Տեղեկագիրք 2025թ․


                                                      ԵՊՑ  խորհրդի անդամ                                                                                              «Ընտանիք և համայնք» ՀԿ նախագահ                                               


Քնարիկ Գարանֆիլյանը մասնագիտությամբ ինժեներ է, որն ավելի քան տասնամյակ աշխատել է «Երևան նախագծի» ինստիտուտում։ Սակայն 1988 թվականի Արցախյան շարժումից հետո նա լիովին փոխել է մասնագիտական ուղղությունը՝ նվիրելով իր գործունեությունը սոցիալական աշխատանքին։ Սկզբում կամավորական հիմունքներով աջակցել է Ադրբեջանից փախստականներին և երկրաշարժից տուժած ընտանիքներին, իսկ հետագայում այս գործունեությունը ձևակերպվել է որպես մասնագիտական կոչում․ 2005-2006 թվականներին նա վերապատրաստվել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում և ստացել սոցիալական աշխատողի որակավորում։

Քնարիկ Գարանֆիլյանը համայնքային զարգացման գործում երկարամյա փորձ ունի։ 2002 թվականին Մեծամորում՝ Թուֆենկյան հիմնադրամի աջակցությամբ, հիմնել է համայնքային կենտրոն՝ աջակցելով սոցիալապես անապահով ընտանիքներին և երեխաներին։ 2012-ին հիմնադրել է «Ընտանիք և համայնք» բարեգործական հասարակական կազմակերպությունը, որն այսօր գործում է Մեծամորում, Արմավիրում և Արթիկում՝ աջակցելով երեխաներին և ընտանիքներին։

Նա նաև հանդիսանում է Խնամատար ծնողների ասոցիացիայի հիմնադիրն ու Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի վարչության անդամը։ 2005 թվականից Քնարիկ Գարանֆիլյանը ԵՊՑ-ի ակտիվ անդամ է, իսկ 2021-2024 թվականներին եղել է ցանցի նախագահը։ Այժմ որպես ԵՊՑ խորհրդի անդամ՝ նա շարունակում է իր ակտիվ մասնակցությունը երեխաների պաշտպանության ոլորտի զարգացմանն ու համակարգային բարելավմանը։

Նրա մասնագիտական հետաքրքրությունների կենտրոնում են ծառայությունների ստանդարտների մշակումը, նորարարական մոտեցումների զարգացումը, շահապաշտպանություն և հանրային իրազեկում։ Նա պատրաստակամ է ԵՊՑ-ի անունից հանդես գալ որպես խոսնակ, ինչպես նաև կազմակերպել և ղեկավարել ոլորտային միջոցառումներ՝ առաջնորդվելով ցանցի կանոնադրությամբ և ռազմավարությամբ։