Երեխաների պաշտպանության ցանցը՝ որպես երեխաների պաշտպանության ոլորտում գործող ադվոկացիոն կոալիցիա, մշտապես պատրաստ է աջակցելու և խթանելու անդամ կազմակերպությունների
ադվոկացիոն արշավներն ու ծրագրերը։
Ուրախ ենք տեղեկացնել, որ ս․թ․ սեպտեմբերի 15-ին Երեխաների պաշտպանության ցանցը և ԵՊՑ լիիրավ անդամ «Կետ 33» ՀԿ-ն ստորագրեցին համագործակցության հուշագիր, որի նպատակն է միավորել երկու կազմակերպությունների ջանքերը՝ Հայաստանում ընտանիքամետ միջավայրի ընդլայնման և ամրապնդման համար։

Հուշագիրը ոչ միայն ընդգծում է աշխատավայրերում, առողջապահական և կրթական հաստատություններում, ժամանցային և հանրային այլ վայրերում ընտանիքամետ մոտեցումների ներդրման կարևորությունը, այլ նաև հաստատում, որ մեր համատեղ ջատագովական աշխատանքն ուղղված կլինի համակարգային փոփոխությունների հասնելուն։

Մենք հավատում ենք, որ ընտանիքամետ միջավայրը ոչ միայն երեխաների և ծնողների բարեկեցության նախապայման է, այլ նաև երաշխիք՝ հասարակության կայուն զարգացման համար։