Տեղեկագիրք 2025թ․


«Նախագծի կառավարում» եռօրյա դասընթաց
Ս․թ․ հուլիսի 23-25-ը Երեխաների պաշտպանության ցանցի անդամ կազմակերպությունները մասնակցեցին World Vision Armenia - Վորլդ Վիժն Հայաստան-ի առաջնորդությամբ իրականացվող «Հզոր քաղաքացիական հասարակություն` հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագրի շրջանակում կազմակերպված «Նախագծի կառավարում» եռօրյա դասընթացին։
Դասընթացի առանցքային թեմաներն էին.
🔹 Նախագծի կառավարման հիմունքներ, դերեր և կարողություններ։
🔹 Կենսափուլերի հիմնական առանձնահատկություններ՝ նախաձեռնություն, պլանավորում, իրականացում, ամփոփում։
🔹 Agile, Scrum, Lean և այլ մեթոդների կիրառում։
🔹 Հաղորդակցման արդյունավետ գործիքներ։
🔹 Ծրագրերի ձախողման պատճառների վերլուծություն և կանխարգելման մեխանիզմներ։
🎤 Դասընթացի շրջանակում հատուկ սեսիայով ներկայացվեց նախագծի կառավարման մեթոդաբանությունը (Project Management Methodology)՝ որպես նախագծերի կառավարման միջազգային սերտիֆիկացված դասընթաց։
📍 Մասնակիցները ոչ միայն տեսական գիտելիքներ ստացան, այլ նաև աշխատեցին իրական իրավիճակների և սցենարների շուրջ՝ խումբ առ խումբ վերլուծելով խնդիրները և փորձելով համատեղ լուծումներ գտնել։
Շնորհակալություն ենք հայտնում ցանցականներին մասնակցության, բաց քննարկումների և աշխատանքային փորձով կիսվելու համար։
Լիահույս ենք, որ այս դասընթացը ոչ միայն հմտությունների զարգացման հնարավորություն էր, այլ նաև ոգեշնչում՝ ծրագրերը վստահ ու նպատակային առաջնորդելու համար։ Ճշգրիտ կառավարվող յուրաքանչյուր ծրագիր ևս մեկ քայլ է երեխաների համար ավելի պաշտպանված ու ամուր միջավայր ստեղծելու ուղղությամբ։
Ծրագիրն իրականացվում է Վորլդ Վիժն Գերմանիայի և Վորլդ Վիժն Հայաստանի առաջնորդությամբ «Երեխաների պաշտպանության ցանց» ՀԿ-ի, «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ-ի, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և «Տահույս» սոցիալ-կրթական ՀԿ-ի հետ համագործակցությամբ և ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության/BMZ և Վորլդ Վիժն Գերմանիայի կողմից։
526009019_1138786331608005_1220866965018699508_n (1)