Տեղեկագիրք 2025թ․


Հանդիպում ԵՊՑ անդամ կազմակերպությունների հետ՝ 2024-2029 թթ․ համալիր ծրագրի շուրջ
Սեպտեմբերի 12-ին տեղի ունեցավ Երեխաների պաշտպանության ցանցի անդամ կազմակերպությունների հանդիպումը, որի շրջանակում քննարկվեց Երեխաների իրավունքների պաշտպանության 2024-2029 թթ․ համալիր ծրագրի նախագիծը։ Ներկաները ծանոթացան համալիր ծրագրի հիմնական դրույթներին և գործողություններին, դրանց իրականացման խնդիրներին և մարտահրավերներին։ Անդամ կազմակերպությունները խմբային աշխատանքի ձևաչափով քննարկեցին նախագիծը՝ բարձրաձայնելով իրենց դիտարկումները։ Ցանցականների բազմաբնույթ փորձառությունը, մոտեցումները և գաղափարները թույլ տվեցին ձևավորել առաջարկներ, որոնց շնորհիվ ԵՊՑ-ն կշարունակի իր ամենօրյա ադվոկացիան։
Հանդիպումը նաև հիանալի առիթ դարձավ մեկ հանդիպման շրջանակում միավորելու Ցանցի վետերաններին ու նորաթուխ անդամներին՝ ապահովելով համագործակցային և ներառող մթնոլորտ։
Հանդիպումը վարեց երեխաների իրավունքների պաշտպանության փորձագետ Անահիտ Հովհաննիսյանը, որը մասնակցել է նախագծի մշակման աշխատանքներին։
Հանդիպումը կազմակերպվեց «Հզոր քաղաքացիական հասարակություն` հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Վորլդ Վիժն Գերմանիայի և Վորլդ Վիժն Հայաստանի առաջնորդությամբ «Երեխաների պաշտպանության ցանց» ՀԿ-ի, «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ-ի, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և «Տահույս» սոցիալ-կրթական ՀԿ-ի հետ համագործակցությամբ և ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության/BMZ և Վորլդ Վիժն Գերմանիայի կողմից։
547386374_1173966134756691_1829453019775866473_n