Տեղեկագիրք 2025թ․


ԵՊՑ–ի այցերը Գյումրի
Երեխաների պաշտպանության ցանցի ամենօրյա աշխատանքի մաս է կազմում ակտիվ և համագործակցային շփումը մեր ցանցականների` անդամ կազմակերպությունների հետ։ Մեծապես կարևորելով մեր անդամներին համակողմանի ճանաչելու և նրանց գործունեությունը տեղում տեսնելու անհրաժեշտությունը` Ցանցի թիմն իրականացնում է այցեր իր անդամ կազմակերպությունների գրասենյակներ։ Կենդանի շփումն անփոխարինելի փորձառություն է տալիս և անպատմելի տպավորիչ է։ Այցերի ժամանակ մենք տեսնում ենք ՀԿ-ների աշխատանքը բոլոր կողմերից, ծանոթանում ենք ծրագրերին, քննարկում նոր և գալիք պրոյեկտները, Ցանց-անդամ կազմակերպություն համագործակցության հնարավոր եզրերը, լիցքավորվում և ոգեշնչվում։
Ահա' և ամփոփեցինք այս տարվա այցերը Գյումրիում գործող մեր անդամ կազմակերպություններ։
Ցանցի թիմը հյուրընկալվեց Կանանի ՀԿ - Kanani NGO, «Խաչմերուկ» կրթական խորհրդատվական կենտրոն հիմնադրամ Arevamanuk Psycho-Social Support Foundation, Armenian Caritas, Society for Orphaned Armenian Relief, «Արմինե» կրթամշակութային ՀԿ, Alvan Tsaghik social-educational centre" NGO կազմակերպություններում։ Ձեռք բերվեցին կարևոր ու նպատակային պայմանավորվածություններ, կայացան անհրաժեշտ ու կառուցողական քննարկումներ, մեր անդամներն ստացան անդամակցության հավաստագրեր։ Շնորհակալ ենք ձեր ջերմության, էնտուզիազմի և հյուրընկալության համար։
Այցերը շարունակական են, և մենք պարբերաբար կլուսաբանենք դրանք։
Թերթեք նաև նույնքան տպավորիչ և խոսուն նկարները մեր այցերից։
----------------------------------------------------------
Այցերը կազմակերպվում են «Հզոր քաղաքացիական հասարակություն` հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Վորլդ Վիժն Գերմանիայի և Վորլդ Վիժն Հայաստանի առաջնորդությամբ «Երեխաների պաշտպանության ցանց» ՀԿ-ի, «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ-ի, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և «Տահույս» սոցիալ-կրթական ՀԿ-ի հետ համագործակցությամբ և ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության/BMZ և Վորլդ Վիժն Գերմանիայի կողմից։
546180607_1172595588227079_4080436249578305058_n