Տեղեկագիրք 2025թ․


ԵՊՑ նորություններ

Վերջերս Երեխաների պաշտպանության ցանցին միացավ For you NGO բարեգործական հասարակական կազմակերպությունը, որի գործունեությունն ուղղված է երեխաների բարեկեցությանն ու զարգացմանը։ Կազմակերպությունը հիմնադրվել է դեռևս 2002 թվականին՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց աջակցելու նպատակով։ «Ձեզ համար» ՀԿ-ն ձգտում է բավարարել շահառուների սոցիալական, կրթական և վերականգնողական կարիքները՝ միաժամանակ պաշտպանելով և խթանելով նրանց իրավունքների իրացումը։
Սկզբնական շրջանում կազմակերպության թիմը կամավորական աշխատանքներ էր իրականացնում Հայաստանի մասնագիտացված մանկատներում՝ նպատակ ունենալով բարելավել այնտեղ ապրող երեխաների կյանքի որակը և նպաստել նրանց սոցիալական ներառմանը։ Տարիների ընթացքում, տեսնելով նման հաստատություններում հաշմանդամություն ունեցող երեխաների թվի աճը, թիմը սկսեց փնտրել այլընտրանքային լուծումներ՝ համոզված լինելով, որ յուրաքանչյուր երեխա պետք է մեծանա ընտանեկան խնամքի և սիրո պայմաններում։
Մեր այցը կազմակերպության կենտրոն իսկապես տպավորիչ էր․ ջերմ մթնոլորտ, տեխնիկապես հագեցած պայմաններ, բարձր մասնագիտական պատրաստություն։ Երեխաների զարգացմանը նպաստող միջավայրը, մասնագետների նվիրվածությունն ու ընտանիքների հետ տարվող համբերատար աշխատանքը վկայում են ՀԿ-ի հոգատարության և նվիրվածության մասին։
Այսօր «Ձեզ համար» ՀԿ-ն շարունակում է իրականացնել բազմաբնույթ ծրագրեր՝ միտված երեխաների և ընտանիքների սոցիալական, կրթական ու հոգեբանական կարիքների բավարմանը՝ նպաստելով նրանց լիարժեք ներառմանը և արժանապատիվ ապագայի ձևավորմանը։
📍 Գործունեության վայրեր․
• Արարատի մարզ, ք. Մասիս, Հերացու փ. 5Ա
• Արտաշատ, գ. Բերքանուշ, Արտաշատյան խճ. 14
📞 Հեռախոս․ +374 95 252353
📧 Էլ․ փոստ․ contact@foroungo.org
🌐 Կայք․ www.foryoungo.org

Սեպտեմբերի 30-ին Վորլդ Վիժն Հայաստանի «Հզոր քաղաքացիական հասարակություն՝ հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագրի շրջանակում իրականացվեց միջոցառում , որի նպատակն էր ներկայացնել «Երեխաների ներգրավվածությունը արգելված աշխատանքում Հայաստանում» ուսումնասիրության արդյունքները։
---------------------
ℹ️«Հզոր քաղաքացիական հասարակություն՝ հանուն երեխաների ավելի ուժեղ պաշտպանության» ծրագրիրը իրականացվում է Վորլդ Վիժն Գերմանիայի և Վորլդ Վիժն Հայաստանի առաջնորդությամբ «Երեխաների պաշտպանության ցանց» ՀԿ-ի, «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ-ի, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և «Տահույս» սոցիալ-կրթական ՀԿ-ի հետ համագործակցությամբ և ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության (BMZ) և Վորլդ Վիժն Գերմանիայի կողմից:

«Գորիսի նոր սերունդ» բարեգործական հասարակական կազմակերպությունը միացավ Երեխաների պաշտպանության ցանցին (ԵՊՑ)։
Այս համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում Գորիսում և տարածաշրջանում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում։
ԵՊՑ-ի կողմից իրականացված այցի ընթացքում ներկայացուցիչները ծանոթացան «Գորիսի նոր սերունդ» ԲՀԿ-ի ծրագրերին ու գործունեությանը, ինչպես նաև քննարկեցին համատեղ գործողությունների և նախաձեռնությունների հեռանկարները։
«Գորիսի նոր սերունդ» ԲՀԿ-ի և ԵՊՑ-ի համագործակցությունը նպատակ ունի նպաստել երեխաների իրավունքների պաշտպանությանն ու բարեկեցությանը՝ ապահովելով նրանց համար անվտանգ, ներառական և աջակցող միջավայր։

ենք շարունակում ենք ներկայացնել մեր նոր անդամ կազմակերպություններին։
Այս անգամ սիրով ներկայացնում ենք Լուսաստղ ԲՀԿ -ն։
Այն հիմնադրվել է 1999 թվականին և իր առաքելությունն է համարում շահերի պաշտպանության միջոցով նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների լուծմանը։
Լոռու մարզում գործող «Ադա» ցերեկային կենտրոնում շուրջ 80 երեխա ստանում է լոգոպեդի, հոգեբանի, արտթերապևտի, էրգոթերապիստի, հատուկ մանկավարժի և սոցիալական աշխատողի ծառայություններ։
Բացի այդ, կազմակերպությունը իրականացնում է հոգեկան առողջության պահպանման և զբաղվածության խթանման ծրագրեր, իրազեկման արշավներ և համայնքային ջատագովություն՝ ներառական միջավայրի ձևավորման նպատակով։
Միայն 2024 թվականին «Լուսաստղ» ՀԿ-ն ծառայություններ է մատուցել ավելի քան 120 երեխայի և 500-ից ավելի երիտասարդի։
Կազմակերպությունը գործադրում է բոլոր ջանքերը՝ ձևավորելու մի հասարակություն, որտեղ հաշմանդամություն ունեցող անձինք լիարժեք և հավասարապես ներգրավված են բոլոր գործընթացներում։
«Լուսաստղ» ՀԿ-ն հավատում է, որ յուրաքանչյուր անձ իրավունք ունի լիարժեք ու հավասար մասնակցելու հասարակական կյանքին։
Կապ հաստատելու համար՝
📞 +374 55 70 71 91
📧 lusastghhk@gmail.com

Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ հանդիպում Երեխաների պաշտպանության ցանցի անդամ կազմակերպությունների հետ, որոնց թվում էին նաև պետությունից պատվիրակված երեխաների ցերեկային ծառայություն իրականացնող կազմակերպությունները։
Օրակարգում էր․
– Պետությունից պատվիրակված երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների բացերի ու խնդիրների ուղղությամբ կատարված ուսումնասիրության ամփոփումը։
– Երեխաների խնամքի տրամադրման կարգերից և պայմաններից բխող ընթացակարգերը և օրինակելի ձևաթղթերը հաստատելու մասին ՀՀ ԱՍՀ նախարարի հրամանի հիման վրա համատեղ առաջարկությունների մշակումը։
Ցանցականների կողմից ձևավորված առաջարկությունները կներկայացվեն ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ նպատակ ունենալով նպաստել ծառայությունների որակի բարձրացմանը։
Շնորհակալություն ենք հայտնում ԵՊՑ լիիրավ անդամ «Լուսէ» հիմնադրամին՝ հանդիպման մասնակիցներին հյուրընկալելու համար։
Երեխաների պաշտպանության ցանցը կարևորում է անդամ կազմակերպությունների համատեղ ջանքերը և շարունակում է ստեղծել հարթակ, որտեղ պետական և քաղաքացիական հատվածի գործընկերները կարող են միավորել իրենց փորձն ու ռեսուրսները՝ երեխաների իրավունքների պաշտպանության և բարեկեցության ապահովման համար։
-------------------------------------------
Հանդիպումը կազմակերպվեց «Հզոր քաղաքացիական հասարակություն` հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Վորլդ Վիժն Գերմանիայի և Վորլդ Վիժն Հայաստանի առաջնորդությամբ «Երեխաների պաշտպանության ցանց» ՀԿ-ի, «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ-ի, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և «Տահույս» սոցիալ-կրթական ՀԿ-ի հետ համագործակցությամբ և ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության/BMZ և Վորլդ Վիժն Գերմանիայի կողմից։

Ահա՛ և ամփոփեցինք մեր մարզային այցելությունները։
Կայացան հերթական ու այս տարի, թերևս, վերջին այցերը դեպի Տավուշի մարզի մեր անդամ կազմակերպությունների գրասենյակներ ու կենտրոններ։
Հյուրընկալվեցինք @UWC Dilijan
Դիլիջանի միջազգային դպրոցում, SOS Children's Villages Armenia
«ՍՕՍ մանկական գյուղերի» Իջևանի մասնաճյուղում, ՏաՀույս ՀԿ / TaHuys NGO
«ՏաՀույս» ՀԿ-ի Նոյեմբերյանի և Իջևանի կենտրոններում, «Նոյ աստղ» ՀԿ-ում՝ Կողբում։
Նոր մեկնարկած ծառայություններ, կազմակերպությունների ներքին հզորացմանն ուղղված աշխատանքներ, բացառիկ ծառայություններ և ծրագրեր, նաև դժվարություններ, բայց ամուր կամք՝ անելու ավելին, աշխատելու և ներդնելու իրենց փորձն ու հմտությունները․ ահա այն ամենը, ինչ տեսանք այցերի շրջանակում։
Համոզված ենք, որ տպավորիչ լուսանկարների շարասյունը ձեզ մոտ սիրուն էմոցիաներ կառաջացնի՝ պատմելով այն, ինչը գուցե չկարողանանք փոխանցել տեքստով։
Կարևոր ծանոթությունների և համագործակցությունների մի ամբողջ փաթեթ հավաքած՝ վերադարձանք գրասենյակ՝ ջերմանալով մարդկանց անկեղծ ու իրական ժպիտներով, գործի նկատմամբ նրանց վերաբերմունքով և, իհարկե, կեսգիշերային խարույկով․․․ Բայց այս մասին՝ մեկ այլ առիթով։
Հիմա մենք շարունակում ենք միավորել մեր բոլոր ջանքերն ու պայմանավորվածությունները՝ հանուն Հայաստանի երեխաների պաշտպանության ու բարեկեցության։
————————————————————————
Այցերը կազմակերպվում են «Հզոր քաղաքացիական հասարակություն` հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Վորլդ Վիժն Գերմանիայի և Վորլդ Վիժն Հայաստանի առաջնորդությամբ «Երեխաների պաշտպանության ցանց» ՀԿ-ի, «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ-ի, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և «Տահույս» սոցիալ-կրթական ՀԿ-ի հետ համագործակցությամբ և ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության/BMZ և Վորլդ Վիժն Գերմանիայի կողմից։

Շաբաթներ առաջ ԱՄՆ–ում Ադամ անունով 16 տարեկան մի պատանի ChatGPT-ի հետ զրույցում վերբեռնում է պարանի մի նկար, որի օգնությամբ ցանկանում է ինքնասպանություն գործել և հարցնում.
– Փորձարկում եմ հիմա, լա՞վ է։
Ի պատասխան, ChatGPT-ն ասում է, որ վատ չէ և տալիս է մի քանի տեխնիկական խորհուրդ, թե ինչպես պետք է ճիշտ հանգույցներ անի և ապա կախվի։
Ցավոք, տղան մահանում է։
Ադամի ծնողները դատական հայց են ներկայացրել OpenAI ընկերության դեմ՝ պնդելով, որ մոդելը ոչ միայն չկանգնեցրեց վտանգավոր զրույցը, այլև նպաստեց մտքերի խորացմանը։ Նրանք ընդգծում են, որ GPT-ն տրամադրել է տեխնիկական խորհուրդներ ինքնասպանության մեթոդների վերաբերյալ։
Հայցում նշվում է նաև, որ ընկերությունը շտապել է թողարկել GPT-4o մոդելը շուկայական մրցակցության պատճառով՝ չնայած ներքին անվտանգության մասնագետների զգուշացումներին։ Ծնողները պահանջում են խստացնել տարիքային ստուգումները, ներդնել ծնողական վերահսկողություն և բացառել նմանատիպ վտանգավոր արձագանքները։
OpenAI-ի ներկայացուցիչները ընդունել են, որ անվտանգության համակարգերը կարող են թերություններ ունենալ, հատկապես` երկար ու բարդ զրույցների դեպքում և խոստացել են ուժեղացնել վերահսկողությունը, ավելացնել ծնողական գործիքներ և ստեղծել համագործակցության մեխանիզմներ օգնող մասնագետների հետ։
#Մինչ ինքնասպանությունը.
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Ադամը ChatGPT-ն օգտագործում էր դպրոցական առաջադրանքների համար, սակայն ժամանակի ընթացքում այս գործիքը դարձավ նաև նրա հուզական հարցերի «վստահելի զրուցակիցը»։ Պատանին ապրում էր վախերով ու ապագայի նկատմամբ անտարբերությամբ, փորձում էր հասկանալ իր ներսում կատարվողը և նույնիսկ կասկածում էր, թե կարող է հոգեկան հիվանդություն ունենալ։
Ծնողներն ընդհանրապես ոչինչ չեն նկատել իրենց երեխայի վարքագծում, նույնիսկ՝ ինքնասպանությունից հետո, երբ ոչ մի գրություն չէր եղել, երկար ժամանակ մտածել են, թե ինչու պետք է իրենց որդին այդպիսի բան աներ․․․մինչև մի օր ծնողներից մեկը որոշում է ստուգել երեխայի հեռախոսը, գտնում ChatGPT-ն, կարդում խոսակցությունները և բացահայտում, որ իրենց որդին երկար ժամանակ իր հոգեկան ապրումներով կիսվել է ChatGPT-ի հետ և ապա քննարկել նաև ինքնասպանության միտքը։
Ծնողները բացահայտել են նաև, որ ինքնասպանությունից առաջ Ադամը գրել է. «Ես ուզում եմ պարանն իմ սենյակում թողնել, որ մեկը գտնի ու փորձի կանգնեցնել ինձ», սակայն ChatGPT-ն պատասխանել է. «Խնդրում եմ, մի´ թող, որ պարանը տեսանելի մնա։ Թող որ այս տարածքը դարձնենք առաջին վայրը, որտեղ մեկը իսկապես ձեզ տեսնում է»։
Դժբախտաբար 2025 թվականի ապրիլի 11-ին Ադամը կյանքից հեռանում է։ Նրա ծնողները համոզված են, որ առանց ChatGPT-ի հետ այս երկարատև զրույցների որդին դեռ կենդանի կլիներ, թեկուզ ծանր հոգեվիճակում։
#Երեխաների պաշտպանության համատեքստը ու միջազգային արձագանքը.
Այս ողբերգական դեպքը ազդանշան դարձավ, որ թվային դարաշրջանում երեխաների պաշտպանությունը պետք է դիտարկել ոչ միայն իրական, այլև վիրտուալ միջավայրում։ Երբ արհեստական բանականությունը դառնում է պատանիների «առաջին վստահելի ընկերն»՝ առանց մասնագիտական պատրաստվածության, վտանգները բազմապատկվում են։
ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեն (UNCRC) արդեն հրապարակել է հայտարարություն արհեստական բանականության և երեխաների իրավունքների վերաբերյալ՝ ընդգծելով երեխաների անվտանգության առաջնահերթությունը և քննադատելով այն դեպքերը, երբ արհեստական բանականությունը կարող է ինքնավնասումը խթանող բովանդակություն փոխանցել անչափահասներին։ Բացի այդ, ՄԱԿ-ը ձևավորել է 40 փորձագետներից բաղկացած անկախ միջազգային հանձնաժողով, որը տարեկան կներկայացնի ապացույցների վրա հիմնված գնահատականներ արհեստական բանականության ռիսկերի, հնարավորությունների և ազդեցությունների վերաբերյալ՝ հատուկ ուշադրություն դարձնելով էթիկային, անվտանգությանը և մարդու իրավունքներին։
#Կոչ ծնողներին.
Ադամի պատմությունը հիշեցում է, որ նույնիսկ ամենաառաջատար տեխնոլոգիաները չեն կարող փոխարինել ծնողական ուշադրությունը և հոգատարությունը։
Թող այս պատմությունը դառնա ոչ թե վախի, այլ արթնացման ազդակ․ երեխաների հոգեկան առողջությունն ու անվտանգությունը սկսվում է նաև ծնողների սրտացավ ներկայությունից և ոչ քննադատական զրույցից։

Ամփոփեցինք նաև ԵՊՑ թիմի այցերը Վայոց ձորի մարզի մեր անդամ և գործընկեր կազմակերպություններ։

Այցելեցինք «Ձեզ համար» ՀԿ For you NGO, «Սոցիալ-հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոն» ՀԿ, «Դու մենակ չես» կանանց աջակցման ՀԿ և Մանկական զարգացման հիմնադրամի Մանկական զարգացման հիմնադրամ / Child Development Foundation Ջերմուկի մասնաճյուղ։
Դե՜, այո՛, մենք հիմա, իհարկե, կարող ենք գրել, որ հանդիպումները հնարավորություն տվեցին ավելի լավ ճանաչելու կազմակերպությունների գործունեությունը, կիսվելու փորձով և քննարկելու առաջիկա համագործակցության ուղղությունները։ Բայց․․․ Այս ձևակերպումը չի կարող փոխանցել մեր բոլոր տպավորություններն ու այն ջերմությունը, որ ստացանք այս այցերի ժամանակ։
Այն պատրաստակամությունը, որով մեր գործընկերներն ընդունում են մեզ, այն ոգևորությունը, որով ներկայացնում են իրենց գործունեությունը, համագործակցության մղումը ևս մեկ անգամ փաստում են, որ մեր երկրում և ոլորտում բազմաթիվ մարդիկ իրենց տեղում են և նվիրումով կատարում են իրենց աշխատանքը՝ ամեն օր նպաստելով մեր համատեղ առաքելության իրականացմանը՝ ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ պաշտպանված է երեխայի լավագույն շահը։
Հենց այսօրինակ համագործակցության շնորհիվ է նաև, որ կարողանում ենք առաջ տանել երեխաների պաշտպանության օրակարգը՝ այն դարձնելով ավելի տեսանելի և իրական։
Վայոց ձորի մեր այցերից վերադարձանք ոչ միայն նոր ծրագրերի ու գաղափարների պաշարով, այլև վստահությամբ, որ միասին անելու ենք շատ ավելին։
————————————————————————
Այցերը կազմակերպվում են «Հզոր քաղաքացիական հասարակություն` հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Վորլդ Վիժն Գերմանիայի և Վորլդ Վիժն Հայաստանի առաջնորդությամբ «Երեխաների պաշտպանության ցանց» ՀԿ-ի, «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ-ի, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և «Տահույս» սոցիալ-կրթական ՀԿ-ի հետ համագործակցությամբ և ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության/BMZ և Վորլդ Վիժն Գերմանիայի կողմից։

Ինչպես գիտեք, Երեխաների պաշտպանության ցանցը շարունակաբար համալրվում է նոր անդամ կազմակերպություններով: «Ալվան ծաղիկ սոցիալ–կրթական կենտրոն » ՀԿ–ն վերջերս ԵՊՑ-ին միացած կազմակերպություններից է, որի մասին սիրով ուզում ենք ձեզ պատմել: Այսպես.
Սկսած 2015 թվականից, կազմակերպությունը Շիրակի մարզում իրականացնում է կրթական, նորարարական և զարգացման ծրագրեր երեխաների, երիտասարդների ու կանանց համար, հիմնվելով հայ-հոլանդական սերտ համագործակցության վրա:
Կենտրոնում երիտասարդներն ու երեխաները կարող են կրթվել, զարգանալ, ստեղծագործել և միասին ուրախ ժամանակ անցկացնել՝ մեծապես հմուտ մանկավարժների և կամավորների թիմի աջակցությամբ:
Կենտրոնը հագեցած է հետևյալ ծրագրերով և նախաձեռնություններով․
📚 Նախադպրոցական ու արտադպրոցական կրթական ծրագրեր
🎶 Երաժշտության, 🎨 նկարչության, 💃 պարի խմբակներ
🤝 Մարդու իրավունքների, գենդերային հավասարության, ինչպես նաև կանանց և աշխատող մայրերի իրավունքների իրազեկման ծրագրեր
🏕 Ամառային բակային ճամբարներ
🏡 «Տատի տուն» ապահով բիզնես տարածք՝ հոլանդական վաֆլիներ, թխվածքներ, հացատեսակներ և միջոցառումներ
🇳🇱 Համագործակցություն Նիդերլանդների կրթական հաստատությունների հետ
👩‍🏫 Ուսուցիչների համար դասընթացներ՝ հոլանդացի փորձագետների մասնակցությամբ
🔧 Տեխնազիում ծրագիր՝ նախագծահեն ուսումնառություն հոլանդական մեթոդաբանությամբ:
💛 Միանալով ԵՊՑ-ին՝ մենք միավորում ենք ձայները, փորձը և ջանքերը՝ հանուն երեխաների լավագույն շահի պաշտպանության:
Հեռ։ 077 10-12-75, 098 10-12-49
Email: alvan.tsaghik@gmail.com

Խորհրդարանական լսումներ՝ երեխայի իրավունքների պաշտպանության օրենսդրության շուրջ։

Սեպտեմբերի 22-ին ԱԺ նիստերի դահլիճում անցկացվեցին խորհրդարանական լսումներ «Երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում շրջանառվող օրենսդրական նախագծերի էությունը։ Երեխաների իրավունքների պաշտպանության պետական վերաբերելի քաղաքականությունը» թեմայով։

Լսումների ընթացքում քննարկվեց Կառավարության կողմից մշակված օրենսդրական մեծ փաթեթը և այն փոփոխությունները, որոնք վերաբերում են երեխայի իրավունքներին առնչվող բազմաթիվ հարցերին։

Քննարկմանը մասնակցում էին պետական մարմինների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպություններ և այլ շահագրգիռ կողմեր։ Հանրային կարծիքի լսումն ու մասնագիտական դիտարկումների ներկայացումը կարևոր քայլ են դեպի երեխաների իրավունքներին առնչվող պետական քաղաքականության շարունակական կատարելագործում։

Ո՛չ, ո՛չ, սա «Հայաստանի ճամփեքով» հաղորդաշարի հերթական նյութը չէ։ Երեխաների պաշտպանության ցանցը նորից ճանապարհին է, և այս անգամ մեկնել ենք Գորիս։
Գորիսում Ցանցն ունի ինչպես բազմամյա, այնպես էլ նոր անդամակցած գործընկերներ։ Սեպտեմբերի 16-17-ին հնարավորություն ունեցանք այցելելու «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ ԳՈՒՄ ՀԿ / P&T NGO, «Դարման» և «Գորիսի նոր սերունդ» ՀԿ-ներ։
Հանդիպումների ընթացքում ծանոթացանք կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերին, ծառայություններին և համայնքում նրանց դերակատարությանը։ Կազմակերությունների՝ տարբեր ոլորտներ ընդգրկող աշխատանքի դիտարկումը՝ սկսած երեխաների ու երիտասարդների զարգացման ծրագրերից մինչև առողջապահական և հոգեբանական աջակցության նախաձեռնություններ, ևս մեկ անգամ հաստատեց, որ երեխաների պաշտպանությունը պահանջում է բազմակողմանի մոտեցում և միասնական ջանքեր։
Քննարկումների ընթացքում անդրադարձանք նաև այն խնդիրներին, որոնք առավել հրատապ են Սյունիքում՝ սոցիալական ու հոգեբանական ծառայությունների հասանելիությունից մինչև երեխաների և ընտանիքների անվտանգության ու բարեկեցության ապահովումը։
Այս այցերը մեզ հնարավորություն տվեցին ոչ միայն ավելի լավ ճանաչելու Գորիսի մեր գործընկերներին, այլև համադրելու ուժերը՝ միասին առաջ տանելու երեխաների պաշտպանության օրակարգը։ Ցանցի աշխատանքային այցերը շարունակում են հաստատել, որ ամեն համայնքում կան արժանապատիվ ու նվիրված մարդիկ, որոնք իրենց տեղում անում են առավելագույնը երեխաների համար։
-------------------------------------------
Այցերը կազմակերպվում են «Հզոր քաղաքացիական հասարակություն` հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Վորլդ Վիժն Գերմանիայի և Վորլդ Վիժն Հայաստանի առաջնորդությամբ «Երեխաների պաշտպանության ցանց» ՀԿ-ի, «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ-ի, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և «Տահույս» սոցիալ-կրթական ՀԿ-ի հետ համագործակցությամբ և ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության/BMZ և Վորլդ Վիժն Գերմանիայի կողմից։

Երեխաների պաշտպանության ցանցը՝ որպես երեխաների պաշտպանության ոլորտում գործող ադվոկացիոն կոալիցիա, մշտապես պատրաստ է աջակցելու և խթանելու անդամ կազմակերպությունների ադվոկացիոն արշավներն ու ծրագրերը։
Ուրախ ենք տեղեկացնել, որ ս․թ․ սեպտեմբերի 15-ին Երեխաների պաշտպանության ցանցը և ԵՊՑ լիիրավ անդամ «Կետ 33» ՀԿ-ն ստորագրեցին համագործակցության հուշագիր, որի նպատակն է միավորել երկու կազմակերպությունների ջանքերը՝ Հայաստանում ընտանիքամետ միջավայրի ընդլայնման և ամրապնդման համար։
🤝Հուշագիրը ոչ միայն ընդգծում է աշխատավայրերում, առողջապահական և կրթական հաստատություններում, ժամանցային և հանրային այլ վայրերում ընտանիքամետ մոտեցումների ներդրման կարևորությունը, այլ նաև հաստատում, որ մեր համատեղ ջատագովական աշխատանքն ուղղված կլինի համակարգային փոփոխությունների հասնելուն։
✨ Մենք հավատում ենք, որ ընտանիքամետ միջավայրը ոչ միայն երեխաների և ծնողների բարեկեցության նախապայման է, այլ նաև երաշխիք՝ հասարակության կայուն զարգացման համար։

ԵՊՑ ամառ-աշուն գործուղումների համատեքստում Երեխաների պաշտպանության ցանցն ամփոփեց աշխատանքային այցերը Լոռու մարզ։ Լոռու մարզի Վանաձոր, Ալավերդի և Ստեփանավան քաղաքներում ԵՊՑ թիմն այցելեց AMAA-ի Վանաձորի «Շող» երեխաների համայնքահեն ցերեկային կենտրոն, «Առավոտ» ՀԿ, «Լիարժեք կյանք» ՀԿ, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ, «Լուսաստղ» ՀԿ, «Արփի» ՀԿ և Հայկական Կարիտասի Վանաձորի Փոքր տուն։
Տեղում ծանոթացանք մեր անդամ կազմակերպությունների ծրագրերին, նրանց կողմից մատուցվող ծառայություններին, կազմակերպությունների թիմերի հետ։
Մեր անդամ կազմակերպությունների գործունեության ուղղությունները տարբեր են, հետևապես տարբեր են նաև Ցանցի և կազմակերպությունների համագործակցության եզրերն ու հնարավորությունները։ Գործընկերության հիմքում ունենալով երեխաների և նրանց իրավունքների պաշտպանությունը՝ հանդիպումների ժամանակ քննարկվեցին այն խնդիրներն ու մարտահրավերները, որոնց արձագանքումը պահանջում է համատեղ ջանքեր և համակարգված մոտեցում։ Անդրադարձ եղավ նաև երեխաների պաշտպանության ոլորտում քաղաքական և հանրային օրակարգի ձևավորմանը, տարածաշրջանային խնդիրների բարձրաձայնմանն ու լուծումների որոնմանը։
Կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների և տեղական փորձի հիման վրա վեր են հանվում նաև Ցանցի ապագա ադվոկացիոն նախաձեռնությունները՝ համայնքներում երեխաների և նրանց ընտանիքների պաշտպանությունն առավել տեսանելի ու ազդեցիկ դարձնելու համար։
Ցանցի և անդամ կազմակերպությունների միջև նման հանդիպումները կարևոր հարթակ են՝ ձևավորելու ընդհանուր դիրքորոշումներ, ուժեղացնելու գործընկերությունը և ապահովելու, որ երեխաների պաշտպանությունը լինի հասարակական ու պետական քաղաքականության առաջնային ուղղություն։
—————————————
Այցերը կազմակերպվում են «Հզոր քաղաքացիական հասարակություն` հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Վորլդ Վիժն Գերմանիայի և Վորլդ Վիժն Հայաստանի առաջնորդությամբ «Երեխաների պաշտպանության ցանց» ՀԿ-ի, «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ-ի, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և «Տահույս» սոցիալ-կրթական ՀԿ-ի հետ համագործակցությամբ և ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության/BMZ և Վորլդ Վիժն Գերմանիայի կողմից։

Հանդիպում ԵՊՑ անդամ կազմակերպությունների հետ՝ 2024-2029 թթ․ համալիր ծրագրի շուրջ

Սեպտեմբերի 12-ին տեղի ունեցավ Երեխաների պաշտպանության ցանցի անդամ կազմակերպությունների հանդիպումը, որի ընթացքում քննարկվեց Երեխաների իրավունքների պաշտպանության 2024-2029 թթ․ համալիր ծրագրի նախագիծը։

Մասնակիցները ծանոթացան ծրագրի հիմնական դրույթներին, գործողություններին և դրանց իրականացման հնարավոր մարտահրավերներին։ Խմբային աշխատանքի ձևաչափով անդամ կազմակերպությունները կիսվեցին իրենց դիտարկումներով և առաջարկներով։ Ցանցականների բազմաբնույթ փորձառությունը, մոտեցումները և գաղափարները հնարավորություն տվեցին ձևավորել արժեքավոր առաջարկներ, որոնք կօգնեն ԵՊՑ-ին շարունակել իր ամենօրյա ադվոկացիան և արդյունավետ ներգործել քաղաքականությունների վրա։

Հանդիպումը նաև հրաշալի առիթ էր մեկ հարթակում համախմբելու ինչպես ցանցի երկարամյա, այնպես էլ նոր անդամներին՝ ապահովելով համագործակցային և ներառական մթնոլորտ։ Հանդիպումը վարեց երեխաների իրավունքների պաշտպանության փորձագետ Անահիտ Հովհաննիսյանը, որը մասնակցել է ծրագրի մշակման աշխատանքներին։

📌 Հանդիպումը կազմակերպվել է «Հզոր քաղաքացիական հասարակություն՝ հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագրի շրջանակում, որը իրականացվում է Վորլդ Վիժն Գերմանիայի և Վորլդ Վիժն Հայաստանի առաջնորդությամբ՝ համագործակցությամբ «Երեխաների պաշտպանության ցանց» ՀԿ-ի, «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ-ի, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և «Տահույս» սոցիալ-կրթական ՀԿ-ի հետ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության (BMZ) և Վորլդ Վիժն Գերմանիայի կողմից։

Գյումրի այցերի ամփոփում

Երեխաների պաշտպանության ցանցի ամենօրյա աշխատանքի կարևոր մասն է ակտիվ և համագործակցային շփումը մեր ցանցականների՝ անդամ կազմակերպությունների հետ։ Մեծապես կարևորելով մեր անդամներին ավելի լավ ճանաչելու և նրանց գործունեությունը տեղում տեսնելու անհրաժեշտությունը՝ Ցանցի թիմը պարբերաբար իրականացնում է այցեր նրանց գրասենյակներ։ Այս կենդանի շփումները մեզ տալիս են անփոխարինելի փորձառություն, հնարավորություն են տալիս տեսնել ՀԿ-ների աշխատանքը բոլոր կողմերից, ծանոթանալ ծրագրերին, քննարկել ընթացիկ և առաջիկա նախաձեռնությունները և գտնել նոր համագործակցության եզրեր։

Այս տարի ամփոփեցինք մեր այցերը Գյումրիում գործող անդամ կազմակերպություններ, և դրանք իսկապես ներշնչող էին։ Ցանցի թիմը հյուրընկալվեց Կանանի ՀԿ, Խաչմերուկ կրթական խորհրդատվական կենտրոն հիմնադրամ, Arevamanuk Psycho-Social Support Foundation, Armenian Caritas, Society for Orphaned Armenian Relief, Արմինե կրթամշակութային ՀԿ, և Alvan Tsaghik Social-Educational Centre կազմակերպություններում։ Այցերի ընթացքում ձեռք բերվեցին կարևոր պայմանավորվածություններ, կայացան կառուցողական քննարկումներ, իսկ մեր անդամներին հանձնվեցին անդամակցության հավաստագրեր։

Շնորհակալ ենք մեր գործընկերներին ջերմ ընդունելության, էնտուզիազմի և բաց քննարկումների համար։ Այցերը շարունակական են, և մենք պարբերաբար կլուսաբանենք դրանք մեր կայքում և սոցիալական ալիքներում։

Ե՞րբ սկսեցին երեխաներին դիտարկել որպես հատուկ պաշտպանության խումբ։ Մինչև 17-րդ դարը երեխաներին հաճախ տեսնում էին որպես «փոքրահասակ մեծահասակների»․ նրանցից ակնկալում էին արագ միանալ մեծահասակների աշխատանքին և պարտականություններին։ Ֆրանսիացի պատմաբան Ֆիլիպ Արյեսը 1960-ին իր «Մանկության դարերը․ ընտանիքի սոցիալական պատմությունը» գրքում պնդում էր, որ միայն 17-րդ դարից սկսած են եվրոպական հասարակությունները սկսել ընկալել երեխաներին որպես ինքնուրույն էակների՝ հատուկ կարիքներով, կրթության և խնամքի կարիք ունեցող։

Արդյունաբերական հեղափոխության ժամանակներում (18-19-րդ դարեր) մանկությունը հաճախ եղել է ամենախոցելի փուլերից մեկը։ Հազարավոր երեխաներ ստիպված էին աշխատել օրական մինչև 16 ժամ վտանգավոր գործարաններում ու հանքերում։ Գործատուները նախընտրում էին երեխաներին, քանի որ նրանք ավելի էժան և հեշտ վերահսկվող աշխատուժ էին։

Սակայն ժամանակի ընթացքում իրավիճակը փոխվեց։ 19-րդ դարի կեսերից պետությունները սկսեցին սահմանափակել երեխաների աշխատանքը և խթանել դպրոց հաճախելը։ 1870-ականներից երկրորդ արդյունաբերական հեղափոխությունը պահանջում էր ավելի կրթված աշխատուժ, և կրթությունը դարձավ երեխաներին շահագործումից պաշտպանելու ամենաարդյունավետ միջոցը։

1924 թվականին ընդունվեց Երեխայի իրավունքների Ժնևյան հռչակագիրը, որը միջազգային մակարդակով առաջին անգամ հաստատեց, որ երեխաները ունեն հատուկ իրավունքներ՝ կրթության, պաշտպանության և խնամքի։ Իսկ 1989 թվականին ընդունվեց ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոնվենցիան, որը հստակեցրեց․ երեխաները պարզապես ապագա քաղաքացիներ կամ աշխատողներ չեն, նրանք լիարժեք մարդիկ են՝ իրենց իրավունքներով։

Չնայած այս ձեռքբերումներին՝ մարտահրավերները մնում են մեծ։ Միլիոնավոր երեխաներ դեռ աշխատում են, զրկված են կրթությունից կամ ենթարկվում են բռնության։ Մեր նպատակն է հիշեցնել, որ երեխաներին պաշտպանելու և արժևորելու ճանապարհը ձեռք է բերվել պայքարներով ու ջանքերով, և այդ աշխատանքը պետք է շարունակվի նաև այսօր։

«Երեխաների պաշտպանությունը՝ անցյալում և հիմա» Երեխաների պաշտպանության ցանցը մեկնարկում է նոր շարք՝ պատմելու երեխաների պաշտպանության խնդիրների մասին անցյալում և այսօր, տեղական և միջազգային մակարդակում։ Մենք պարբերաբար կկիսվենք պատմություններով, փաստերով և դիտարկումներով, որոնք կնպաստեն հանրային քննարկումների և կկապեն Հայաստանի փորձը միջազգային զարգացումների հետ։

Առաջին պատմությունը պատմում է, թե ինչպես լուսանկարիչ Լյուիս Հայնը իր լուսանկարներով կարողացավ փոխել երեխաների ճակատագրերը։
20-րդ դարի սկզբին ԱՄՆ-ում երեխաների աշխատանքը շատ տարածված էր․ հազարավոր երեխաներ ժամերով աշխատում էին ածխահանքերում, գործարաններում ու դաշտերում՝ վտանգավոր պայմաններում, զրկվելով կրթությունից և մանկությունից։

1908-ին ԱՄՆ-ի «Երեխաների արգելված աշխատանքի ազգային կոմիտեն» դիմեց Լյուիս Հայնին՝ խնդրելով փաստագրել երեխաների ծանր աշխատանքային պայմանները։ Հայնը 16 տարի շրջեց ԱՄՆ տարբեր նահանգներում և լուսանկարեց աշխատող երեխաներին՝ երբեմն ընդամենը 4-5 տարեկան։ Նրա լուսանկարները տպագրվեցին թերթերում, ցուցադրվեցին ցուցահանդեսներում և դարձան հանրային քարոզչության հզոր գործիքներ, որոնք հիմք դրեցին երեխաների աշխատանքի սահմանափակման և կարգավորման իրավական բարեփոխումներին։

Այսօր ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում պահպանվում է ավելի քան 5100 լուսանկար, որոնք հիշեցնում են, որ փաստավավերագրական աշխատանքը կարող է փոխել հասարակության ընկալումները և պաշտպանել երեխաներին։

Հայաստանում ևս այս խնդիրը շարունակում է մնալ կարևոր։ Երեխաների պաշտպանության ցանցի ռազմավարական ուղղություններից մեկն է երեխաների արգելված աշխատանքի կանխարգելումն ու վերացումը։ Մենք շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ՝ ամրապնդելով քաղաքականությունները, բարձրացնելով հանրային իրազեկվածությունը և ստեղծելով արդյունավետ համակարգեր, որոնք կպաշտպանեն երեխաներին շահագործումից։

«Նախագծի կառավարում» եռօրյա դասընթաց

Հուլիսի 23-25-ը Երեխաների պաշտպանության ցանցի անդամ կազմակերպությունները մասնակցեցին «Հզոր քաղաքացիական հասարակություն՝ հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագրի շրջանակում կազմակերպված «Նախագծի կառավարում» եռօրյա դասընթացին։ Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան նախագծի կառավարման հիմունքներին, դերերին և կարողություններին, ուսումնասիրեցին նախագծի կյանքի փուլերը՝ նախաձեռնություն, պլանավորում, իրականացում և ամփոփում, ինչպես նաև Agile, Scrum, Lean և այլ ժամանակակից մեթոդների կիրառման առանձնահատկությունները։ Քննարկվեցին հաղորդակցման արդյունավետ գործիքները, ծրագրերի ձախողման պատճառները և դրանց կանխարգելման մեխանիզմները։

Դասընթացում ներառված էր նաև հատուկ սեսիա՝ Project Management Methodology թեմայով, որը համապատասխանում է նախագծերի կառավարման միջազգային սերտիֆիկացման պահանջներին։ Մասնակիցները ոչ միայն ստացան տեսական գիտելիքներ, այլև աշխատեցին իրական իրավիճակների և սցենարների շուրջ՝ խումբ առ խումբ վերլուծելով խնդիրները և փորձելով համատեղ լուծումներ գտնել։

Այս դասընթացը կարևոր քայլ էր մասնակիցների հմտությունների զարգացման և ծրագրերի արդյունավետ կառավարման կարողությունների ամրապնդման ուղղությամբ։ Ճշգրիտ կառավարվող յուրաքանչյուր ծրագիր ևս մեկ քայլ է երեխաների համար ավելի պաշտպանված և ամուր միջավայր ստեղծելու գործում։

Ծրագիրն իրականացվում է Վորլդ Վիժն Գերմանիայի և Վորլդ Վիժն Հայաստանի առաջնորդությամբ՝ համագործակցությամբ «Երեխաների պաշտպանության ցանց» ՀԿ-ի, «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ-ի, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և «Տահույս» սոցիալ-կրթական ՀԿ-ի հետ։ Ֆինանսավորողներն են Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության նախարարությունը (BMZ) և Վորլդ Վիժն Գերմանիա։

Հուլիսի 28-ին Երեխաների պաշտպանության ցանցը հյուրընկալեց ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի անդամ, Ժնևի համալսարանի պրոֆեսոր և լիցենզավորված հոգեթերապևտ պարոն Ֆիլիպ Ջաֆֆեին։ Հանդիպմանը մասնակցեցին Ցանցի խորհրդի անդամները։ Քննարկվեցին այն հիմնական մտահոգությունները, որոնք ամփոփված են Ցանցի այլընտրանքային զեկույցում՝ ուղղված Կոմիտեին, ինչպես նաև Կոմիտեի դիտարկումներն ու հանձնարարականները մեր երկրի համար։

Պարոն Ջաֆֆեն ներկայացրեց երեխաների պաշտպանության ոլորտի գլոբալ մարտահրավերները՝ ընդգծելով, որ երեխաների ձայնը հաճախ մնում է չլսված։ Քննարկումը շարունակվեց Հայաստանի իրողությունների, օրենսդրական կարգավորումների և համակարգային արձագանքների թեմաներով։

Այս հանդիպումը կարևոր հարթակ էր միջազգային փորձի և տեղական իրականության միավորման, ինչպես նաև երեխաների պաշտպանության խնդիրների շուրջ անկեղծ երկխոսության համար։

Ս․թ․ հուլիսի 7-8-ին ԵՊՑ անդամ կազմակերպությունների ներկայացուցիչները մասնակցեցին «Կամավորների մենեջմենթ» երկօրյա դասընթացին, որը կայացավ Վորլդ Վիժն Հայաստանի առաջնորդությամբ իրականացվող «Հզոր քաղաքացիական հասարակություն` հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագրի շրջանակում։
👥 Դասընթացին մասնակցեց ԵՊՑ 8 անդամ կազմակերպություն՝ ըստ նախապես վերհանված կարիքի։
ԵՊՑ անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներն ուսումնասիրեցին կամավորների մենեջմենթի հիմնական սկզբունքները, փոխանակեցին փորձ ու մտքեր՝ վերադառնալով իրենց կազմակերպություններ ավելի հստակ գործիքներով և մոտեցումներով։
Դասընթացի շրջանակում քննարկվեց՝ ինչպես․
· ներգրավել կամավորներին,
· ապահովել նրանց շարունակական մասնակցությունը,
· ստեղծել արդյունավետ համագործակցության միջավայր։
📜Համապարփակ ներկայացվեց նաև կամավորության մասին օրենքը։
💡Դասընթացի երկրորդ օրը մասնակիցներն աշխատեցին Կամավորների կառավարման քաղաքականության վրա, որը կամբողջացնեն իրենց կազմակերպություններում։
🤝Ցանցականներն ունեցան նաև արդյունավետ աշխատարան Խաղաղության կորպուսի համայնքային ծրագրերի ղեկավար, կամավոր աշխատանքի կառավարման ուղեցույցի համահեղինակ Ստեփան Սհոյանի հետ։
Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին իրենց ակտիվ ներգրավվածության, գաղափարների և կառուցողական քննարկումների համար։ Վստահ ենք, որ ստացված գիտելիքները կնպաստեն կազմակերպությունների կամավորների կառավարման գործընթացի ամրապնդմանը և ավելի արդյունավետ թիմային աշխատանքին։
Ծրագիրն իրականացվում է Վորլդ Վիժն Գերմանիայի և Վորլդ Վիժն Հայաստանի առաջնորդությամբ «Երեխաների պաշտպանության ցանց» ՀԿ-ի, «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ-ի, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և «Տահույս» սոցիալ-կրթական ՀԿ-ի հետ համագործակցությամբ և ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության/BMZ և Վորլդ Վիժն Գերմանիայի կողմից

Հայրերի դերի հետ կապված Հայաստանում շատ լուրջ կարծրատիպեր կան, որոնց արդյունքում հայրը դիտարկվում է որպես.
1. 💳 «դրամապանակ» - հայր, որը գլխավորապես ներգրավված է աշխատանքի և կարիերայի մեջ և ընտանիքի «դրսի անդամն է»,
2. 🌋 «քար» - կոշտ և խիստ հայր, որը հաճախ զգայական առումով հեռու է իր երեխաներից և հիմնականում սաստողի դերում է:
Որքան էլ բոլորս հասկանում ենք, որ հոր ներգրավումը երեխայի կյանքում կարևոր և անհրաժեշտ է, սակայն ժամանակակից հայրը երեխայի համար ինչ-որ առասպելական, անհասկանալի և անհասանելի երևույթ է: 😵
Նա վաղ առավոտյան դուրս է գալիս տնից, ամբողջ օրը զբաղված է կարևոր գործերով, իսկ երեկոյան հոգնած տուն է գալիս, կարողանում է միայն հեռուստացույց դիտել կամ հեռախոսով տեսանյութեր թերթելով հանգստանալ: Ըստ էության, հոր աշխատանքը, հետաքրքրությունները, կյանքը կարծես անցնում են երեխայի կողքով: Հայրը ոչ թե ընկեր է կամ գործընկեր, այլ ինչ-որ պատժող ատյան. հաճախ մայրը երեխային սաստելու համար ասում է. «Այ հորդ կասեմ, ինքը քեզ ցույց կտա, թե ինչ է նշանակում մեզ չլսելը»:
💢 ՄԻՆՉԴԵՌ, հետազոտությունները ցույց են տալիս, որ հոր ակտիվ մասնակցությունը երեխայի խնամքի և դաստիարակության մեջ վճռորոշ ազդեցություն է ունենում։
📌 Այն երեխաները, ում հայրերը հոգ են տարել նրանց մասին առաջին օրերից,
– ունեն բարձր մտավոր ու ֆիզիկական զարգացում,
– ավելի բաց են հուզական առումով,
– ավելի հեշտ են ստեղծում սոցիալական կապեր։
📌 Այդ ընտանիքներում ամուսիններն ավելի քիչ են կոնֆլիկտում և միասնական մոտեցում են ունենում երեխաների խնամքին և դաստիարակության վերաբերյալ:
📌 Եվ վերջում, մի հետաքրքիր բան էլ. երեխաների հետ խաղի ոճերը հայրերի և մայրերի հետ տարբեր են: Հայրերը հակված են ավելի ակտիվ խաղի. նրանք երեխաներին օդ են բարձրացնում, դնում ուսերին, օրորում են ծնկների վրա և այլն: Նույնիսկ երեխայի համար հոգ տանելով` հայրերը նախընտրում են դա անել խաղի ձևով: Գիտափորձերից մեկի ժամանակ երեխաներին հնարավորություն են տվել ընտրել իրենց խաղընկերոջը, և նրանք ընտրել են հայրերին: Ենթադրվում է, որ դա կարելի է բացատրել նրանով, որ հայրերը նրանց հետ ակտիվ շարժողական խաղեր են խաղում: Իսկ այս ամենը՝ ուղղակի խաղով, երեխայի մեջ զարգացնում է վստահության, ապահովության և անվտանգության զգացումներ, որն էլ իր հերթին՝ կապվածություն։
Կուզե՞ք կիսվել, թե ինչ հիշողություն ունեք Դուք Ձեր հայրիկի հետ կապված՝ որպես երեխա։ Իսկ ի՞նչ կուզեիք, որ Ձեր երեխան հիշի իր հոր հետ կապված։

Ի՞նչ անել, երբ դպրոցում առաջանում է լարվածություն,որում ներգրավված են երեխաները։Վերջին օրերի միջադեպը Մերձավանի դպրոցում բազմաթիվ հարցադրումներ է առաջացրել ինչպես մասնագիտական, այնպես էլ հասարակական հարթակներում։ Կարևոր ենք համարում հիշեցնել մի քանի սկզբունք, որոնք կարող են օգնել նման լարված միջավայրերում.

📝ԴՊՐՈՑՆԵՐԻՆ

1․ Երեխաները չեն կարող օգտագործվել կոնֆլիկտների լուծման նպատակով

Դպրոցում առաջացած ներքին խնդիրների լուծումը չպետք է տեղափոխվի աշակերտների դաշտ, հատկապես՝ հանրային բողոքի կամ մեդիա հարթակներում։ Երեխաները դեռևս զարգացող անհատներ են և հաճախ չունեն բավարար կարողություններ՝ ինքնուրույն որոշումներ ընդունելու և դրանց հետևանքները ճիշտ գնահատելու համար։ Ոչ մի դեպքում չի կարելի երեխաներին գործիք դարձնել նմանատիպ կոնֆլիկտների լուծման նպատակով: Այսպիսի իրավիճակներում արձագանքը կարող է լինել այսպիսին․

• Կառուցողական, որտեղ երեխաների ձայնը կարող է լսելի դառնալ՝ փակ, անվտանգ և մասնագիտական միջավայրում, այլ ոչ թե՝ էմոցիոնալ արձագանքների հրապարակային շահագործման ձևով։

• Մասնագիտական, ուղղորդված աջակցությամբ՝ ներառելով թե՛ հոգեբաններ, թե՛ կրթական պատասխանատուներ։

⚠️ Այսպիսի միջադեպները պետք է դառնան առիթ՝ վերանայելու համակարգն ու միջավայրը, այլ ոչ թե սրելու կոնֆլիկտը և երեխաներին դնելու դրա առաջնագծում։

📝

«Բռնության մշակույթը. ի՞նչ կփոխվի հանրային աղմուկից հետո» թեմայով[1]։

 Մամուլի ասուլիսը կազմակերպվել էր բռնության մշակույթի թեմայով, մասնավորապես՝ անդրադառնալով մամուլում տարածված տեսանյութին, որում ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը հյուրանոցային համալիրներից մեկում վիճաբանել և ձեռքի ափերով բազմաթիվ հարվածներ է հասցրել անչափահաս աշխատակցի գլխի և մարմնի տարբեր մասերին` անչափահասին պատճառելով ուժեղ ֆիզիկական ցավ։ Բանախոսներն էին Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ Քնարիկ Գարանֆիլյանը, իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը,  իրավապաշտպան Հասմիկ Պետրոսյանը։

Բանախոսներն անդրադարձան անպատժելիության մթնոլորտին, բռնության նկատմամբ համակարգի զգայուն լինելու կարևորությանը և առաջարկեցին գործուն քայլեր և մեխանիզմներ, որոնք կօգնեն պայքարել բռնության դեմ։ 




Ս․թ․ մայիսին տեղի ունեցան ԵՊՑ անդամ կազմակերպությունների կարողությունների գնահատման հանդիպումներ։

🤝 Հանդիպումները կազմակերպվել էին Վորլդ Վիժն Հայաստանի կողմից «Հզոր քաղաքացիական հասարակություն` հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագրի շրջանակում։

🛠️ Այս գործընթացի շրջանակում OCB գործիքի կիրառմամբ իրականացվեց կազմակերպությունների տարատեսակ կարողությունների գնահատում։

👥 Կարողությունների գնահատման հանդիպումներին մասնակցեց ԵՊՑ 36 անդամ կազմակերպություն։

❓ Ինչո՞ւ է կարևոր կազմակերպության կարողությունների գնահատումը։

Գնահատման գործընթաց անցած և ներքին քաղաքականություններ ու գործող համակարգեր ունեցող կազմակերպությունը դառնում է ավելի վստահելի գործընկեր։

Քայլեր, որոնք պարտադիր են այդ նպատակին հասնելու համար․

✅ Պարզել կազմակերպության ուժեղ և թույլ կողմերը՝ բացահայտելու նոր հնարավորությունները։

✅ Խուսափելով կրկնվող ու անարդյունավետ աշխատանքից՝ առավել նպատակային կազմակերպել ռեսուրսների բաշխումը։

✅ Ստեղծել թիմի իրական կարիքներին համապատասխանող, առավել թիրախային վերապատրաստման ծրագրեր։

✅ Խթանել կրթվելու մշակույթը՝ թիմում զարգացնելով փոփոխություններին արագ արձագանքելու կարողությունը։

*️⃣ Ծրագիրն իրականացվում է Վորլդ Վիժն Գերմանիայի և Վորլդ Վիժն Հայաստանի առաջնորդությամբ «Երեխաների պաշտպանության ցանց» ՀԿ-ի, «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ-ի, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և «Տահույս» սոցիալ-կրթական ՀԿ-ի հետ համագործակցությամբ և ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության/BMZ և Վորլդ Վիժն Գերմանիայի կողմից:

Մամուլի ասուլիսներ

«Երեխաների միջազգային օրվան ընդառաջ. երեխաների պաշտպանությանն ուղղված ծրագրերն ու ոլորտի խնդիրները» թեմայով մամուլի ասուլիս                     2023 թվականի մայիսի 30-ին` երեխաների պաշտպանության օրվան ընդառաջ, Արմենպրեսում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի շրջանակում քննարկվեցին երեխաների պաշտպանությանն ուղղված ծրագրերն ու ոլորտի խնդիրները։ Բանախոսներն էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ Քրիստինա Հովհաննիսյանը, ԵՊՑ խորհրդի անդամ, ՀՕՖ-ի Երեխաների պաշտպանության կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը, ԵՊՑ խորհդրի նախագահ, «Ընտանիք և համայնք» կազմակերպության նախագահ Քնարիկ Գարանֆիլյանը, «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչ Աննա Սաֆարյանը, ԵՊՑ լիիրավ անդամ «Հայկական Կարիտաս» կազմակերպության «Սաբինե» աջակցություն երեխաներին և երիտասարդներին ծրագրերի ղեկավար Թամարա Սիմոնյանը։ Բանախոսները քննարկեցին ընտանիքում երեխայի ապրելու կարևորության, հաստատություններից երեխաների դուրսբերման, այլընտրանքային խնամքի տարբերակների համաչափ զարգացման և այս ամենի ուղղությամբ ընթացող ռեֆորմի առաձնահատկությունների մասին։




«Բռնության մշակույթը. ի՞նչ կփոխվի հանրային աղմուկից հետո» թեմայով[1]։

 Մամուլի ասուլիսը կազմակերպվել էր բռնության մշակույթի թեմայով, մասնավորապես՝ անդրադառնալով մամուլում տարածված տեսանյութին, որում ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը հյուրանոցային համալիրներից մեկում վիճաբանել և ձեռքի ափերով բազմաթիվ հարվածներ է հասցրել անչափահաս աշխատակցի գլխի և մարմնի տարբեր մասերին` անչափահասին պատճառելով ուժեղ ֆիզիկական ցավ։ Բանախոսներն էին Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ Քնարիկ Գարանֆիլյանը, իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը,  իրավապաշտպան Հասմիկ Պետրոսյանը։

Բանախոսներն անդրադարձան անպատժելիության մթնոլորտին, բռնության նկատմամբ համակարգի զգայուն լինելու կարևորությանը և առաջարկեցին գործուն քայլեր և մեխանիզմներ, որոնք կօգնեն պայքարել բռնության դեմ։ 





2020 թվականին Հայաստանին պատուհասած
երկու աղետները` համավարակն ու պատերազմը, իրենց ազդեցությունն ունեցան նաև երեխաների
իրավունքների իրացման վրա և առաջ բերեցին նոր մարտահրավերներ:Խնդիրներ արձանագրվեցին երեխաների
առաջնային կարիքներից մինչև անվտանգության հարցերը, կրթական և առողջապահական, ինչպես
նաև խնամքի հարցերը հոգալու վերաբերյալ: Խնդիրները կապված էին նաև պետական և տեղական
մակարդակով ճգնաժամային կառավարման ռազմավարության և մեխանիզմների բացակայության հետ,
որոնց ստեղծման ուղղությամբ անհրաժեշտ էին հրատապ ու գործուն ջանքեր:Հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության
միջազգային օրը, «Հոդված 3» ակումբում «Երեխաների իրավունքների պաշտպանության նոր մարտահրավերները
պատերազմից ու համավարակից հետո» թեմայով ասուլիսի ժամանակ խոսեցին «Երեխաների պաշտպանության
ցանց» ՀԿ-ի ներկայացուցիչները:

Բանախոսները ԵՊՑ անդամ կազմակերպություների
ներկայացուցիչներն էին՝ Քնարիկ Գարանֆիլյանը, Աիդա Մուրադյանը և Արմենուհի Բուրմանյանը։







«Երեխաների ներկայությամբ հոր նկատմամբ բռնության դեպքը՝ երեխաների իրավունքների կոպիտ խախտում» թեմայով մամուլի ասուլիս  

Հաշվի առնելով դեպքի շուրջ հասարակության կողմից բուռն արձագանքը՝ ԵՊՑ-ն նախաձեռնեց այս թեմայով ասուլիս՝ մեկ անգամ ևս շեշտադրելով բռնությունների ազդեցությունը, ինչպես նաև մեդիայի կողմից լուսաբանման էթիկական առաձնահատկությունները հաշվի չառնելու ազդեցությունը երեխայի կյանքի վրա։ Բանախոսները ԵՊՑ անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներն էին՝ Միրա Անտոնյանը, Նաիրա Քերոբյանը, Էլեն Հարությունյանը։