Անդամակցության առավելությունները
·
Միևնույն ոլորտում աշխատող
անձանց և կազմակերպությունների համագործակցությունն ավելի շատ ռեսուրսներ է ընձեռում, օգնում է հասնել
նպատակներին, ինչպես նաև ավելի արդյունավետ գործելու հնարավորություն է տալիս: Յուրաքանչյուր
անդամի տեսլականը կարող է օգնել համատեղ ջանքերով
կառուցելու ամուր ցանց, որը կավելացնի երեխաների պաշտպանության ոլորտում գործադրված
ջանքերը։
·
Միասին մենք կարող ենք
մեծացնել յուրաքանչյուր անդամ-կազմակերպության ջանքերի ազդեցությունը։
·
Միասին մենք կարող ենք
առաջ բերել ավելի շատ փորձառություն ու ռեսուրսներ՝ բարդ իրավիճակները հաղթահարելու
համար։
·
Միասին մենք կարող ենք
բարձրացնել անդամների հանրային ճանաչումը, քանի որ ցանցի գործողություններն ավելի տեսանելի
են, քան անհատ կազմակերպություններինը։
·
Միասին մենք կարող ենք
տիրապետել կոնտակտների շատ ավելի մեծ բազայի։
·
Միասին մենք կարող ենք
մեծացնել նյութական և ֆինանսական ռեսուրսների ծավալը։
·
Միասին մենք կարող ենք
խուսափել ջանքերի և ռեսուրսների կրկնակի գործադրումից և բարելավել ոլորտի հիմնական
դերակատարների միջև կապը։
ԵՊՑ-ն
շարունակաբար ընդունում է անդամակցության դիմումներ երեխաների հետ և/կամ երեխաների
համար աշխատող հայաստանյան կառույցներից:
Միացեք
մեզ այսօր։ Երեխաների պաշտպանությունը միշտ ավելի շատ ջանքի ու ռեսուրսի կարիք ունի։