Էլեն Հարությունյանն ավարտել է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների բաժինը։ Իր աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամում՝ որպես սոցիալական աշխատող՝ մանկական աղքատության կանխարգելմանն ուղղված ծրագրում։
Ապա ներգրավվել է տարբեր ծրագրերում՝ որպես մեթոդական ձեռնարկների և ուղեցույցների մշակման փորձագետ, դասընթացավար և սուպերվիզոր։ Որպես փորձագետ-դասընթացավար՝ իր ներդրումն է ունեցել խնամատար ծնողների, համայնքային սոցիալական աշխատողների, սոցիալական դեպք վարողների, ՔՀԿ-ների ներկայացուցիչների և այլ ոլորտային մասնագետների վերապատրաստման գործում։
Էլենը հանդիսանում է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի (ՀՍԱԱ) լիիրավ անդամ և ակտիվորեն մասնակցում է ասոցիացիայի կողմից իրականացվող ծրագրերին ու միջոցառումներին։
2012 թվականից ներգրավված է «Երեխաների պաշտպանության ցանցի» աշխատանքներում՝ սկզբում որպես օգնական, ապա՝ հաղորդակցության մասնագետ, համակարգող, շահերի պաշտպան։ 2021 թվականի սեպտեմբերից մինչև այժմ նա հանդիսանում է Ցանցի գործադիր տնօրենը։
Հավատացած է, որ երեխաների պաշտպանության ոլորտում գործող կառույցների ուժերի և ռեսուրսների համատեղմամբ հնարավոր է հասնել տեսանելի ու համապարփակ փոփոխությունների։