Տեղեկագիրք 2025թ․


                                           ԵՊՑ խորհրդի անդամ                                                                    «Հայկական Կարիտաս» ՀԿ՝ «Փոքրիկ Իշխան» կենտրոնի ղեկավար 


 Հասմիկ Սարգսյանը 2005 թվականից աշխատում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունում։ 2009 թվականից ղեկավարում է Գյումրիում գործող «Փոքրիկ Իշխան» ցերեկային խնամքի սոցիալական կենտրոնը, իսկ 2024-ից՝ նաև Վանաձորի կենտրոնը։ Կենտրոնի հիմնական առաքելությունն է աջակցել սոցիալապես անապահով և հաշմանդամություն ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին՝ տրամադրելով սոցիալական և հոգեբանական աջակցություն, կրթական ծրագրեր և կյանքի հմտությունների զարգացման հնարավորություններ։

Ծրագրի շրջանակում խթանվում է երեխաների ինտեգրումը համայնքում, առողջ ապրելակերպի մշակույթը, և իրականացվում է աշխատանք ինչպես ընտանիքների, այնպես էլ համայնքի ու դպրոցների հետ՝ երեխաների կարիքների բացահայտման և աջակցման ուղղությամբ։ Կարիտասի միջոցով իրականացվող այս մոդելային ծառայությունը նաև նպաստում է ընտանիքների սոցիալ-հոգեբանական կայունացմանը։

Հասմիկ Սարգսյանը 2012 թվականից ակտիվ ներգրավված է Երեխաների պաշտպանության ցանցի աշխատանքներում և հանդիսանում է Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովի անդամ՝ ներկայացնելով «Հայկական Կարիտաս»-ը։Որպես ԵՊՑ խորհրդի անդամ՝ նա պատրաստակամ է աջակցել շահապաշտպան գործունեությանը՝ մասնավորապես երեխայի խնամքի ցերեկային ծառայությունների և ընտանեկան տիպի փոքր խմբով տների ձևաչափերի խթանման ուղղությամբ։ Նա նաև պատրաստ է կիսվել «Հայկական Կարիտաս»-ի կողմից մշակված երեխաների պաշտպանվածության քաղաքականությամբ՝ նպաստելով այլ անդամ կազմակերպությունների նմանատիպ փաստաթղթերի ձևավորմանը։