Անդամակցության առավելությունները

·       Միևնույն ոլորտում աշխատող անձանց և կազմակերպությունների համագործակցությունն  ավելի շատ ռեսուրսներ է ընձեռում, օգնում է հասնել նպատակներին, ինչպես նաև ավելի արդյունավետ գործելու հնարավորություն է տալիս: Յուրաքանչյուր անդամի տեսլականը կարող է օգնել  համատեղ ջանքերով կառուցելու ամուր ցանց, որը կավելացնի երեխաների պաշտպանության ոլորտում գործադրված ջանքերը։

·       Միասին մենք կարող ենք մեծացնել յուրաքանչյուր անդամ-կազմակերպության ջանքերի ազդեցությունը։

·       Միասին մենք կարող ենք առաջ բերել ավելի շատ փորձառություն ու ռեսուրսներ՝ բարդ իրավիճակները հաղթահարելու համար։           

·       Միասին մենք կարող ենք բարձրացնել անդամների հանրային ճանաչումը, քանի որ ցանցի գործողություններն ավելի տեսանելի են, քան անհատ կազմակերպություններինը։

·       Միասին մենք կարող ենք տիրապետել կոնտակտների շատ ավելի մեծ բազայի։        

·       Միասին մենք կարող ենք մեծացնել նյութական և ֆինանսական ռեսուրսների ծավալը։

·       Միասին մենք կարող ենք խուսափել ջանքերի և ռեսուրսների կրկնակի գործադրումից և բարելավել ոլորտի հիմնական դերակատարների միջև կապը։

ԵՊՑ-ն շարունակաբար ընդունում է անդամակցության դիմումներ երեխաների հետ և/կամ երեխաների համար աշխատող հայաստանյան կառույցներից:

Միացեք մեզ այսօր։ Երեխաների պաշտպանությունը միշտ ավելի շատ ջանքի ու ռեսուրսի կարիք ունի։