Տեղեկագիրք 2025թ․
Անդամակցության տեսակները

ԵՊՑ-ն ունի երկու տեսակի անդամներ` լիիրավ և համակիր:

Լիիրավ անդամներն ամբողջությամբ օգտվում են կանոնադրությամբ և սույն կանոնակարգով նախատեսված իրավունքներից և պարտականություններից:

 Համակիր անդամները հնարավորություն ունեն ստանալու տեղեկատվական նամակներ ԵՊՑ-ից, ԵՊՑ միջոցով ծանոթանալ ԵՊ ոլորտում տեղի ունեցող իրադարձություններին և նորություններին, ինչպես նաև, հնարավորության դեպքում, մասնակցել կարողությունների զարգացման միջոցառումներին, սակայն իրավունք չունեն մասնակցել կազմակերպության կառավարման մարմինների ընտրություններին և աշխատանքին, մասնակցել ռազմավարական փաստաթղթերի մշակմանը: