Տեղեկագիրք 2025թ․

ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

1.1.1                  Օրենքով սահմանված կարգով ԵՊՑ անդամ կարող է դառնալ Հայաստանի Հարապետության և օտարերկրյա իրավաբանական անձինք, որոնք զբաղվում են երեխաների իրավունքների պաշտպանության գործունեությամբ և/կամ երեխաներին ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք, որոնք ցանկանում են մասնակցել ԵՊՑ գործունեությանը և ընդունում են սույն կանոնադրությունը։

1.1.2                  ԵՊՑ անդամ դառնալու ցանկություն ունեցող կազմակերպությունը  ԵՊՑ խորհրդին ներկայացնում է դիմում (էլեկտրոնային կամ թղթային տարբերակով)։  

1.1.3                  ԵՊՑ յուրաքանչյուր անդամ օգտվում է մեկ ձայնի իրավունքից: ԵՊՑ անդամը կարող է Ընդհանուր ժողովի իրավասության հարցերի վերաբերյալ որոշում ընդունելու իրավունքը փոխանցել ԵՊՑ այլ անդամին:

1.1.4                  ԵՊՑ խորհրդի ձայների պարզ մեծամասնությամբ որոշում է կայացվում ԵՊՑ նոր անդամի անդամակցության վերաբերյալ: 

1.1.5                  ԵՊՑ անդամները կանոնադրության անդամավճարներից բացի ԵՊՑ-ին կարող են նվիրատվության կարգով տրամադրել նաև այլ դրամական կամ գույքային միջոցներ:

1.1.6                  ԵՊՑ անդամները պահպանում են իրենց ինքնուրույնությունը և իրավաբանական անձի իրավունքները[1]:

 

ԵՊՑ անդամ դառնալ ցանկացող կազմակերպությունը պետք է.

 

v  Ցանցի խորհրդին ներկայացնի դիմում (տե՛ս Հավելված 1)

v  Ներկայացնի տեղեկանք, որը ներառում է դիմող կազմակերպության գործունեության վերաբերյալ տեղեկատվություն (տե՛ս Հավելված 2)

v  Ծանոթանա  և գործի ԵՊՑ կանոնադրության համապատասխան:

v  Վճարի ամենամյա անդամավճար:

 

Անդամակցության դիմումն ու գործունեության վերաբերյալ տեղեկանքը անդամի թեկնածուն ուղարկում է ԵՊՑ աշխատակազմի էլեկտրոնային հասցեին: Աշխատակազմը փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո ծանուցում է ԵՊՑ Խորհրդին, որն իր հերթին առցանց կամ դեմառդեմ քննարկում և որոշում է տվյալ կազմակերպության անդամակցության հարցը: Խորհուրդը անդամակցության վերաբերյալ փաստաթղթերը ուսումնասիրելը և որոշում կայացնելը կարող է կազմակերպել Խորհրդի առաջիկա նիստին, բայց ոչ դիմումը ստանալուց հետո 3 ամսից ուշ: