Մամուլի ասուլիսներ

2020 թվականին Հայաստանին պատուհասած
երկու աղետները` համավարակն ու պատերազմը, իրենց ազդեցությունն ունեցան նաև երեխաների
իրավունքների իրացման վրա և առաջ բերեցին նոր մարտահրավերներ:Խնդիրներ արձանագրվեցին երեխաների
առաջնային կարիքներից մինչև անվտանգության հարցերը, կրթական և առողջապահական, ինչպես
նաև խնամքի հարցերը հոգալու վերաբերյալ: Խնդիրները կապված էին նաև պետական և տեղական
մակարդակով ճգնաժամային կառավարման ռազմավարության և մեխանիզմների բացակայության հետ,
որոնց ստեղծման ուղղությամբ անհրաժեշտ էին հրատապ ու գործուն ջանքեր:Հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության
միջազգային օրը, «Հոդված 3» ակումբում «Երեխաների իրավունքների պաշտպանության նոր մարտահրավերները
պատերազմից ու համավարակից հետո» թեմայով ասուլիսի ժամանակ խոսեցին «Երեխաների պաշտպանության
ցանց» ՀԿ-ի ներկայացուցիչները:
Բանախոսները ԵՊՑ անդամ կազմակերպություների
ներկայացուցիչներն էին՝ Քնարիկ Գարանֆիլյանը, Աիդա Մուրադյանը և Արմենուհի Բուրմանյանը։
«Երեխաների իրավունքների պաշտպանության
նոր մարտահրավերները պատերազմից ու համավարակից հետո» թեմայով մամուլի ասուլիս

«Երեխաների ներկայությամբ հոր
նկատմամբ բռնության դեպքը՝ երեխաների իրավունքների կոպիտ խախտում» թեմայով մամուլի
ասուլիս
Հաշվի առնելով դեպքի շուրջ հասարակության
կողմից բուռն արձագանքը՝ ԵՊՑ-ն նախաձեռնեց այս թեմայով ասուլիս՝ մեկ անգամ ևս շեշտադրելով
բռնությունների ազդեցությունը, ինչպես նաև մեդիայի կողմից լուսաբանման էթիկական առաձնահատկությունները
հաշվի չառնելու ազդեցությունը երեխայի կյանքի վրա։ Բանախոսները ԵՊՑ անդամ կազմակերպությունների
ներկայացուցիչներն էին՝ Միրա Անտոնյանը, Նաիրա Քերոբյանը, Էլեն Հարությունյանը։