Երեխայի լավագույն շահը սոսկ կարգախոս չէ․ այն տարբեր միջազգային կոնվենցիաներով և ՀՀ օրենքներով ամրագրված հիմնարար ուղենշային սկզբունք է: Կարևոր է, որ այս սկզբունքն առաջնահերթություն ունենա երեխային վերաբերող ցանկացած գործողության կամ որոշման ժամանակ։
Երեխաները միայն պաշտպանության օբյեկտ չեն։ Նրանք իրավունքների լիիրավ սուբյեկտներ են: Նրանք աշխարհը տեսնում են իրենց ձևով, մտածում և զգում են յուրահատուկ ձևով։ Շատ հաճախ աշխարհի մասին կարծիքը ձևավորում են իրենց համար նշանակալի մեծահասակների միջոցով:
Այս համատեքստում մեծահասակաները պետք է զգուշավոր լինեն, որպեսզի երեխաների ներկայությամբ կոնֆլիկտ ու լարված խոսակցություն չհրահրեն:
Վերջինս կարող է վախ և անհանգստություն առաջացնել երեխայի մոտ, որի ազդեցությունը երբեմն կարող է երկար պահպանվել՝ խաթարելով վստահությունը աշխարհի և մեծահասակների նկատմամբ։