ԱԼԳ ՔՀՖ ՀԱՊ–ին անդամակցության մասին
Եվրամիության Արևելյան գործընկերության (ԱԼԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը (ՀԱՊ) Հայաստանի ՔՀԿ-ները միավորող ամենամեծ հարթակն է։ ՀԱՊ-ը հետամուտ է ԱԼԳ ծրագրերի իրականացմանը, հասարակության բոլոր շերտերի մասնակցայնության և տեղեկացվածության ապահովմանը, ժողովրդավարական բարեփոխումների հետևողական իրականացմանը: ՀԱՊ-ի կարևոր պարտականություններից է նաև ՀՀ իշխանության կողմից ԵՄ-ի առջև ստանձնած հանձնառությունների մշտադիտարկումը և դրանց կատարման վերաբերյալ արդյունավետ խորհրդատվության տրամադրումը: Երեխաների պաշտպանության ցանցը պլատֆորմի 5–րդ աշխատանքային խմբի անդամ է, որի նպատակն է Սոցիալական և աշխատանքային քաղաքականություն և սոցիալական երկխոսության իրականացումը։