Տեղեկագիրք 2025թ․


ԵՊՑ-ի ընտանիքը շարունակում է ընդլայնվել՝ ձեռք բերելով նոր գործընկերներ, որոնք իրենց աշխատանքով իրական փոփոխություն են բերում համայնքներում։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մեր նոր անդամ կազմակերպությունը՝ «Հույսի Մեծամոր» ՀԿ Huysi Metsamor NGO, որը տարիներ շարունակ աջակցում է երեխաներին և երիտասարդներին՝ խթանելով նրանց սոցիալական ներառումն ու հոգեբանական բարեկեցությունը։
Կազմակերպությունը հիմնադրվել է 2009 թվականին և հանդիսանում է հավաստագրված սոցիալական ծառայություն մատուցող կառույց։ Այն Մեծամոր քաղաքում իրականացնում է «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական աջակցություն ցերեկային կենտրոնում» ծրագիրը՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Ամքոր Հայաստան» բարեգործական կազմակերպության ֆինանսավորմամբ։
Կենտրոնը սպասարկում է շուրջ 70 երեխայի և երիտասարդի՝ տրամադրելով հոգեբանական, արտթերապևտիկ, լոգոպեդական, հատուկ մանկավարժական և սոցիալական աջակցություն։
Կենտրոնում՝
• Մեծ ուշադրություն են դարձնում ինքնասպասարկման և հաղորդակցման հմտությունների զարգացմանը։
• Ապահովում են շահառուների սոցիալական, հոգեբանական և կրթական կարիքներին համապատասխան աջակցություն։
• Կազմակերպում են շահառուների զբաղվածությունը տարբեր զարգացնող խմբակներում։
• Հզորացնում են շահառուների կարողությունները։
• Ձևավորում են ինքնուրույն կյանքի հմտությունները։
• Խթանում են լիարժեք մասնակցությունը համայնքային կյանքին։
Կենտրոնի մասնագետներն իրենց ամբողջ էներգիան և ռեսուրսները ներդնում են երեխաների հետ աշխատանքում՝ գործելով անմնացորդ նվիրումով։
Մեծամորի կենտրոնում օրավուր փոխվում են կյանքեր՝ մասնագետների ուշադրության, սիրո և աջակցության շնորհիվ։
📍 Գործունեության վայր. Մեծամոր քաղաք
📧 Էլ. փոստ. huysimetsamor@yahoo.com
Հեռ.` 041901188, 098279520
599707168_1251204203699550_3009961746362370859_n