ԵՊՑ-ն՝ այլ կոալիցիաների անդամ
Երեխաների պաշտպանության ցանցը դարձել է Child Rights Connect-ի լիիրավ անդամ։ Ժնևում գործող այս ցանցը միավորում է 134 ազգային, տարածաշրջանային և միջազգային կազմակերպություն, որոնց նպատակն է ապահովել ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոնվենցիայով ամրագրված իրավունքների լիարժեք իրացումը։
Child Rights Connect-ն աշխատում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների համակարգի հետ։ Այն օգնում է կազմակերպություններին զեկույցներ ներկայացնել ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեին, ձայն ունենալ ՄԱԿ-ի քննարկումներում և ամենակարևորը՝ այդ քննարկումներին մասնակից դարձնել հենց երեխաներին։
Անդամակցությունը ԵՊՑ-ին հնարավորություն է տալիս ուղղակիորեն ներգրավվել ՄԱԿ-ի մակարդակով ընթացող գործընթացներում և մասնակցել ցանցի թեմատիկ աշխատանքային խմբերին՝ կրթություն, բռնության կանխարգելում, շրջակա միջավայր, երեխաների մասնակցություն։ Այս ամենը հնարավորություն է տալիս Հայաստանում երեխաների իրավունքների հարցերը ներկայացնել միջազգային մակարդակով։
ԱԼԳ ՔՀՖ ՀԱՊ–ին անդամակցության մասին