Բարդ դեպքերի քննարկում՝ «Խաչմերուկ» հիմնադրամում
Երեխաների պաշտպանության ցանցի ներկայացուցիչները բարդ դեպքերի քննարկման նպատակով այցելեցին Ցանցի անդամ «Խաչմերուկ» կրթական խորհրդատվական հիմնադրամի կենտրոն։
Հանդիպման ընթացքում քննարկեցինք բարդ դեպքեր, վերհանեցինք առկա դժվարություններն ու փորձի փոխանակման միջոցով միասին որոնեցինք հնարավոր լուծումներ։
Նման համագործակցային հանդիպումները կարևոր են մասնագիտական աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու և երեխաների պաշտպանության համակարգը շարունակաբար զարգացնելու համար։
Մեր բոլոր քննարկումների առանցքում մեկ նպատակ է՝ երեխայի լավագույն շահի պաշտպանությունն ու նրա իրավունքների ապահովումը։
Շնորհակալություն «Խաչմերուկ» հիմնադրամի թիմին ջերմ ընդունելության համար։