Ս․թ․ մայիսին տեղի ունեցան ԵՊՑ անդամ կազմակերպությունների կարողությունների գնահատման հանդիպումներ։

Հ
անդիպումները կազմակերպվել էին Վորլդ Վիժն Հայաստանի կողմից «Հզոր քաղաքացիական հասարակություն` հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագրի շրջանակում։

Այս գործընթացի շրջանակում OCB գործիքի կիրառմամբ իրականացվեց կազմակերպությունների տարատեսակ կարողությունների գնահատում։

Կարողությունների գնահատման հանդիպումներին մասնակցեց ԵՊՑ 36 անդամ կազմակերպություն։

Ինչո՞ւ է կարևոր կազմակերպության կարողությունների գնահատումը։
Գնահատման գործընթաց անցած և ներքին քաղաքականություններ ու գործող համակարգեր ունեցող կազմակերպությունը դառնում է ավելի վստահելի գործընկեր։
Քայլեր, որոնք պարտադիր են այդ նպատակին հասնելու համար․

Պարզել կազմակերպության ուժեղ և թույլ կողմերը՝ բացահայտելու նոր հնարավորությունները։

Խուսափելով կրկնվող ու անարդյունավետ աշխատանքից՝ առավել նպատակային կազմակերպել ռեսուրսների բաշխումը։

Ստեղծել թիմի իրական կարիքներին համապատասխանող, առավել թիրախային վերապատրաստման ծրագրեր։

Խթանել կրթվելու մշակույթը՝ թիմում զարգացնելով փոփոխություններին արագ արձագանքելու կարողությունը։

Ծրագիրն իրականացվում է Վորլդ Վիժն Գերմանիայի և Վորլդ Վիժն Հայաստանի առաջնորդությամբ «Երեխաների պաշտպանության ցանց» ՀԿ-ի, «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ-ի, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և «Տահույս» սոցիալ-կրթական ՀԿ-ի հետ համագործակցությամբ և ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության/BMZ և Վորլդ Վիժն Գերմանիայի կողմից: