Տարվա ընթացքում իրականացված վերջին հանդիպումների շրջանակում հնարավորություն ունեցանք այցելելու Երեխաների պաշտպանության ցանցի անդամ կազմակերպություններին՝ «Նանե» բարեգործական միություն ՀԿ, Հայկական ժողովրդավարական ֆորում (ADF) «Աջակցություն հղի կանանց» ծրագիր , Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ - HFC Armenia։
Հանդիպումների ընթացքում ծանոթացանք կազմակերպությունների գործունեությանը, ընթացիկ ծրագրերին, մատուցվող ծառայություններին և իրականացվող աշխատանքներին։ Այս հանդիպումները հնարավորություն տվեցին ավելի լավ հասկանալու անդամ կազմակերպությունների կարիքներն ու առաջնահերթությունները, քննարկելու համագործակցության հնարավոր նոր ուղղությունները և ամրապնդելու ոլորտային կապերն ու փոխադարձ վստահությունը։
Շնորհակալ ենք մեր գործընկերներին ջերմ ընդունելության և կառուցողական երկխոսության համար։
Երեխաների պաշտպանության ցանցը շարունակելու է կարևորել նման հանդիպումները՝ համագործակցությունը խորացնելու և երեխաների պաշտպանության ընդհանուր տեսլականը միասին առաջ տանելու նպատակով։