Ավարտված ծրագրեր
«ԸՆՏԱՆԵԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳԻՐ, 2022թ
Ծրագրի նպատակն էր ուսումնասիրել երեխաների և երիտասարդների՝ հաստատություններում ապրելու փորձի հիման վրա ձևավորված տեղական և միջազգային փորձառությունը՝ ուղղված նրանց ինքնուրույն կյանքին անցման գործընթացին։ Այդ հիմքով մշակվել է 16-23 տարեկան, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց անկախ կյանքի և ապրելակերպին նախապատրաստող ծրագիր՝ հստակ մեթոդաբանությամբ, որն ընդգրկում է անհրաժեշտ մասնագիտական աջակցություն և ծառայությունների տրամադրման ձևաչափեր։
Ծրագիրը կարևոր քայլ էր հաստատություններից դուրս եկող երիտասարդների անկախացմանը նպաստող քաղաքականության և գործնական լուծումների մշակման գործում։
Ծրագիրը ֆինանսավորվել է «Վորլդ Վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամի կողմից։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 1,350,000 ՀՀ դրամ։
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ ԻՐԵՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ, 2019թ․
Ծրագիրը նպատակ ուներ ուժեղացնել երեխաների պաշտպանությամբ զբաղվող ցանցերի կարողությունները գործընկեր երեք երկրներում՝ Հայաստան, Բուլղարիա և Վրաստան։ Այս նպատակով իրականացվել են փորձի փոխանակման այցեր, ինչպես նաև կազմակերպվել են ազգային մակարդակով շահերի պաշտպանության միջոցառումներ։
Ծրագիրն աջակցել է տարածաշրջանային համագործակցության խորացմանը և խթանել երեխաների պաշտպանության ոլորտում միասնական մոտեցումների ձևավորմանը։
Ծրագիրը ֆինանսավորվել է Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից և իրականացվել է «Երեխաների պաշտպանության ցանց» ՀԿ-ի կողմից՝ համագործակցությամբ Բուլղարիայի և Վրաստանի երեխաների պաշտպանության ցանցերի հետ։
ՈԳԵՇՆՉՎԻ՛Ր ՀԱՅԱՍՏԱՆ –INSPIRE ARMENIA, 2019թ․
Ծրագրի նպատակն էր տարածել Ինսփայր ռազմավարությունը Հայաստանում՝ տեղայնացնելով և ջատագովելով Ինսփայր գործիքակազմը։ Ծրագրի շրջանակներում իրականացվել են Ինսփայր գործիքակազմի տեղայնացում և թարգմանություն, գործիքակազմի տարածում սոցիալական մեդիայի միջոցով, տեղեկատվական հոլովակի պատրաստում՝ գործիքակազմի ջատագովության համար, տեղական և կրթական նյութերի ստեղծում՝ թիրախ խմբերի հետ հանդիպումների համար, աշխատաժողովների կազմակերպում ՀՀ բոլոր մարզերում՝ Ինսփայր ռազմավարության տեղական ներդրման համար, և տարածաշրջանային կոնֆերանսի կազմակերպում՝ տեղայնացման ռազմավարության մշակմամբ։
Ծրագրի արդյունքներն են՝ տեղայնացված և թարգմանված Ինսփայր գործիքակազմ, 11 մեկօրյա աշխատաժողով ՀՀ բոլոր մարզերում և Երևանում, 1 տարածաշրջանային կոնֆերանս, 1000 օրինակ տպագիր նյութ, 1 տեսանյութ, 800 մասնակից տեղեկատվական հանդիպումներին, 11 գործողությունների ծրագիր՝ Ինսփայր ռազմավարության տեղայնացման համար, և առաջարկությունների փաթեթ՝ ներկայացվելու ՀՀ Կառավարությանը։
Ծրագիրը իրականացվել է «Բռնությունը փոխարինենք սիրով» կոալիցիայի հետ համագործակցությամբ՝ Նյու Վենչուրս Ֆոնդի ֆինանսավորմամբ։ Ծրագիրը մեկնարկել է 2019թ. հունվարի 15-ին և տևել է 6 ամիս։ Ծրագրի բյուջեն կազմել է 29,480 ԱՄՆ դոլար։
ՈԳԵՇՆՉՎԻ՛Ր ՀԱՅԱՍՏԱՆ –INSPIRE ARMENIA, 2019թ․
Ծրագրի նպատակն էր նպաստել վաղ տարիքում մանկական զարգացմանը Սևծովյան տարածաշրջանի երկրներում՝ բարձրացնելով տեղեկացվածությունը և գիտելիքը վաղ մանկական զարգացման ոլորտում։ Մասնակից 6 երկրներում՝ Հայաստանի, Ալբանիայի, Բոսնիա և Հերցոգովինայի, Վրաստանի, Կոսովոյի և Սերբիայի, բարձրացվել էր վաղ մանկական զարգացմանը միտված մոտեցումների վերաբերյալ իրազեկվածությունը առանցքային դերակատարների շրջանում։ Այս գործընթացում բարձրացվել էր նաև նախադպրոցական կրթության հավասար հնարավորությունների և մատչելիության կարևորությունը ազգային և տարածաշրջանային մակարդակներում։
Ծրագիրը ներառել էր ծնողների իրազեկման բարձրացում առցանց տեղեկատվությամբ, աշխատաժողովների կազմակերպում, START հարթակի ստեղծում, ֆոկուս խմբային հանդիպումներ, տեղեկատվական նյութերի պատրաստում և ռազմավարության մշակում՝ տարածաշրջանային մակարդակներում փոփոխություններ առաջ բերելու նպատակով։
Ծրագիրը նպաստել էր երեխաների վաղ զարգացման բարելավմանը և նախադպրոցական կրթության համակարգի ավելի արդյունավետ գործում գտնմանը։
Ծրագիրը իրականացվել է Ագրոինվեստ Սերբիա կազմակերպության հետ համագործակցությամբ և Վորլդ Վիժն Գերմանիայի ֆինանսավորմամբ։ Ծրագիրը մեկնարկել էր 2019թ. հունվարին և տևել էր 22 ամիս։ Ծրագրի բյուջեն կազմել էր 22,000 եվրո։
Մասնագետների շրջանում երեխաների պաշտպանության համակարգի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում – փետրվար 2018թ
Ծրագիրն ուղղված էր երեխաների պաշտպանության ոլորտում աշխատող մասնագետների իրազեկվածության բարձրացմանը Արագածոտնի, Վայոց Ձորի, Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում։ Նպատակը եղել էր մասնագետներին և հասարակությանը մատուցել պարզ և հստակ տեղեկատվություն երեխաների պաշտպանության համակարգում ընթացող բարեփոխումների վերաբերյալ։
Ծրագիրը նախատեսել էր աշխատել ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության մարզային բաժինների, խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների, ոստիկանության, հասարակական կազմակերպությունների, հոգեբանների, դեպք վարողների, սոցիալական աշխատողների և լրատվամիջոցների հետ։
2017թ.-ին անցկացված ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ մարդկանց 41%-ը վստահ չէր ընտանիքահեն խնամքի մոդելի արդյունավետությանը։ Ծրագրի միջոցով հասարակությունը և մեդիան հնարավորություն էին ստացել ավելի լավ ճանաչելու համակարգը, հասկանալու բարեփոխումների նշանակությունը և նպաստելու երեխաների բարեկեցության ապահովմանը։
Նպաստել Հայաստանում այլընտրանքային խնամքի ընտանիքահեն երեք մոդելներին մատուցվող սոցիալական ծառայութունների զարգացմանը – 2017-2018թթ․
Ծրագիրը նպատակ ուներ հասկանալու Հայաստանի բոլոր մարզերում և Երևան քաղաքում թիրախային ընտանիքներին մատուցվող սոցիալական ծառայությունների առկայությունը և հասանելիությունը՝ աջակցելու սոցիալական պաշտպանությանն ու ընտանիքի պահպանմանը։ Իրականացվել էր շահերի պաշտպանություն՝ ուղղված սոցիալական ծառայությունների բարելավմանը և ընտանեկան այլընտրանքային խնամքի մոդելների զարգացմանը։ Ծրագրի շրջանակում իրականացվել էր հետազոտություն՝ ընտանեկան այլընտրանքային մոդելներին մատուցվող ծառայությունների առկայության մասին։ Բարձրացվել էր ԵՊ ոլորտի շահագրգիռ կողմերի, համայնքների և լրատվամիջոցների տեղեկացվածությունը՝ բարեփոխումների և մոդելների ներդրման կարևորության վերաբերյալ։ Կարողացվել էր ուշադրություն հրավիրել երեխայի խնամքն ընտանիքում ապահովելու և այլընտրանքային ընտանիքների գործընթացների կազմակերպման վրա։
Միացյալ Ձայն՝ հանուն երեխաների ծրագիր 2015-2017թթ.
Միացյալ Ձայն՝ հանուն երեխաների ծրագիր 2015-2017թթ.
Ծրագրի նպատակն էր նպաստել երեխաների բարեկեցությանը, պաշտպանությանը քաղաքացիական հասարակության ամրապնդման միջոցով։ Ծրագրի հիմնական արդյունքները ներառում էին կոալիցիայի կայունության ապահովում, միասնական ադվոկացիոն մոտեցման ձևավորում և քաղաքականության մշակմանը վերաբերող քննարկումներին ցանցի մասնակցության ապահովում։ Ծրագրի շրջանակում մշակվել էր երեխաների պաշտպանության ինդեքսը՝ երկրների համեմատական գործիք, որը գնահատում էր երեխաների պաշտպանության համակարգը մի շարք ցուցանիշներով։ֆինանսավորվում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման հարցերով նախարարության կողմից։ Ծրագրի գործընկերներն էին Վորլդ Վիժն (Գերմանիա) և Ագրոինվեստ Հիմնադրամ (Սերբիա)։ Շահառուներն էին երեխաների պաշտպանության ցանցեր Ալբանիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Վրաստանում, Կոսովոյում, Մոլդովայում, Սերբիայում, Հայաստանում, ինչպես նաև Childpact-ը, որը երեխաների պաշտպանության տարածաշրջանային ցանց է և ԵՊՑ-ի անդամ։
Միասին՝ հանուն երեխաների 2014թ․
Ծրագիրը նպատակ ուներ ուժեղացնել երեխաների պաշտպանության ազգային կոալիցիաները՝ խոցելի երեխաների համար ադվոկացիա իրականացնելու նպատակով։ Գործընկերներն էին Վորլդ Վիժն Ռումինիան և երեխաների պաշտպանության կոալիցիաները Ռումինիայում, Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում և Մոլդովայում։
Ծրագրի հիմնական գործողությունները ներառում էին քաղաքականության համառոտ վերլուծական նյութերի պատրաստում, խորհրդարանական լսումներ կազմակերպում, 4-օրյա այց Ռումինիա, վերապատրաստվողների համար ուղղորդող ծրագիր ստեղծել, կոալիցիաների համագումարներ կազմակերպել, ինչպես նաև ինտերնետային կայքեր և ՏՀՏ գործիքներ մշակել։
Ծրագիրն ուղղված էր երեխաների պաշտպանության ազգային կոալիցիաների ուժեղացմանը և ԵՄ ուղեցույցներին դաշտի համապատասխանեցման մակարդակի բարձրացմանը՝ հաշվի առնելով Ռումինիայի անցումային փորձը։ֆինանսավորվել է Ռումինիայի Արտաքին գործերի նախարարության կողմից, Պաշտոնական զարգացման աջակցություն միավորման միջոցով, և իրականացվել է ՄԱԶԾ Բրատիսլավայի տարածաշրջանային կենտրոնի հետ համատեղ։