Տեղեկագիրք 2025թ․
Առաքելություն

Նպաստել երեխաների լավագույն շահի վրա խարսխված պաշտպանության  մոդելների և մեխանիզմների ներդրմանն ու  գործարկմանը ՀՀ-ում։

Տեսլական

Երեխաների պաշտպանության ցանցը, համախմբելով անդամ կազմակերպություններին և աջակիցներին, իր ներդրումն է ունենում  ՀՀ–ում այնպիսի միջավայրի ձևավոևմանը,որտեղ պաշտպանված է երեխայի լավագույն շահը։

Արժեքներ

  • Թափանցիկություն և հաշվետվողականություն․ մենք հաշվետու ենք մեր անդամների, դոնորների և ողջ հանրության առջև: Մեր գործունեության մասին տեղեկատվությունը բաց է և հասանելի բոլորին:
  • Օրինականություն․ մեր բոլոր գործողությունների հիմքում ՀՀ օրենքներն ու ԵՊՑ ներքին ընթացակարգերն են:
  • Հանդուրժողականություն․ ԵՊՑ բոլոր անդամներն ազատ են արտահայտելու իրենց տեսակետը մեր գործունեության վերաբերյալ․ որևէ մեկը չի կարող քննադատվել իր տեսակետի համար: ԵՊՑ-ն նաև հանդուրժող է այլ գործընկերների իրականացրած աշխատանքի և հնչեցրած տեսակետների հանդեպ:
  • Համագործակցություն․ ԵՊՑ-ն իր գործունեության ընթացքում ապահովում է իր անդամ-կազմակերպությունների հավասար մասնակցությունը ԵՊՑ գործունեությանն ու որոշումների կայացմանը: ԵՊՑ-ն համագործակցում է ոլորտի այլ դերակատարների հետ` առավելագույն արդյունքի հասնելու համար։