ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԻ ԱՌՑԱՆՑ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Սույն փաստաթուղթը սահմանում է Երեխաների պաշտպանության ցանցին (ԵՊՑ) կատարվող առցանց նվիրատվությունների ընդհանուր պայմաններն ու դրույթները, գաղտնիության քաղաքականությունը և նվիրատվությունների վերադարձի պայմանները։
Առցանց նվիրատվություն կատարելով՝ նվիրատուն հաստատում է, որ ծանոթացել է սույն փաստաթղթին և համաձայն է դրանում ներկայացված պայմաններին։
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Երեխաների պաշտպանության ցանցը երեխաների պաշտպանության ոլորտում գործող կազմակերպությունների ցանց է։ ԵՊՑ-ի գործունեությունն ուղղված է երեխաների պաշտպանության համակարգի բարելավմանը, ոլորտում գործող կազմակերպությունների կարողությունների զարգացմանը, համագործակցության խթանմանը, իրազեկմանը և ադվոկացիայի իրականացմանը։
ԵՊՑ-ին կատարվող նվիրատվությունը կամավոր և անհատույց դրամական փոխանցում է։ Նվիրատվությունների միջոցով ստացված միջոցներն ուղղվում են ԵՊՑ-ի կանոնադրական նպատակների իրականացմանը և երեխաների պաշտպանության ոլորտում Ցանցի գործունեության ապահովմանը՝ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացմանը, իրազեկման և ադվոկացիայի աշխատանքներին, Ցանցի և անդամ կազմակերպությունների կարողությունների զարգացմանը, համագործակցության խթանմանը և կազմակերպության գործունեության ապահովմանը։
Եթե նվիրատվությունը կատարվում է կոնկրետ ծրագրի, նախաձեռնության կամ նպատակի համար, նվիրաբերված միջոցներն ուղղվում են տվյալ նպատակի իրականացմանը։ Եթե նվիրատվության համար կոնկրետ նպատակ նշված չէ, ԵՊՑ-ն այն օգտագործում է իր կանոնադրական նպատակների և գործունեության շրջանակում։
Նվիրատուն ինքնուրույն է որոշում նվիրատվության չափը՝ ընտրելով առաջարկվող գումարներից մեկը կամ, համապատասխան հնարավորության առկայության դեպքում, նշելով այլ գումար։
Առցանց նվիրատվությունը կատարվում է բանկային քարտով՝ էլեկտրոնային վճարային համակարգի միջոցով։ Վճարային գործարքն իրականացվում է բանկի անվտանգ վճարային միջավայրում։
Վճարումն իրականացվում է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի վճարային էջում։ Ընդունվում են ArCa, VISA և MasterCard վճարային քարտերը։ Գործարքի արժույթը Հայաստանի Հանրապետության դրամն է։
Նվիրատվությունը միանվագ է։ Ավտոմատ կրկնվող ամսական գանձումներ չեն կատարվում։
Նվիրատուն պատասխանատու է իր կողմից տրամադրված տվյալների ճշտության համար և հաստատում է, որ իրավասու է օգտագործել տվյալ վճարային միջոցը։
Նվիրատվությունն ավարտելուց առաջ նվիրատուին հնարավորություն է տրվում ծանոթանալու սույն փաստաթղթին։ Համաձայնությունը հաստատելով՝ նվիրատուն հավաստում է, որ ծանոթացել է Ընդհանուր պայմաններին և դրույթներին, Գաղտնիության քաղաքականությանը և Վերադարձի քաղաքականությանը և համաձայն է դրանց։
Սույն պայմանները և ԵՊՑ-ին կատարվող առցանց նվիրատվությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։ ԵՊՑ-ն կարող է անհրաժեշտության դեպքում փոփոխել կամ լրացնել սույն պայմանները։ Փոփոխված տարբերակը գործում է հրապարակման պահից։
ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԵՊՑ-ն կարևորում է նվիրատուների անձնական տվյալների գաղտնիությունն ու պաշտպանությունը։ Նվիրատվության ընթացքում տրամադրված անձնական տվյալները հավաքագրվում և մշակվում են միայն անհրաժեշտ ծավալով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան։
Առցանց նվիրատվություն կատարելիս կարող են պահանջվել նվիրատուի անունը և ազգանունը, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը, նվիրատվության գումարը և գործարքի նույնականացման համար անհրաժեշտ այլ տվյալներ։
Տրամադրված անձնական տվյալներն օգտագործվում են նվիրատվության իրականացումն ապահովելու, գործարքը նույնականացնելու և հաշվառելու, անհրաժեշտության դեպքում նվիրատուի հետ կապ հաստատելու, նվիրատվության վերաբերյալ հարցումներին կամ վերադարձի դիմումներին արձագանքելու, ինչպես նաև հաշվապահական, ֆինանսական և օրենսդրությամբ նախատեսված այլ պարտավորությունները կատարելու նպատակով։
Բանկային քարտով վճարման համար անհրաժեշտ քարտային տվյալները մուտքագրվում և մշակվում են վճարային ծառայություն մատուցող բանկի անվտանգ միջավայրում։ ԵՊՑ-ն չի ստանում և չի պահպանում բանկային քարտի ամբողջական համարը, CVV/CVC անվտանգության կոդը, PIN կոդը կամ այլ գաղտնի քարտային տվյալներ։
Նվիրատուի անձնական տվյալները կարող են անհրաժեշտ ծավալով փոխանցվել այն կազմակերպություններին, որոնց ներգրավումն անհրաժեշտ է վճարային գործարքի իրականացման համար, այդ թվում՝ վճարային ծառայություն մատուցող բանկին։ Տվյալները կարող են տրամադրվել նաև պետական կամ այլ իրավասու մարմիններին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում։
ԵՊՑ-ն չի վաճառում և առևտրային նպատակներով չի տրամադրում նվիրատուների անձնական տվյալները երրորդ անձանց։
ԵՊՑ-ն ձեռնարկում է անհրաժեշտ կազմակերպական և տեխնիկական միջոցներ՝ իր կողմից մշակվող անձնական տվյալները չարտոնված հասանելիությունից, օգտագործումից, փոփոխությունից, հրապարակումից կամ կորստից պաշտպանելու համար։
Անձնական տվյալները պահպանվում են այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է դրանց հավաքագրման նպատակների իրականացման, նվիրատվությունների պատշաճ հաշվառման և օրենսդրությամբ նախատեսված պարտավորությունների կատարման համար։
Նվիրատուն կարող է դիմել ԵՊՑ-ին՝ իր անձնական տվյալների մշակման վերաբերյալ տեղեկություն ստանալու, իր կողմից տրամադրված տվյալները ուղղելու կամ թարմացնելու, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ իրավունքներն իրականացնելու համար։
ՎԵՐԱԴԱՐՁԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԵՊՑ-ին կատարված վճարումը կամավոր նվիրատվություն է և, որպես կանոն, ենթակա չէ վերադարձման։
Եթե տեխնիկական սխալի հետևանքով նույն նվիրատվությունը կատարվել է մեկից ավելի անգամ, սխալմամբ նշվել է նախատեսվածից այլ գումար, վճարումը կատարվել է սխալմամբ կամ առկա է վճարային գործարքի հետ կապված այլ հիմնավոր հանգամանք, նվիրատուն կարող է դիմել ԵՊՑ-ին՝ գումարի վերադարձի հարցով։
Վերադարձի հարցով անհրաժեշտ է դիմել ԵՊՑ-ին՝ info.cpnarmenia@gmail.com էլեկտրոնային հասցեով՝ նշելով անունը և ազգանունը, նվիրատվության ամսաթիվը և գումարը, գործարքը նույնականացնելու համար անհրաժեշտ տեղեկությունը, վերադարձի պատճառը և կապի տվյալները։
Վերադարձի դիմումը ներկայացվում է նվիրատվության օրվանից հետո ողջամիտ ժամկետում։ ԵՊՑ-ն դիմումին պատասխանում է ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում։
ԵՊՑ-ն անհրաժեշտության դեպքում կարող է խնդրել լրացուցիչ տեղեկություններ՝ գործարքը նույնականացնելու և դիմումը ուսումնասիրելու համար։
Անվտանգության նկատառումներով էլեկտրոնային փոստով չպետք է ուղարկվեն բանկային քարտի ամբողջական համարը, CVV/CVC կամ PIN կոդերը կամ այլ գաղտնի քարտային տվյալներ։
Յուրաքանչյուր դիմում ուսումնասիրվում է առանձին՝ հաշվի առնելով գործարքի հանգամանքները, վճարային ծառայություն մատուցող բանկի ընթացակարգերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները։
Վերադարձի պահանջը հաստատվելու դեպքում գումարի վերադարձն իրականացվում է համապատասխան բանկային և վճարային ընթացակարգերի համաձայն։ Գումարի վերադարձի փաստացի ժամկետը կարող է կախված լինել վճարային ծառայություն մատուցող և քարտը թողարկած բանկերի ընթացակարգերից։
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
Սույն փաստաթղթի, առցանց նվիրատվության, անձնական տվյալների մշակման կամ նվիրատվության վերադարձի վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Երեխաների պաշտպանության ցանցի հետ։
Երեխաների պաշտպանության ցանց (ԵՊՑ)
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, 0014, Ազատության 24/15
Էլ. փոստ՝ info.cpnarmenia@gmail.com
Հեռախոս՝ +374 93 372261
Փաստաթղթի հաստատման ամսաթիվ՝ __________