Տեղեկագիրք 2025թ․
Մամուլի ասուլիս

«Երեխաների իրավունքների պաշտպանության նոր մարտահրավերները պատերազմից ու համավարակից հետո» թեմայով մամուլի ասուլիս 2020 թվականին Հայաստանին պատուհասած երկու աղետները` համավարակն ու պատերազմը, իրենց ազդեցությունն ունեցան նաև երեխաների իրավունքների իրացման վրա և առաջ բերեցին նոր մարտահրավերներ: Խնդիրներ արձանագրվեցին երեխաների առաջնային կարիքներից մինչև անվտանգության հարցերը, կրթական և առողջապահական, ինչպես նաև խնամքի հարցերը հոգալու վերաբերյալ: Խնդիրները կապված էին նաև պետական և տեղական մակարդակով ճգնաժամային կառավարման ռազմավարության և մեխանիզմների բացակայության հետ, որոնց ստեղծման ուղղությամբ անհրաժեշտ էին հրատապ ու գործուն ջանքեր: Հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, «Հոդված 3» ակումբում «Երեխաների իրավունքների պաշտպանության նոր մարտահրավերները պատերազմից ու համավարակից հետո» թեմայով ասուլիսի ժամանակ խոսեցին «Երեխաների պաշտպանության ցանց» ՀԿ-ի ներկայացուցիչները: Բանախոսները ԵՊՑ անդամ կազմակերպություների ներկայացուցիչներն էին՝ Քնարիկ Գարանֆիլյանը, Աիդա Մուրադյանը և Արմենուհի Բուրմանյանը։