Համակիր անդամները հնարավորություն ունեն ստանալու տեղեկատվական նամակներ ԵՊՑ-ից, ԵՊՑ միջոցով ծանոթանալու ԵՊ ոլորտում տեղի ունեցող իրադարձություններին և նորություններին, ինչպես նաև, հնարավորության դեպքում (լիիրավ անդամների գրանցումից հետո տեղ մնալու դեպքում միայն), մասնակցելու կարողությունների զարգացման միջոցառումներին, սակայն իրավունք չունեն մասնակցելու կազմակերպության կառավարման մարմինների ընտրություններին և աշխատանքին, ռազմավարական փաստաթղթերի մշակմանը: Համակիր անդամները անդամավճար չեն վճարում։