրների քննարկում․ 

Հայաստանում պետությունից պատվիրակված երեխաների ցերեկային խնամքի ծառայություններ իրականացվում են 14 կազմակերպության կողմից, որոնք բոլորը Երեխաների պաշտպանության ցանցի անդամներ են։ Դրամաշնորհային ծրագրերին դիմելուց մինչև ծառայությունների իրականացման փուլ ԵՊՑ անդամները բախվում են մի շարք մարտահրավերների և խնդիրների, որոնց արդյունավետ լուծումը կարող է էականորեն հեշտացնել ծառայությունների իրականացման գործընթացը և բարձրացնել դրանց որակն ու ազդեցությունը։

ԵՊՑ նախաձեռնությամբ մշակվել է գործիք, որի միջոցով համակարգվել և վերլուծվել են պետության կողմից ՀԿ-ներին պատվիրակված ծառայությունների իրականացման ժամանակ արձանագրված բացերն ու խնդիրները։ Ուսումնասիրությանը հաջորդել են աշխատանքային քննարկումների շարք, որոնց ընթացքում հավաստագրված կազմակերպությունները մանրակրկիտ քննարկել են բացերը և մշակել առաջարկների համապարփակ փաթեթ։ ՀՀ ԱՍՀՆ է ուղարկվել մի փաստաթուղթ, որը կազմված է հետևյալ բաժիններից

Պետությունից ՀԿ-ներին պատվիրակված ծառայությունների իրականացման գործընթացում հանդիպող խնդիրներն ու բացերը։

Առաջարկներ՝ ուղղված ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ պետությունից ՀԿ-ներին պատվիրակված ծառայությունների իրականացման գործընթացի բարելավման նպատակով։