Տեղեկագիրք 2025թ․


ԵՊՑ–ի այցերը Գորիս
Ո՛չ, ո՛չ, սա «Հայաստանի ճամփեքով» հաղորդաշարի հերթական նյութը չէ։ Երեխաների պաշտպանության ցանցը նորից ճանապարհին է, և այս անգամ մեկնել ենք Գորիս։
Գորիսում Ցանցն ունի ինչպես բազմամյա, այնպես էլ նոր անդամակցած գործընկերներ։ Սեպտեմբերի 16-17-ին հնարավորություն ունեցանք այցելելու «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ ԳՈՒՄ ՀԿ / P&T NGO, «Դարման» և «Գորիսի նոր սերունդ» ՀԿ-ներ։
Հանդիպումների ընթացքում ծանոթացանք կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերին, ծառայություններին և համայնքում նրանց դերակատարությանը։ Կազմակերությունների՝ տարբեր ոլորտներ ընդգրկող աշխատանքի դիտարկումը՝ սկսած երեխաների ու երիտասարդների զարգացման ծրագրերից մինչև առողջապահական և հոգեբանական աջակցության նախաձեռնություններ, ևս մեկ անգամ հաստատեց, որ երեխաների պաշտպանությունը պահանջում է բազմակողմանի մոտեցում և միասնական ջանքեր։
Քննարկումների ընթացքում անդրադարձանք նաև այն խնդիրներին, որոնք առավել հրատապ են Սյունիքում՝ սոցիալական ու հոգեբանական ծառայությունների հասանելիությունից մինչև երեխաների և ընտանիքների անվտանգության ու բարեկեցության ապահովումը։
Այս այցերը մեզ հնարավորություն տվեցին ոչ միայն ավելի լավ ճանաչելու Գորիսի մեր գործընկերներին, այլև համադրելու ուժերը՝ միասին առաջ տանելու երեխաների պաշտպանության օրակարգը։ Ցանցի աշխատանքային այցերը շարունակում են հաստատել, որ ամեն համայնքում կան արժանապատիվ ու նվիրված մարդիկ, որոնք իրենց տեղում անում են առավելագույնը երեխաների համար։
-------------------------------------------
Այցերը կազմակերպվում են «Հզոր քաղաքացիական հասարակություն` հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Վորլդ Վիժն Գերմանիայի և Վորլդ Վիժն Հայաստանի առաջնորդությամբ «Երեխաների պաշտպանության ցանց» ՀԿ-ի, «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ-ի, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և «Տահույս» սոցիալ-կրթական ՀԿ-ի հետ համագործակցությամբ և ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության/BMZ և Վորլդ Վիժն Գերմանիայի կողմից։
548616689_1178867247599913_1338803282169070142_n