«Արդյունքահեն ադվոկցիա» դասընթաց՝ երեխաների պաշտպանության ոլորտում առավել ազդեցիկ և չափելի փոփոխությունների համար
Արդեն 20 տարի է՝ Երեխաների պաշտպանության ցանցն իրականացնում է ադվոկացիա, և մենք շարունակում ենք ուժեղանալ։
Երեխաների պաշտպանության ցանցի անդամների կարողությունների հզորացման համատեքստում կազմակերպվեց «Արդյունքահեն ադվոկցիա» երկօրյա դասընթաց։
Դասընթացը կազմակերպվեց Վորլդ Վիժն Հայաստանի կողմից՝ «Հզոր քաղաքացիական հասարակություն` հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագրի շրջանակում։
Այս օրերին շատ խոսեցինք, քննարկեցինք, մտածեցինք, կասկածեցինք ու վերակառուցեցինք մեր պատկերացումները՝ հասկանալու` ինչ է նշանակում ունենալ իրական ազդեցություն: Ոչ թե պարզապես խոսել խնդիրների մասին, այլ հասնել տեսանելի և չափելի փոփոխության:
Մի քիչ տեսություն և մարդիկ, փորձ, իրական պատմություններ ու շատ անկեղծ քննարկումներ:
Հանդիպումը մեզ համար հնարավորություն էր՝ կանգ առնելու, վերանայելու մեր անցած ճանապարհը և ավելի հստակեցնելու, թե ինչպես մեր աշխատանքը դարձնել առավել թիրախային ու չափելի։
Շնորհակալություն բոլոր մասնակիցներին՝ այս էներգիայի, վստահության ու համագործակցության համար։
Ծրագիրն իրականացվում է Վորլդ Վիժն Գերմանիայի և Վորլդ Վիժն Հայաստանի առաջնորդությամբ «Երեխաների պաշտպանության ցանց» ՀԿ-ի, «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ-ի, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և «Տահույս» սոցիալ-կրթական ՀԿ-ի հետ համագործակցությամբ և ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության/BMZ և Վորլդ Վիժն Գերմանիայի կողմից: